Անհայտ կորածների ընտանիքները սպասում են իրենց հարազատների մասին նորությունների

Այլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/Solaron-old

Երևան (ԿԽՄԿ)․ Այսօր Անհայտ կորած անձանց միջազգային օրն է, որի նպատակն է իրազեկել կառավարություններին, համայնքներին, լրատվամիջոցներին և հանրությանը զինված հակամարտության, բռնության, գաղթի ու բնական աղետների հետևանքով անհայտ կորած անձանց խնդրի ու նրանց ընտանիքների վշտի ու կարիքների մասին։ Այսօր մենք նաև հարգանքի տուրք ենք մատուցում անհայտ կորած անձանց ընտանիքներին։

Ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանում 90-ականներից ի վեր և 2020 թ. սրացումից հետո Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) գրանցել է զինվորական և քաղաքացիական ավելի քան 4,900 անձի՝ որպես անհայտ կորած։ Նրանց ընտանիքները շարունակում են ապրել անորոշության մեջ՝ հույսի և հուսալքության սահմանագծին՝ չկարողանալով հաշտվել հարազատների ճակատագրի անհայտության հետ։

Ասում են, որ ժամանակը բուժում է վերքերը, բայց իմ վերքը երբեք չի բուժվում, – ասում Գայանե Հովհաննիսյանը, որի եղբայրն անհայտ կորել է 2020 թ․-ի Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով, – Գիշերը չեմ քնում, ամեն ժամ, ամեն րոպե սպասում եմ Կարենի հետ հանդիպմանը, պատկերացնում եմ, թե ինչպես եմ փաթաթվելու, գրկելու նրան։

ԿԽՄԿ-ի տեսանկյունից՝ թե՛ անհայտ կորած անձինք, և թե՛ նրանց ընտանիքները տուժած կողմ են։ Մենք շարունակում ենք համագործակցել իշխանությունների հետ՝ աջակցելու խնդրին արձագանքման նրանց կարողություններին, ինչպես նաև խրախուսելու վերջիններիս որդեգրել որոնողական ջանքերին նպաստող, ընտանիքներին և նրանց հարազատների արժանապատվությունը պաշտպանող քաղաքականություններ։ ԿԽՄԿ-ն և իր Որոնման կենտրոնական գործակալությունը համակարգում են Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման ջանքերն ամբողջ աշխարհում՝ ընտանիքների վերամիավորմանն աջակցելու և անհայտ կորած անձանց խնդրի հետևում հաճախ անտեսված մարդկային դժբախտություններին ուշադրություն հրավիրելու նպատակով։

Արտահայտում ենք մեր զորակցությունը անհայտ կորած անձանց ընտանիքներին և միասին հիշում նրանց հարազատներին, – ասում է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոն, – Երբ որևէ մեկը անհայտ կորում է, ընտանիքն իրավունք ունի իմանալ՝ ինչ է կատարվել նրա հետ։

Անհայտ կորած անձի ճակատագիրը պարզելը նախևառաջ մարդասիրական գործողություն է, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքով ամրագրված պետության պարտավորություն։ Ժամանակն այս հարցում անզոր է բուժել, պատասխաններ են անհրաժեշտ։ Ուստի մենք հանձնառու ենք աջակցելու կողմերին այս կարևորագույն խնդրի լուծման ուղղությամբ առաջընթացի հարցում։

Միջազգային մարդասիրական իրավունքի ներքո ստանձնած իր հանձնագրին համահունչ՝ ԿԽՄԿ-ն իր փորձագիտական աջակցությունն է տրամադրում Ղարաբաղյան հակամարտությունից տուժած տարածաշրջանին՝ հանդես գալով որպես չեզոք միջնորդ և խրախուսելով կողմերին անելու հնարավորինը՝ անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու ուղղությամբ

դիտվել է 14 անգամ
Լրահոս
«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը
Ամենաընթերցվածները