«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի ուղերձը

Շնորհավորում եմ հայ ժողովրդին Անկախության օրվա առթիվ։

 Այսօր մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ քաղաքական և տնտեսական գործոնները չափազանց արագ են փոխվում։ Բայց մի բան միշտ մնում է անփոփոխ՝ ուժեղ և բարգավաճ Հայրենիքը աշխարհասփյուռ հայության հենարանն ու հպարտությունն է։

 Ես հավատում եմ Հայաստանի հատուկ առաքելությանը։ Մեր փոքր ժողովուրդը կարողացել է պահպանել իր ինքնությունը, հոգևոր ու բարոյական արժեքները և անկախ պետություն ստեղծել։ Այդ իսկ պատճառով այսօր բոլորիս ուժ եմ մաղթում եւ ուզում, որ միավորենք յուրաքանչյուրիս ջանքերը մեր երկրին օգնելու համար։ Մենք դեռ շատ խոչընդոտներ ունենք հաղթահարելու, բայց միայն միասնական լինելով կրկին կկարողանանք հաղթահարել բոլոր դժվարությունները, հասնել բարգավաճման և խաղաղության՝ հանուն մեր երկրի ապագայի։

 Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն և երախտագիտություն հայտնել նրանց, ովքեր այժմ պաշտպանում են մեր սահմանները, պաշտպանում են Հայաստանի անկախությունը։ Դուք ամենից լավ գիտեք այս տոնի արժեքը, ձեր շնորհիվ ապահովվում է պետության անվտանգությունը և մարդկանց խաղաղ կյանքը։

 Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհավորել համայն հայությանը Անկախության օրվա առթիվ և հույս հայտնել, որ մոտ ապագայում էլ ավելի շատ մարդիկ ամբողջ աշխարհում կիմանան մեզ բնորոշ տաղանդների, աշխատասիրության, իմաստության և ստեղծագործ էներգիայի մասին։

դիտվել է 121 անգամ
Լրահոս
«Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» Մյունխենում բեռնատար գնացքի երկու վագոն է կախվել կամրջից և ընկել փողոցի վրա. 1 մարդ է զոհվել Խուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոն Լոս Անջելեսում բացվել է աշխարհի առաջին արհեստական ​​ինտելեկտի արվեստի թանգարանը Կրասնոդարում երկու երիտասարդ մաչետեներով ու դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնի այցելուների վրա. կա զոհ և տուժածներ «Միշտ մտածել եմ՝ ինքդ քեզ հավատարիմ մնալը համարձակությո՞ւն է, թե՞ շքեղություն». Շուշաննա Թովմասյան Ռոնալդինյոն վերսկսում է կարիերան. բրազիլացին համաձայնության է եկել իտալական ակումբի հետ Պրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր» Այսօր աշխարհն ապրում է կլիմայի գլոբալ փոփոխություններ, և մենք նույնպես այդ փոփոխությունները և անոմալիաները տեսնում ենք․ Նիկոլ Փաշինյան Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային uպանելnւ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Երևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներ Թրամփը հայտարարել է Թուրքիա և Չինաստան այցելելու ծրագրերի մասին Անչելոտին մեկնաբանել է Ռաֆինյայի վնասվածքը Մեծ Բրիտանիայում ձերբակալել են երեխային կոկորդիլոսների ազատավանդակ նետած տղամարդուն Գեղհովիտ գյուղում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի․ վերջինս հոսպիտալացվել է Ուկրաինային կհատկացնեն 1 մլրդ դոլար ամերիկյան զենք գնելու համար Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների ԵՄ-ի հետ Եթե Արգենտինան չհաղթի, կցանկանայի, որ Ռոնալդուն նվաճեր աշխարհի գավաթը. Մեսսի Բացահայտվել է Բոտիչելլիի Վեներայի «շիլ հայացքի» առեղծվածը. ողբերգական պատճառ, որը թաքցվել է 500 տարի SpaceX-ը գործարկել է ԱՄՆ հետախnւզության կարիքների համար նախատեսված արբանյակներով hրթիռ
Ամենաընթերցվածները