«Ավետիք Չալաբյանի գործի մեջ իրավական բաղադրիչ առհասարակ գոյություն չունի». Էդգար Ղազարյան

«Արար» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը շարունակում է կալանավորված մնալ: Պաշտպանական թիմը փաստում է` կալանավորման պայմանն ու հիմքերն իսպառ բացակայում են:

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը Past.am-ի հետ զրույցում նշում է` ակնհայտ է, որ Ավ. Չալաբյանի գործի մեջ իրավական բաղադրիչ առհասարակ գոյություն չունի:

«Իրավական բաղադրիչ գոյություն ունի միայն այնքանով, որ տեղի է ունեցել իրավունքի ոտնահարում` ակնհայտ կերպով, բացառապես քաղաքական նպատակներով, սկսած այն պահից, երբ Ավ. Չալաբյանն ապօրինի գաղտնալսվել է: Գործի նյութերից այլևս պարզ է, որ գաղտնալսումն իրականացվել է ոչ թե օպերատիվ կարգով` հատուկ ծառայությունների կողմից կամ դատարանի թույլտվությամբ, այլ ապօրինաբար: Այդ գաղտնալսումն իրականացնող անձի բացահայտման ուղղությամբ իրավապահ մարմինները ոչ մի միջոց չեն ձեռնարկել և ոչ մի արդյունք չունեն: Մեր օրենսդրությամբ ոչ օրինական ճանապարհով ձեռք բերված աղբյուրն իրավական հիմք հանդիսանալ չի կարող: Սա մեկ: Երկրորդ` ակնհայտ է, որ ձայնագրությունը մոնտաժված է տարբեր հատվածներից, բայց պարզ չէ, թե ով է իրականացրել այդ մոնտաժը և ինչ շահադրդվածություն է ունեցել կոնկրետ հատվածներն իրար կպցնելու և ամբողջական նյութ ստանալու համար»,- ասում է մեր զրուցակիցը: Հիշեցնում է` ձայնագրությունը տարածվել է իշխանական գործիչների հետ կապ ունեցող լրատվամիջոցներով:

«Օրինակ իշխանամերձ լրատվամիջոցները տեղադրում են այդ մոնտաժված նյութն իրենց կայքում, այն տարածվում է համացանցում, որից հետո հեռացնում են իրենց կայքից սկզբնաղբյուրը: Նույն օրն այդ ապօրինի, չբացահայտված, մոնտաժված տեսանյութը հեռարձակվում է Հանրային հեռուստաընկերության լուրերի գլխավոր թողարկման մեջ: Դրանից հետո Ավ. Չալաբյանի տանն իրականացվում է խուզարկություն, որի ընթացքում ոչինչ չի հայտնաբերվում, բայց Չալաբյանը ոչ թե հրավիրվում է ոստիկանություն, այլ բռնությամբ բերման է ենթարկվում, հետո ձերբակալում են: Իրականացնում են երկամսյա կալանք, նախաքննությունն ավարտվում է, սակայն միջնորդում են, որ Ավ. Չալաբյանը լրացուցիչ` 15 օր մնա կալանքի տակ, երբ նախաքննությունն ավարտվել է և ազատության մեջ լինելով նա որևէ գործընթացի վրա ազդելու հնարավորություն չէր կարող ունենալ: Ապօրինաբար երկարացնում են ժամկետը, ընդ որում` մի կարևոր դետալ էլ: Երբ փաստաբանները բողոքարկում են Չալաբյանի կալանքի վերաբերյալ որոշումը, դատարանը հետաձգում է այդ հարցի քննարկումը, նշանակում այն հուլիսի 21-ին, այն դեպքում, երբ հուլիսի 12-ին պետք է լրանար Չալաբյանի` կալանքի տակ գտնվելու ժամկետը: Այսինքն` դատարանը կանխակալ իմանում է, որ հուլիսի 12-ին, միևնույն է, Չալաբյանն ազատ չի արձակվելու և խափանման միջոցի վերաբերյալ նիստը նշանակում է մի քանի օր անց: Հետո լրանում է լրացուցիչ կալանքի ժամկետը, սկսվում է դատական պրոցես, Ավ. Չալաբյանը մեկ շաբաթ մնում է ազատության մեջ, այդ ընթացքում ցուցաբերում է չափազանց բարեխիղճ վարքագիծ` որևէ կերպ խնդիրներ չի ստեղծում իրավապահ մարմինների գործունեության համար, բոլորից շուտ է ներկայանում դատական նիստերին` չնայած առողջական խնդիրներ ունենալու հանգամանքին, դատարանը նույնիսկ մեկ անգամ բավարարում է նրա խնդրանք-միջնորդությունը բժշկական հետազոտություն անցնելու, հետաձգում է դատական նիստը, անգամ դատարանն Ավ. Չալաբյանին թույլատրում է խոսել նստած, ոչ թե կանգնած, որպեսզի չվնասի նրա առողջությանը, բայց առանց դատախազի միջնորդության, դատական նիստի ընթացքում որոշում է կայացնում Ավ. Չալաբյանի նկատմամբ կիրառել եռամսյա կալանք: Հիմա` այս փաստերի համադրությունը լսողը կարող է մտածել, որ դա իրավական գործընթա՞ց է: Իսկ եթե դա վերաբերում է հանրային դաշտում ակտիվ, ընդդիմադիր գործունեություն ծավալող հասարակական գործչի, որի տեսակետները և հեղինակությունը չափազանց բարձր է հասարակության մեջ, պատկերն ամբողջանում է»,- եզրափակում է Էդգար Ղազարյանը:

Լուսինե Առաքելյան

դիտվել է 34 անգամ
Լրահոս
«Արմավիր» ՔԿՀ-ում վնասազերծվել է հերթական անօդաչու թռչող սարքը․ ՔԾ Պուտինն ու Լուկաշենկոն կքննարկեն Զելենսկու uպառնալիքները Բելառուսի հասցեին «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» Մյունխենում բեռնատար գնացքի երկու վագոն է կախվել կամրջից և ընկել փողոցի վրա. 1 մարդ է զոհվել Խուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոն Լոս Անջելեսում բացվել է աշխարհի առաջին արհեստական ​​ինտելեկտի արվեստի թանգարանը Կրասնոդարում երկու երիտասարդ մաչետեներով ու դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնի այցելուների վրա. կա զոհ և տուժածներ «Միշտ մտածել եմ՝ ինքդ քեզ հավատարիմ մնալը համարձակությո՞ւն է, թե՞ շքեղություն». Շուշաննա Թովմասյան Ռոնալդինյոն վերսկսում է կարիերան. բրազիլացին համաձայնության է եկել իտալական ակումբի հետ Պրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր» Այսօր աշխարհն ապրում է կլիմայի գլոբալ փոփոխություններ, և մենք նույնպես այդ փոփոխությունները և անոմալիաները տեսնում ենք․ Նիկոլ Փաշինյան Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային uպանելnւ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Երևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներ Թրամփը հայտարարել է Թուրքիա և Չինաստան այցելելու ծրագրերի մասին Անչելոտին մեկնաբանել է Ռաֆինյայի վնասվածքը Մեծ Բրիտանիայում ձերբակալել են երեխային կոկորդիլոսների ազատավանդակ նետած տղամարդուն Գեղհովիտ գյուղում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի․ վերջինս հոսպիտալացվել է Ուկրաինային կհատկացնեն 1 մլրդ դոլար ամերիկյան զենք գնելու համար Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների ԵՄ-ի հետ Եթե Արգենտինան չհաղթի, կցանկանայի, որ Ռոնալդուն նվաճեր աշխարհի գավաթը. Մեսսի
Ամենաընթերցվածները