«Արևելահայության ժողովրդագրությունը XVII–XVIII դարերում և հայոց զորքի թվակազմը 1720-ական թվականներին». ընթերցողին ներկայացվեց Արմեն Այվազյանի բացառիկ աշխատությունը (լուսանկարներ)

«Արևելահայության ժողովրդագրությունը XVII–XVIII դարերում և հայոց զորքի թվակազմը 1720-ական թվականներին»։ Ահա այսպես է կոչվում պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանի նոր գիտական երկը, որի շրջանակում սեպտեմբերի 13-ին Արևահովիտ հարթակը հյուրընկալել էր անվանի գիտնականին։ Այվազյանի՝ ծանրակշիռ հետազոտություններ պարունակող աշխատությունը նոր լույս է սփռում մեր պատմության այդ ժամանակաշրջանի քիչ հայտնի էջերի վրա, ներկայացնում փաստական ու գիտականորեն հիմնավորված տվյալներ Արևելյան Հայաստանի ժողովրդագրական պատկերի, բնակչության ու զորքերի թվաքանակի, միգրացիոն շարժերի, արտագաղթի, բռնի տեղահանությունների և հայերի կոտորածների մասին։

«Թեպետ գիրքն այս ամռանն է տպագրվել, բայց սա առաջին հանդիպում-զրույցն է։ Այս աշխատության վրա երկար եմ աշխատել՝ շուրջ 33 տարի․ 1989 թ․ մի հոդված գրեցի Սյունիքում և Արցախում հայկական զորքի թվաքանակի վերաբերյալ, սակայն ձեռնպահ մնացի այն հրապարակելուց, որովհետև զգում էի, որ ինչ-որ բան անավարտ է։ Հաջորդող տարիներին արդեն սկսեցի նորանոր տեղեկություններ հավաքել շարադրվելիք թեմայի մասին»,-անդրադառնալով գրքի նախապատմությանը նշեց Արմեն Այվազյանը։

Նրա խոսքով, գիրքը առաջին համալիր վերլուծությունն է, որ ներկայացնում է Արևելյան Հայաստանի, Սևֆյան Իրանում և ամբողջ Անդրկովկասում ապրող հայերի ժողովրդագրական վիճակագրությունը և դրանից արտածվող հայկական զորքերի թվակազմը։

«Նախ, անհրաժեշտ էր ստեղծել պատմաժողովրդագրական տեղեկությունների մի հարուստ շտեմարան, ուսումնասիրել բազմաթիվ, բազմաբնույթ և բազմալեզու աղբյուրներ, համադրել փաստերը, գնահատել յուրաքանչյուրի արժանահավատությունը»,-ընդգծեց պատմաբանը՝ նշելով, որ նույնիսկ մեր օրերում ճշգրիտ թվեր չկան ոչ միայն հայության ամբողջական քանակի, այլև նույնիսկ ՀՀ-ի ազգաբնակչության թվի մասին։

Մինչդեռ պատմաժողովրդագրական վիճակագրությունը, ըստ բանախոսի, կարևոր հիմք է ծառայում՝ հասկանալու համար հայոց պատմության մեջ մութ մնացած շատ հարցերը, ժողովրդի բովանդակ ներուժը, տնտեսությունը, ազատագրական շարժումները, մշակույթի զարգացումը և այլն։

«Աշխատության մեջ հատուկ ուշադրություն է դարձվել հայերի բռնի տեղահանություններին, կոտորածներին, ինչպես նաև էթնիկականա գործընթացներին, հատկապես զանգվածային մահմեդականացման (այսպես կոչված «թուրքացման») երևույթին։ Այն հայերը, ովքեր բռնի կամ կամովին ընդունում էին մահմեդականություն, փոխում էին նաև իրենց ազգային ինքնությունը։ Ժամանակին ոչ բռնի կերպով իսլամացած հայերին և Սեֆյան Իրանում, և Օսմանյան կայսրությունում տրվում էին լայն արտոնություններ, իրականացվում էին որոշակի միջոցառումներ՝ ազգականների սեփականության իրավահաջորդ ճանաչելուց մինչև աշխատանքային և այլ կարգի նպաստավոր պայմանների տրամադրումը»,-ասաց Արմեն Այվազյանը։

Գրքի երկրորդ՝ առավել փոքր հատվածը, պատմաբանի ներկայացմամբ, մանրազնին կերպով վերլուծում և ճշտում է Սյունիքում և Արցախում 1720-ականներին հայոց զորքի թվաքանակի մասին առկա տվյալները, որոնք գրքում պատկերված են նաև աղյուսակների տեսքով՝ ըստ հայկական նահանգների, գավառների և գավառակների։

Բանախոսը ուշագրավ պատմական զուգահեռներ անցկացրեց և նշեց, որ Դավիթ Բեկը ուղիղ 300 տարի առաջ՝ հենց սեպտեմբեր ամսին մտավ Հայաստան․

«Դավիթ Բեկի օրոք ևս ցավալի կորուստներ են եղել, սակայն դրանցից նա և նրա զինակիցները չեն հուսահատվել, չեն ընկճվել, ընդհակառակը՝ հետագայում ամրապնդել են դիրքերը Սիսիանում, Գորիսում, Կապանում և Մեղրիու թշնամուն ջախջախիչ հարվածներ են հասցրել»։ 

Արմեն Այվազյանի «Արևելահայության ժողովրդագրությունը XVII–XVIII դարերում և հայոց զորքի թվակազմը 1720-ական թվականներին» աշխատությունն, ըստ էության, հանրագիտարանային կարգի աշխատություն է։ Հանդիպման մասնակիցների համահավաք կարծիքն այսպիսին էր։ Բանախոսը հարցուպատասխանի միջոցով կարողացավ որոշակի տեղեկություններ հաղորդել ինչպես գրքում տեղ գտած, այնպես էլ՝ հայ ժողովրդի պատմության կարևոր անցքերի մասին՝ գիտականորեն հերքելով հայերի մասին ադրբեջանաթուրքական կեղծ թեզերը՝ տարածքների պատկանելության, մշակութային, կրոնական ժառանգության և այլնի վերաբերյալ։

Միանշանակ է, որ այսպիսի բացառիկ աշխատությունները մեր ոչ հեշտ ժամանակներում Հայաստանի համար կարող են դառնալ ուղենշային, հայեցակարգային գործիք՝ մեզ պատուհասած փորձություններին ու անվտանգային սպառնալիքներին դիմակայելու և դրանց արդյունավետորեն հակազդելու տեսակետից։

Այս իմաստով, «Արևելահայության ժողովրդագրությունը XVII–XVIII դարերում և հայոց զորքի թվակազմը 1720-ական թվականներին» աշխատության նշանակությունն առավել մեծ է, և կարևոր է, որ այն ակադեմիական շրջանակներից բացի՝ ներկայացվի նաև լայն հանրությանը։

Արա Ալոյան

Нет описания.

 

Нет описания.
Нет описания.
 
 
 
դիտվել է 41 անգամ
Լրահոս
ՌԴ Իվանովոյի մարզում է АН-22 ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կործանվել Google-ը հեղափոխություն է պատրաստում կրելի սարքերի շուկայում. առաջին ԱԲ-ակնոցները կթողարկվեն 2026 թվականին Գազայի իշխանությունները Իսրայելի կողմից հրադադարի խախտման ավելի քան 730 դեպք են արձանագրել Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժշկական ապահովագրությունը պարտադիր կլինի Հրազդան գետում հայտնաբերվել է տղամարդու մարմին Ջրային պարեկներն արգելված ժամանակահատվածում ապօրինի ձկնորսության դեպքեր են բացահայտել Որքան երկար շարունակվի պատերшզմը Ուկրաինայի դեմ, այնքան ավելի թանկ կնստի այն Մոսկվայի համար. Ուրսուլա Ֆոն Դեր Լեյեն Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում 1 սմ-ով իջել է Երևանում կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը Պայթյուն-փլուզում՝ Արմավիրում․ վիրավոր կա Ողբերգական դեպք՝ Երևանում․ 20-ամյա Դավիթ Պ․-ն մահացավ Ոսկու գինը նվազել է. մանրամասներ Կրկին ձյուն կտեղա Սպերցյանը ճանաչվել է ԲԿՄԱ-ի դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ Ռիսկեր՝ համընդհանուր առողջապահական ապահովագրության ներդրման ճանապարհին. «Փաստ» Օրուելյան «իրականությունը»՝ գործունեության ծրագիր. «Փաստ» «Այս գործընթացներն արդեն իսկ ազդել են մեր ներդրումային գրավչության վրա». «Փաստ» Այս ամենն, ի վերջո, կարող է հանգեցնել քաղաքացիական բախումների. «Փաստ» Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ. «Փաստ» Քանիսի՞ն կարող են բանտ նստեցնել. «Փաստ» Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ. «Փաստ» Ձուկը թանկացել է 18.3 տոկոսով, բանջարեղենը՝ 14.6, միրգը՝ 7.8. պաշտոնական թվեր Թուրքիայում մարդատար ավտոբուսի բեռնատարի հետ բախման հետևանքով զոհվել է 7 մարդ, վիրավորվել՝ 11-ը Հրաձգություն ՀԱՀ-ի հանրակացարանում. զոհվել է 11 մարդ, այդ թվում ՝ 3-ամյա երեխա Վրաստանում Թուրքիայի քաղաքացու են ձերբակալել, որը փորձել է կոկաինի խոշոր խմբաքանակ ներկրել երկիր
Ամենաընթերցվածները