Հրաժարական կտամ, եթե ընտրվելուցս 3 տարի հետո իմ տված խոստումների առնվազն 80 տոկոսն իրականացված չլինեն

Զավեշտալի է, երբ մեկ տասնամյակից ավել կառավարում ես, բայց համայնքդ խնդիրներն այդպես էլ չեն լուծվել, իսկ դու կրկին համայնքի բնակիչներից ժամանակ ես խնդրում դրանք լուծելու համար: Կարծում եմ, նույնիսկ, 3 տարին է բավարար, որպեսզի Բյուրեղավանը դառնա հայաստանի լավագույն համայնքներից մեկը:

Հարցազրույց Բյուրեղավան խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների ՔՊ կուսակցության` համայնքի ղեկավարի թեկնածու Վլադիմրր Վարդևանյանի հետ:

 

- Պարոն Վարդևանյան նախընտրական արշավը  Բյուրեղավան խոշորացված համայնքում գտնվում է ակտիվ փուլում, ինչպես կգնահատեք ընթացքը:

- Ընդհանուր առմամբ, դրական եմ գնահատում, այն ինչ պլանավորել ենք, նախատեսված ժամկետներում իրականացնում ենք,  թիմը ակտիվ աշխատում է, մենք ունենք նախընտրական արշավը վարելու մեր ռազմավարությունը, որի շրջանակներում ամեն ինչ արվում է:

- Ի՞նչ խնդիրներ կան համայնքում և քաղաքացիների հետ շփումներում, հատկապես, ի՞նչ ուղերձներ եք ստանում:

- Ցավոք խնդիրները բազմաթիվ են, թե´ Բյուրեղավանում, թե´ Նուռնուսում և թե´ Ջրաբերում, որոնք տարիների անտարբերության ու վատ կառավարման արդյունք են: Բավականին սուր են դրված խմելու ջրի, թափառող շների, բնակելի շենքերի մուտքերի ու տանիքների,բակերի, խաղահրապարակների, աղբահանության, վերելակների, ճանապարհների, համայնքներում մարզամշակութային ենթակառուցվածքների, հանրային տրանսպորտի ու նամանատիպ այլ հարցերը: Կարծում եմ թվարկածիցս պարզ է դառնում, որ, գրեթե, չունենք ոլորտ, որտեղ չլինեն խորքային խնդիրներ:

- Ձեր թվարկածից տպավորություն է, որ վերջին 10-15 տարիների ընթացքում ոչինչ չի՞ արվել:

- Բյուրեղավան համայնքում որոշակի աշխատանքներ արվել են, հիմնականում, 2018 թվականի հեղափոխությունից հետո և այդ աշխատանքների ճնշող մեծամասնությունը կառավարության սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հատկացված միջոցներով է արված, մինչդեռ որոշ մարդկանց կողմից փորձ է արվում մեր հանրությանը մոլորեցնել և այդ աշխատանքները ներկայացնել որպես սեփական ձեռքբերում:

- Դուք վերջերս հայտարարեցիք, որ Բյուրեղավանում ջրի հարցը կլուծվի 6 ամսվա ընթացքում, իսկ Ձեր մրցակիցներիցներից մեկը ,մասնավորապես, գործող համայքապետը, դա անիրատեսական ու նույնիսկ զավեշտալի որակեց, նշելով, որ ջրամատակարարման հարցի լուծումը ևս 3 տարի կպահանջի

- Այո´, ես կրկին հայտարարում եմ, որ այդ հարցը մենք կլուծենք 6 ամսում, ինչի հետ կապված պայմանավորվածություն արդեն իսկ ունենք և, եթե դիմացինդ ի զորու չէ դա անել, չի նշանակում, որ դու նույնպես չես կարող:

Գիտեք, ինձ համար զավեշտալին այն փաստն է, երբ  14 տարի ղեկավարում ես համայնքը և այդ համայնքը թաղված է խնդիրների մեջ, իսկ դու, առանց խղճի խայթի, ևս 5 տարի ես խնդրում քաղաքացիներից քո իսկ չլուծած խնդիրները լուծելու համար: Նախորդ 14 տարիների փորձը ցույց է տալիս, որ խնդիրները ոչ միայն չեն լուծվել , այլ խորացել ու նորերն են ավելացել և այս պարագայում, նոր խոստումներ տալ, երբ դու նախորդ տված խոստումերը չես կատարել, արդեն իսկ զավեշտ է: Եվ ընդհանրապես, ոչ թե 14, այլ, ընդամենը, 5 տարին բավարար էր, որպեսզի Բյուրեղավանը դառնար Հայաստանի ամենազարգացած բնակավայրերից մեկը, դրա բոլոր հնարավորությունները կան:

Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես հրաժարական կտամ, եթե  ընտրվելուց  3 տարի հետո իմ նախընտրական խոստումների, առնվազն, 80 տոկոսն իրականություն դարձած չլինեն:

Այո´, խնդիրը շատ պարզ է, կամ պետք է համակերպվել իրականության հետ, կամ գնալ փոփոխությունների: Մենք գալիս ենք այդ փոփոխություններն իրականացնելու համար: Բյուրեղավան, Նուռնուս և Ջրաբեր համայնքի մեր քաղաքացիներն արժանի են 21-րդ դարին հարիր համայնք ունենալուն, հետևաբար, ժամանակն է փոփոխությունների:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները