44-օրյա պատերազմի արդյունքը կանխորոշված էր, դա խոստովանել է նույնիսկ Փաշինյանը, նրա համար Արցախը բեռ է․ Ավետիք Չալաբյան

Թեև Փաշինյանը ժամանակին հայտարարել է, թե արցախյան բանակցությունների մասին մշտապես որոշակի հանրայնություն կապահովի, իրականությունը ճիշտ հակառակն է՝ մենք բացարձակ պատկերացում չունենք, թե ինչ է տեղի ունենում այդ բանակցությունների ժամանակ։ Դատելով բանակցություններից հետո Փաշինյանի, Ալիևի և Շառլ Միշելի արած հայտարարություններից՝ դրանք մասնակիորեն փակուղում են։ Պատճառը, թե ինչու են այդ բանակցություններն անցկացվում Բրյուսելում, ոչ թե Մոսկվայում, այն է, որ Մոսկվան զբաղված է Ուկրաինայի հետ սեփական հակամարտությամբ, իսկ վերջին օրերին այն սկսել է հակառակ ընթացք ստանալ՝ ուկրաինական ուժերը հակագրոհի են անցել Խարկովի և Խերսոնի շրջակայքում։ Ռուսաստանը խիստ զբաղված է, բայց մյուս կողմից՝ մեր տարածաշրջանում և ամենուր կա մի կողմից՝ Ռուսաստանի, մյուս կողմից՝ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների միջև շահերի կտրուկ հակասություն, կողմերը կանգնել են բարդ երկընտրանքի առջև՝ ո՞ւմ միջնորդությունից օգտվել։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։

«Երբ Ադրբեջանը Շուշիում անցկացրեց հերթական բեմականացում-կոնֆերանսը, ՌԴ դեսպանն այցելեց Շուշի, իսկ Մինսկի խմբի մյուս համանախագահներ՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանները ցուցադրաբար հրաժարվեցին այցելությունից՝ շարժելով Ադրբեջանի զայրույթը և նույնիսկ բերելով ադրբեջանական կողմի այն հայտարարությանը, թե ԱՄՆ-ը կարող է դուրս մղվել այս հակամարտության կարգավորումից։ Ադրբեջանի կողմից զարմանալի քար է նետվում ԱՄՆ-ի պես գերտերության վրա, բայց կարելի է ենթադրել, որ այս պահին ռուսական և ադրբեջանական կողմերի շահերն ավելի շատ են համընկնում, քան Ադրբեջանի և Մինսկի խմբի համանախագահ մյուս երկու արևմտյան երկրների։ Դա, իհարկե, զարմանալի է, քանի որ մենք ենթադրում ենք՝ Ռուսաստանը մեր դաշնակիցն է, սակայն առնվազն այս պահին կա որոշակի շահերի համընկնում»,- ասաց քաղաքական գործիչը։

«Այս պայմաններում տեղի է ունենում դիվանագիտական հարթակների՝ մեզ համար խիստ անբարենպաստ բազմազանեցում։ Կա առնվազն երկու հարթակ՝ Մոսկվա և Բրյուսել, այն դեպքում, երբ նախկինում կար մեկը՝ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրները, որոնք փորձում էին կողմերին ի մի բերել։ Բնականաբար, մեր շահն այն է, որ ի վերջո՝ արցախյան հակամարտության կարգավորումը վերադառնա Մինսկի խմբի համանախագահությանը՝ որպես կոլեկտիվ միջնորդ, և այն սկզբունքներին, որոնք կային մինչև պատերազմը։ Ի վերջո, եթե այդ սկզբունքները հիմնված են Հելսինկյան եզրափակիչ ակտի և ՄԱԿ-ի կանոնադրության վրա, ապա պատերազմը՝ որպես այդպիսին, միգուցե փոփոխության ենթարկի կարգավորման մոդելը, բայց ոչ բուն սկզբունքները։ Դրանք միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն են՝ ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության ճանաչում և ուժի կիրառումից հրաժարում։ Ադրբեջանն այս ընթացքում ուժի կիրառումից չի հրաժարվել, ընդհակառակը՝ ցուցադրաբար ուժ է կիրառել, միարժեքորեն մերժում է ազգերի ինքնորոշման սկզբունքը՝ հայտարարելով, որ Արցախ գոյություն չունի, և Արցախի հայ բնակչությունը պետք է վերադառնա Ադրբեջանի ենթակայության տակ՝ առանց որևէ ինքնորոշման կամ ինքնավարության»,- նշեց Ավետիք Չալաբյանը։

Հասարակական գործչի կարծիքով՝ խնդրի ակունքն այն է, որ այս վարչակարգն իշխանության գալու պահից իրականացնում է Արցախի հանձնման ծրագրային քաղաքականություն․ «Պատերազմի արդյունքը կանխորոշված էր, և նույնիսկ Փաշինյանը զգացմունքային մի պահի հայտարարեց, որ ինչ էլ լիներ՝ կունենայինք նույն իրավիճակը։ Դա աբսուրդ է, ինչո՞ւ պիտի նույն իրավիճակն ունենայինք, ինչո՞ւ մինչև այդ չունեինք այդ իրավիճակը։ Ինչո՞ւ էին բանակցային սեղանին դրված փաթեթներ, որոնք Արցախի համար ենթադրում էին միջանկյալ կարգավիճակ, իսկ մինչև վերջնական կարգավիճակի շնորհումը Արցախն առնվազն պետք է մնար ԼՂԻՄ-ի և Քարվաճառի ու Քաշաթաղի շրջանների սահմաններում։ Սա լրիվ ուրիշ բանակցային փաթեթ էր։ Հայաստանյան այս իշխանությունը, ի սկզբանե գալով հակաարցախյան մտադրությամբ, վճռական է Արցախը մինչև վերջ հանձնելու և հայաթափելու հարցում»:

«Այս իշխանությունը համարում է, որ Արցախը բեռ է ոչ թե Հայաստանի, այլ կոնկրետ իրենց համար։ Դա պայմանավորված է նրանով, որ քաղաքական ընդդիմությունն ի վերջո հենվում է նաև Արցախի վրա՝ և՛ որպես լեգիտիմության, և՛ որպես քաղաքական այլընտրանքի աղբյուր։ Այս իշխանությունը հասկանում է, որ ներքին հակառակորդներին հաղթելու համար նրանց պետք է արմատախիլ անել։ Այս վարչախումբը կործանում է պետությունը, հայ ազգը՝ որպես ամբողջություն, համարում է, թե հայ ազգն ընդամենը նախկին ՀԽՍՀ-ն է՝ մի երկիր, որը վաղուց գոյություն չունի։ Վերջին երեսուն տարում ՀՀ-ն և Արցախը նոր իրողություններ էին, որոնց համար մեր ազգի լավագույն զավակներն արյուն են թափել, իսկ մենք բոլորս գնացել ենք իրական և կոնկրետ զոհողությունների՝ նյութական, ֆինանսական, որպեսզի ունենանք նոր հայկական և միասնական պետություն»,- ամփոփեց Ավետիք Չալաբյանը:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Պուտինն ու Լուկաշենկոն կքննարկեն Զելենսկու uպառնալիքները Բելառուսի հասցեին «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» Մյունխենում բեռնատար գնացքի երկու վագոն է կախվել կամրջից և ընկել փողոցի վրա. 1 մարդ է զոհվել Խուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոն Լոս Անջելեսում բացվել է աշխարհի առաջին արհեստական ​​ինտելեկտի արվեստի թանգարանը Կրասնոդարում երկու երիտասարդ մաչետեներով ու դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնի այցելուների վրա. կա զոհ և տուժածներ «Միշտ մտածել եմ՝ ինքդ քեզ հավատարիմ մնալը համարձակությո՞ւն է, թե՞ շքեղություն». Շուշաննա Թովմասյան Ռոնալդինյոն վերսկսում է կարիերան. բրազիլացին համաձայնության է եկել իտալական ակումբի հետ Պրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր» Այսօր աշխարհն ապրում է կլիմայի գլոբալ փոփոխություններ, և մենք նույնպես այդ փոփոխությունները և անոմալիաները տեսնում ենք․ Նիկոլ Փաշինյան Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային uպանելnւ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Երևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներ Թրամփը հայտարարել է Թուրքիա և Չինաստան այցելելու ծրագրերի մասին Անչելոտին մեկնաբանել է Ռաֆինյայի վնասվածքը Մեծ Բրիտանիայում ձերբակալել են երեխային կոկորդիլոսների ազատավանդակ նետած տղամարդուն Գեղհովիտ գյուղում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի․ վերջինս հոսպիտալացվել է Ուկրաինային կհատկացնեն 1 մլրդ դոլար ամերիկյան զենք գնելու համար Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների ԵՄ-ի հետ Եթե Արգենտինան չհաղթի, կցանկանայի, որ Ռոնալդուն նվաճեր աշխարհի գավաթը. Մեսսի Բացահայտվել է Բոտիչելլիի Վեներայի «շիլ հայացքի» առեղծվածը. ողբերգական պատճառ, որը թաքցվել է 500 տարի
Ամենաընթերցվածները