4.248.945 դրամ՝ «ՔայլՏեք»-ին․ «Մի դրամի ուժի» օգոստոս ամսվա շահառուն «Հերոսների Վերականգնողական Քաղաք»-հոգեբանական վերականգնողական կենտրոնն է

«Մի դրամի ուժը» նախաձեռնության հուլիս ամսվա շահառուն «ՔայլՏեք»ընկերությունն էր, որը ստեղծել է բացառիկ հայկական նորարարական արտադրանք` MetaGait սարքը։ MetaGait-ը օգնում է հաշմանդամություն ունեցող զինվորներին և մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաներին վերականգնել շարժունակությունը՝ կանխելով անշարժության հետևանքով առաջացող ավելի քան 30 հիվանդություններ։

Օգոստոս ամսվա ընթացքում «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում կուտակվող բոլոր «մի դրամների» գումարը կուղղվի «Հերոսների Վերականգնողական Քաղաք»-հոգեբանական վերականգնողական կենտրոնին։

IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ ներկայում հատկապես կարևոր է վիրավոր զինծառայողներին, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելը։ ««Հերոսների Հացատան» կառուցման աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին։ Այս կենտրոնում ժամանակակից լիցենզավորված սարքավորումների և լիցենզավորված մասնագետների միջոցով զբաղվում են հենց հոգեբանական աջակցությամբ։ Մենք վստահ ենք, որ «Մի դրամի ուժի» շնորհիվ կենտրոնը կկարողանա ձեռք բերել անհրաժեշտ սարքավորումներ և հատկապես զոհվածների ծնողների համար այսչափ կարևոր կառույցը օր առաջ կկարողանա բացել դռներն ու լինել զինվորների ու նրանց ընտանիքների կողքին»,-ասել է Տաթևիկ Վարդևանյանը։

«Հերոսների Վերականգնողական Քաղաք»-նախագծի հիմնադիր Սուրեն Արեենցի խոսքով՝ «Մի դրամի ուժը» հնարավորություն է ստեղծում պատերազմի ընթացքում իրենց առողջությունը չխնայած մեր հայրենակիցների համար անհնարին թվացող ծրագրերը կյանքի կոչել: «Ծրագիրն ապացուցել է՝ համախմբվածության, հետևողական ու պրոֆեսիոնալ թիմի աշխատանքի շնորհիվ անհնարինը հնարավոր է դառնում։

IDBank-ն ու Իդրամը մեկ դրամ են փոխանցում «Մի դրամի ուժը» նախաձեռնությանը ամեն անգամ, երբ դուք վճարում եք կատարում ընկերությունների հարթակներով։ Idram&IDBank հավելվածով հնարավոր է վճարումներ կատարել 10500-ից ավելի վաճառակետերում, 900-ից ավելի առցանց խանութներում, ինչպես նաև համակարգում առկա 400+ ծառայությունների դիմաց։

«Մի դրամի ուժը» նախագիծը ստեղծվել է 2020թ․ հունիսին, մինչև օրս մեր երկրի համար կարևորագույն ոլորտները ներկայացնող հիմնադրամների է նվիրաբերվել ավելի քան 89 մլն դրամ։

«Հերոսների Վերականգնողական Քաղաք»-ը հիմնադրվել է 2021 դեկտեմբերի 25–ին, որտեղ հոգեբանական և հոգեբուժական անվճար ծառայություններ է մատուցվում զինվորներին, զոհվածների ընտանիքի անդամներին և պատերազմի հետ առնչվող մարդկանց։ Կենտրոնը հիմնական բուժման մեթոդներին զուգահեռ ապահովում է այնտեղ բուժում ստացող ներկա և նախկին զինծառայողների, զոհվածների ընտանիքի անդամների սոցիալական վերականգնումը: Հոգեբանական թերապիաները իրականացվում են միայն համաշխարհային առողջապահական կազմակերպությունների կողմից հաստատված 3D և այլ ժամանակակից լիցենզավորված սարքավորումների և լիցենզավորված մասնագետների միջոցով։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգում․ Shamshyan Թրամփը միշտ ցանկացել է այն, ինչ ունեն Սի Ծինպինն ու Վլադիմիր Պուտինը․ Ջեյք Սալիվան Միշուստինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր
Ամենաընթերցվածները