Ասում եմ ճշմարտությունը, այն, ինչ կա. Լապշին

Որոշ հայեր սովորություն ունեն  Հայաստանը համեմատելու Իսրայելի հետ, բայց դա անում են այն համոզմամբ, թե իբր Իսրայելի թիկունքում կանգնած են ԱՄՆ-ն ու Բրիտանիան, իսկ մեր թիկունքում՝ ինչ-որ «փտած» Ռուսաստան: Այդ պատճառով էլ մենք խեղճ ու դժբախտ ենք, բոլորը մեզ պարտք են, բոլորը մեզ դավաճանել են, հիմա նստենք ու էլ ոչինչ չանենք: Ես երկար եմ հանդուրժել այդ հիմարությունները, բայց վերջերս որոշեցի չզսպել ինձ և անմիջապես կոպիտ հայհոյանքս եմ ուղղում հավետ մեղավորներ փնտրող անբաններին:

Եվ այսպես, նրանք, ովքեր համոզված են, որ Իսրայելը ստեղծել են բրիտանացիներն ու ամերիկացիները և նրա թիկունքում կանգնած օգնում են, հիմա կլսեն զարմանալին:

Դուք առհասարակ տեղյա՞կ եք, որ Մեծ Բրիտանիան, որը ձեր խոսքով՝ «աջակցում» ու «սիրում» է հրեաներին, իրականում 1939-1947 թթ. Կիպրոսում և Պաղեստինում հայուրհազարավոր հրեաների է պահել համակենտրոնացման ճամբարներում: Այո, ճիշտ լսեցիք: Մինչ նացիստները միլիոնավոր հրեաների այրում էին Օսվենցիմում ու Բուխենվալդում, բրիտանացիները զուգահեռ բռնում էին այն հրեաներին, որոնց հաջողվել էր փախչել Եվրոպայից, փակում էին նրանց բանտերում կամ համակենտրոնացման ճամբարներում, որպեսզի հետագայում վերադարձնեին Եվրոպա և հանձնեին նացիստներին ոչնչացման համար: Մինչ հրեաների մի մասին բրիտանացիները պահում էին բանտերում ու համակենտրոնացման ճամբարներում, մյուս հրեաների դեմ 1948-1949 թթ. կռվում էին

Արաբական լեգեոնի կողմից, որը հենց իրենք էլ ստեղծել էին, զինում էին և ղեկավարում (գեներալ Ջոն Գլաբբ, որոնեք Google-ում):

Զարմացա՞ք: Բրիտանացիները նույնիսկ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շարունակում էին համակենտրոնացման ճամբարներում պահել հրեաներին՝ չթողնելով նրանց հասնել Պաղեստին: Ընդ որում, հազարավոր գերիներ, որոնք վերապրել էին Օսվենցիմը, իրենց վախճանը գտան արդեն սովից ու հիվանդություններից բրիտանական բանտերում ու համակենտրոնացման ճամբարներում:

Գիտեմ՝ շատերը հիմա կվիրավորվեն, որ Լապշինը ձեզ չի գովում: Ես գիտեմ, որ Արևելքում պարզունակ շողոքորթությամբ ինչի ասես կարելի է հասնել: Մարդիկ հաճոյախոսություններից կորցնում են բանականությունն ու զգոնությունը: Հիշեք մանկական հեքիաթը. «Հիմարին դանակ պետք չէ, երեք անգամ մի լավ գովաբանիր և արա նրա հետ ինչ ուզում ես»: Բայց բանն այն է, որ ես հայերին հիմար չեմ համարում, այլ՝ ինձ հավասար, ուստի վերաբերվում եմ ինչպես հավասարը հավասարին՝ առանց արևելյան հիմար շողոքորթության: Ասում եմ ճշմարտությունը, այն, ինչ կա:

Նայեք այս տեսագրությունը, հատուկ ձեզ համար օրս նվիրեցի պահպանված հրեաների համար բրիտանական համակենտրոնացման ճամբար այցելելուն: Կա՞ն սրանից հետո մարդիկ, որոնք ցանկանում են հայտարարել, թե Իսրայելի թիկունքին կանգնած է ողջ աշխարհը, իսկ մենք խեղճ ու անճարակ ենք, մեզ չեն սիրում:

Քանի որ մարդիկ շարունակում են համառորեն գրել, թե Իսրայելին պաշտպանել են Բրիտանիան և ԱՄՆ-ն, հիշեցնեմ Իսրայելի և նրա կարծեցյալ հովանավորների հարաբերությունների ևս մի «բարեկամական» դրվագ: Դե եթե հարյուրհազարավոր հրեաների բրիտանական համակենտրոնացման ճամբարներում պահելը քիչ է:

Տեղափոխվենք 1967 թ. հունիսի 8-ը, Իսրայելի և նրա բոլոր հարևանների (Եգիպտոս, Հորդանան, Սիրիա, Լիբանան, Իրաք) միջև Վեցօրյա պատերազմի թեժ ժամանակը: Այդ նույն օրերին Իսրայելի ափերի մոտ հայտնվում է ամերիկյան հետախուզական «Liberty» նավը և սկսում է հետևել իսրայելական բանակի տեղաշարժերին ճակատում, ռազմական ղեկավարության բանակցություններին և այլն: Որից հետո ճակատում մի քանի անհաջողություններ են սկսվում, արաբական բանակները ակնհայտ տեղեկացված էին իսրայելական պլանների մասին:

Ի՞նչ են անում իսրայելցիները: Արագորեն որոշում է ընդունվում ոչնչացնել ամերիկյան հետախույզ նավը,  և անմիջապես իսրայելական ԶՕՈՒ-ի «Միրաժ» կործանիչները գրոհում են այդ նավի վրա: Գրոհի հետևանքով նավը լուրջ վնասվում է, զոհվում է 34 և վիրավորվում 173 ամերիկացի զինվոր: Որից հետո վնասված նավը լքում է Իսրայելի տարածքային ջրերը և հասնում Մալթա վերանորոգման համար: Որևէ սկանդալ չի եղել, առհասարակ այդ միջադեպի մասին բոլոր ջանում էին արագ մոռանալ: Իսրայելցիներն էլ հայտարարեցին այն ժամանակ, որ «սխալմամբ» են գնդակոծել ամերիկյան նավը:

Ահա այսպիսին են Իսրայելի դաշնակիցները (լրտեսելով հենց Իսրայելին) և ահա ինչպես է վերաբերվում նրանց Իսրայելը:

Ում որ հետաքրքիր է ավելի մանրամասն կարդալ, թե ինչ է տեղի ունեցել, Վիքիպեդիայի հղումը տրված է ստորև աջ կողմի մեկնաբանությունում:

 

դիտվել է 592 անգամ
Լրահոս
ՌԴ-ն ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի Գիո Պիկան մեծ մենահամերգով հանդես կգա Երևանում Դոլարն էժանացել է Քաղաքապետարանը հրապարակել է Կիևյան կամրջի փակ լինելու պատճառով առաջարկվող ուղեգծերը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 7 վագոն հացահատիկ Թունիսի հավաքականը հեռացրել է մարզչին 5-1 հաշվով Շվեդիային պարտվելուց հետո Խոշոր վթար՝ Կոտայքում Ի՞նչ է բացահայտվել թմրանյnւթի պատճառով հիվանդանոցում հայտնված 12-ամյա տղայի դեպքից Նիդեռլանդները պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի դեմ և արդեն կառուցել է ռազմագերիների ճամբար Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են Ավազակային հարձակում՝ Երևանում Իսրայելը Լիբանանի հարավային շրջանների վրա նոր հարձակումներ է իրականացրել Ընտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ» «Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ» Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ» Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ» Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Արյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրա ԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ 37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Իսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակել
Ամենաընթերցվածները