Բեռլինում ակցիա՝ ի պաշտպանություն Ավետիք Չալաբյանի

Բեռլինում օրերս ուշագրավ բողոքի ակցիա է տեղի ունեցել Բրանդենբուրգյան դարպասների մոտ։ Հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչներ պաստառներով ակցիա են արել ընդդեմ Բերձորի և Աղավնոյի էթնիկ զտումների, նաև ի պաշտպանություն Հայաստանի քաղբանտարկյալների։ Նրանք կոչ են արել դադարեցնել էթնիկ զտումները Բերձորում և Աղավնոյում, դադարեցնել մշակութային արժեքների և խաչքարերի ոչնչացումը, նաև արգելափակել Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի անձնական հաշիվները Եվրոպական միությունում։

Ցուցարարները նաև հայտարարել են, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան, առանձնահատուկ շեշտել են «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի հարցը։

Չալաբյանի լուսանկարներով գերմանացիներին պատմել են, թե ինչ է կատարվում Հայաստանում, ինչպես են Հայաստանի գործող իշխանությունները, որոնք փորձում են Եվրոպայում որպես ժողովրդավար ներկայանալ, իրականում հետապնդում և բռնաճնշում են իրենց քաղաքական ընդդիմախոսներին։

Մեր տեղեկություններով առաջիկայում նման ակցիաներ ի պաշտպանություն Ավետիք Չալաբյանի և ընդդեմ արցախահայության դեմ բռնաճնշումների տեղի է ունենալու նաև եվրոպական և ամերիկյան քաղաքներում։ Այս ամենում հուսադրողն այն է, որ Սփյուռքում ի վերջո հասկանում են, թե ինչ է կատարվում Հայաստանում, և իրենց ձայնն են բարձրացնում։

Եթե արցախահայության մասով փոքր-ինչ ավելի դժվար է եվրոպացիներին ներկայացնել, թե ինչ է իրականում տեղի ունենում՝ հաշվի առնելով ադրբեջանական լոբբիստական աշխատանքը և ձևավորված աշխարհաքաղաքական իրականությունը, ապա Հայաստանում քաղբանտարկյալների վերաբերյալ թեման կարող է բավական լուրջ ռեզոնանս առաջացնել, և եվրոպական կառույցներն ի վերջո տեղից շարժվեն, ստիպեն Հայաստանի գործող վարչախմբին իրենց գործողությունները իրականացնել օրենքի շրջանակներում։ Չէ՞ որ այլ բան փաշինյանական վարչախմբից որևէ մեկը չի պահանջում․ ամեն ինչ անել Հայաստանի օրենսդրության և ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակում։

Սամվել Առաքելյան

 
դիտվել է 58 անգամ
Լրահոս
ՌԴ-ն ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի Գիո Պիկան մեծ մենահամերգով հանդես կգա Երևանում Դոլարն էժանացել է Քաղաքապետարանը հրապարակել է Կիևյան կամրջի փակ լինելու պատճառով առաջարկվող ուղեգծերը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 7 վագոն հացահատիկ Թունիսի հավաքականը հեռացրել է մարզչին 5-1 հաշվով Շվեդիային պարտվելուց հետո Խոշոր վթար՝ Կոտայքում Ի՞նչ է բացահայտվել թմրանյnւթի պատճառով հիվանդանոցում հայտնված 12-ամյա տղայի դեպքից Նիդեռլանդները պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի դեմ և արդեն կառուցել է ռազմագերիների ճամբար Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են Ավազակային հարձակում՝ Երևանում Իսրայելը Լիբանանի հարավային շրջանների վրա նոր հարձակումներ է իրականացրել Ընտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ» «Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ» Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ» Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ» Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Արյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրա ԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ 37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Իսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակել
Ամենաընթերցվածները