Այն վերնագրերը, որոնք ցանկալի էին որոշ լրատվականների համար, նրանք կարողացան ստանալ. Ավինյան

Այո՛, դա քարոզարշավ անելու տեղ չէր։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախկին փոխվարչապետ, Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը՝ մեկնաբանելով «Սուրմալու» առևտրի կենտրոն այցելելուց հետո իր հասցեին հնչող քննադատությունները։

«Եվ բացարձակապես նման ցանկություն և միտում չկար այդ ամենի մեջ»,- ասաց Ավինյանը՝ հավելելով, որ լրագրողն իրեն երեք անգամ հարցրել է ՔՊ-ի կողմից Երեւանի քաղաքապետի թեկնածու լինելու մասին, ինչն ինքը հաստատել է:

«Բայց այն վերնագրերը, որոնք ցանկալի էին որոշ լրատվականների համար, նրանք կարողացան ստանալ: Շատ դեպքերում, մենք բովանդակությունը թողած, քլիքվող վենրագրերի հետեւից ենք ընկնում եւ այդտեղ շատ բան է կորում»,-ասաց նա:

Անդրադառնալով ԱԺ-ում իր մասնակցած քննարկմանը, որը վերաբերում էր հրավառություններն արգելող նախագծին, Ավինյանն ասաց, որ հարցը վերաբերում է ձևավորված կենցաղային սովորույթները փոխելուն։

«Հարցը մշակութաբանական է: Մենք պետք է որոշենք` մեզ համար ընդունելի՞ է, որ կնունքներին, հարսանիքներին, ծնունդներին մարդիկ կազմակերպում են հրավառություն` ի հաշիվ այն բնակչության, որ ապրում է այդ շրջակայքում, որովհետև այդ մարդիկ ո՛չ այդ կնունքի մասնակիցն են, ո՛չ հարսանիքի, ո՛չ ծնունդի։ Իրենց տանը հանգիստ քնած են, մեկ էլ` գը՛մփ։ Հիմա պետք է հասկանանք` մենք ուզո՞ւմ ենք, որ այդ տեսակ բիզնեսը լինի»,-ասաց նա:

Ավինյանը միաժամանակ նաև պարզաբանեց, որ օրենքի ընդունմամբ այդ բիզնեսը ոչ թե վերանալու է, այլ կանոնակարգվելու ու վերահսկվելու, հրավառություններն էլ թույլատրվելու են միայն կոնկրետ միջոցառումների ժամանակ։

«Այդտեղ շատ կոնկրետ դետալներ կան, որ պետք է քննարկել, մասնավորապես` հրավառության որ տեսակներն են թույլատրելի, որոնք` չէ։ Որովհետև կան տեսակներ, որոնք իրոք անձայն են, ավտանգ են»,- ասաց նա։

Հիշեցնենք`«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից 3 օր անց` օգոստոսի 17-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այցելել էր դեպքի վայր։

Նա ասել էր, որ ողբերգությունը առիթ է պայթուցիկ նյութերի պահպանման կանոններն ու հրավառությունների կազմակերպման մշակույթը վերանայելու մասին մտածելու համար։ Ավինյանը հիշեցրել էր, որ մեկ տարի առաջ« 2021թ-ին, կառավարությունն օրենսդրական առաջարկ էր ներկայացրել, որով գրեթե սահմանափակվում էր հրավառության միջոցների օգտագործումը մասնավոր միջոցառումների ժամանակ, բայց օրենքի ընդունումը հետաձգվել էր` հաշվի առնելով գործարար համայնքի շահերը։

Լրագրողների հարցին ի պատասխան Ավինյանը նաև ասել էր, որ «Սուրմալուի» տարածք է եկել որպես ՔՊ վարչության անդամ ու Երևանի քաղաքապետի ապագա թեկնածու։

դիտվել է 41 անգամ
Լրահոս
«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը
Ամենաընթերցվածները