Ադրբեջանը սպառնացել է զորք մտցնել, եթե շարունակեն այրել տները. Hraparak

ՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, անցե՛ք այս հղումով և ձեռք բերեք ԱՆՎՃԱՐ էլ. էներգիա` https://4q5w.short.gy/Solaron-old

Hraparak.am-ը գրում է. Երեկ առավոտյան թշնամուն հանձնվող Աղավնոյում բնակիչներից մեկը կրկին փորձել էր այրել իր տունը, սակայն րոպեներ անց ժամանել էր հրշեջ մեքենան եւ մարել կրակը: Հիշեցնենք, որ «խաղաղասեր» Հայկ Խանումյանը դեռ օրեր առաջ էր հորդորել չայրել տները եւ լուրեր կային, որ ադրբեջանցիների հետ նման պայմանավորվածություններ կան՝ Աղավնոյի տները անվնաս հանձնել թշնամուն։ Մենք լրացուցիչ տեղեկություններ ենք ստացել այս թեմայով։

Պարզվում է՝ յուրաքանչյուր տունն այրելուց հետո Ադրբեջանը գրեթե համաշխարհային աղմուկ է բարձրացնում՝ տեսանյութեր եւ հաղորդագրություններ հղում տարբեր միջազգային կազմակերպություններին, հատկապես՝ բնապահպանական, որ հայերը միտումնավոր այրում, ոչնչացնում են բնությունը, բնակավայրերը, որ դա վնասում է աշխարհի էկոլոգիային եւ դեմ է այս, այս կոնվենցիաներին։

Բայց միայն արեւմտյան կառույցներին դիմելով չեն բավարարվում, անմիջապես ահազանգում են ռուս խաղաղապահներին եւ սպառնալիքներ ուղարկում, որ եթե կրակը չմարեք, զորքը հենց հիմա մտցնում ենք Աղավնո։ Եւ ռուս խաղաղապահները կամ իրենք են միջոցներ ձեռնարկում, կամ դիմում են Արցախի իշխանություններին՝ խնդրելով դադարեցնել պրոցեսը, միջոցներ ձեռնարկել։ Երեկ Աղավնոյում այրված տան հետ կապված էլ է նման սուր իրավիճակ առաջացել եւ ռուս խաղաղապահների իրարանցումը դրանով է պայմանավորված եղել։

Ստացվել է, որ պատերազմի սպառնալիքը ծանր է տանում ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլ ռուս զորամիավորման հրամանատարությունը, որն ամեն ինչ անում է, որ բանը զենքի կիրառման չհասնի։ 

Աղավնոյի համայնքապետ Անդրանիկ Չավուշյանը երեկ մեզ հետ զրույցում հաստատեց այդ լուրը, որ հրդեհը արագ հանգցրել են: «Այո, հավանաբար հրշեջներն են հանգցրել կրակը», — նշեց նա: Մեր այն հարցին, թե ո՞վ է դիմել հրշեջ ծառայություն, գյուղապետը չգիտեր՝ հավանաբար այրողը: Սակայն բացառված է, որ իր իսկ ձեռքով առանձնատունն այրող մարդը դիմեր հրշեջ ծառայությանը։
Արցախի իշխանությունների ներկայացուցիչներից մեկը մեզ հետ զրույցում այս թեմայով մի քիչ բացեց փակագծերը․

«Ադրբեջանցիները հայերի տներում չեն ապրելու, իրենց վերահսկողության տակ անցնելուց հետո քանդելու են այդ տները։ Բայց այս պահվածքը 30 տարի առաջվա մեր հաղթանակի ու իրենց ստորացումների պատասխանն է։ Մենք ժամանակին քանդել ենք Աղդամն ու իրենց բնակավայրերը, օգտագործել ենք իրենց հողերը, չենք ապրել, բայց արոտավայր ու ցանքատարածություններ ենք դարձրել, այգիներ ենք գցել, շենքերի ու շինությունների պիտանի մասերն ենք հանել՝ օգտագործել, հիմա իրենք վրեժ են լուծում դրա համար եւ առաջիկայում էլ չեն ապրի, բայց նույնպես կօգտագործեն մեր գյուղերի տարածքները եւ եկամուտ կստանան»։

դիտվել է 25 անգամ
Լրահոս
ՌԴ-ն ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի Գիո Պիկան մեծ մենահամերգով հանդես կգա Երևանում Դոլարն էժանացել է Քաղաքապետարանը հրապարակել է Կիևյան կամրջի փակ լինելու պատճառով առաջարկվող ուղեգծերը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 7 վագոն հացահատիկ Թունիսի հավաքականը հեռացրել է մարզչին 5-1 հաշվով Շվեդիային պարտվելուց հետո Խոշոր վթար՝ Կոտայքում Ի՞նչ է բացահայտվել թմրանյnւթի պատճառով հիվանդանոցում հայտնված 12-ամյա տղայի դեպքից Նիդեռլանդները պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի դեմ և արդեն կառուցել է ռազմագերիների ճամբար Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են Ավազակային հարձակում՝ Երևանում Իսրայելը Լիբանանի հարավային շրջանների վրա նոր հարձակումներ է իրականացրել Ընտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ» «Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ» Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ» Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ» Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Արյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրա ԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ 37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Իսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակել
Ամենաընթերցվածները