Ադրբեջանը հստակ կատարում է իր ծրագիրը, պատերազմն անխուսափելի է

Ադրբեջանի վերջին գործողություններն իր կողմից ծրագրած պատերազմի նախերգանքն են։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 2-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ինքնապաշտպանական բանակի առաջին հրամանատար, ռազմական գործիչ Արկադի Կարապետյանը (Ագո):

«Ադրբեջանը չի փորձում լարվածությունը մեծացնել, Ադրբեջանը կռվի է պատրաստվում։ Հստակ կատարում է իր ծրագիրը, պատերազմն անխուսափելի է։ Իրենց վերջնական խնդիրը Հայաստանը եւ հայ ազգը ոչնչացնել է։ Ադրբեջանն ասում է՝ Երեւանն իմն է, իսկ մարդիկ իրենց հանգստացնում են, որ սադրանքներով Ադրբեջանն ընդամենը միջանցք է ուզում։ Մինչեւ այս ազգը չմիանա, ուժ չդառնա, չենք կարող մեր ծրագրերն իրագործել։ Մենք նույնիսկ չգիտենք՝ ինչ ենք ուզում, քանի որ չունենք գաղափարախոսություն։ Այն, որ Հայաստանից այլեւս ժամկետային զինծառայողներ չեն մեկնելու Արցախ, նշանակում է, որ Արցախը մնաց մենակ։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները ձեռքերը լվացին Արցախից։ Ամեն ինչ շատ պարզ է, ինչ էլ ասվի։ Մեր առաջին հանրապետության վերջին նիստը սկսվել է այսպես՝ մենք կարող էինք տալ Ղարաբաղին զենք, զինամթերք, բայց չտվեցինք։ Հիմա էլ շատ բան չի փոխվել, ամեն ինչ կրկնվում է»,- նշեց Կարապետյանը։

Արկադի Կարապետյանի դիտարկմամբ՝ մեր Զինված ուժերն այսօր լավ վիճակում չեն, սակայն խնդիրը հնարավոր է կարգավորել օրերի ընթացքում։

«Բանակն այնպիսի վիճակի է պետք բերել, որ հնարավոր լինի բոլորի վրայով անցնել։ Ես կարծում եմ՝ ամենածանրը մեզ համար բանակի բարոյահոգեբանական վիճակն է։ Հիմա մենք ողնաշար չունենք։ Բանակում պետք է ծառայել այնպես, ինչպես ծառայում են եկեղեցուն։ Պետք չէ աշխատել բանակի համար, պետք է ծառայել, որովհետեւ ծառայելուց ուրախություն ես ստանում, արդյունավետությունն էլ հազարապատկվում է»,- նկատեց Արկադի Կարապետյանը։

Ըստ Արկադի Կարապետյանի՝ հիմա հնարավոր չէ պատկերացնել, թե ինչ կարող է լինել այն ժամանակ, երբ ռուս խաղաղապահները դուրս գան Արցախից, քանի որ աշխարհում իրավիճակը դասավորվել է այնպես, որ նույնիսկ հնարավոր չէ կանխատեսել, թե ինչ կլինի կես ժամ անց։

«Պետք է խոսենք, թե վաղն ի՞նչ է լինելու։ Ես լավատես եմ, որովհետեւ մեր ազգը Սարդարապատի զգացումն ունի։ Մեզ մոտ շատ հարցեր են լուծվում։ Մեզ է թվում, թե մենք կարեւոր չենք աշխարհի համար, դրա համար էլ այս վիճակում ենք։ Իսկ իրականում՝ շատ կարեւոր ենք։ Մենք միշտ էլ ինչի որ հասել ենք, հասել ենք միայնակ։ Աստված մեզ ամեն ինչ ցույց է տալիս, ընդամենը տեսնել է պետք։ Մեր ծրագիրը պետք է փոխվի, ակնհայտ է, որ մեր պոտենցիալն ու կարողությունները շատ մեծ են»,- ընդգծեց Արկադի Կարապետյանը։

Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի այն հայտարարությանը, թե տասնամյակներ շարունակ մեզ քարոզվել է մահ, Կարապետյանը նշեց, որ խաղաղությունը եւս պաշտպանության կարիք ունի։

«Ով այդպես է ասում, թող Ամերիկայում հանգիստ, չաղ ու բախտավոր ապրի: Ո՞վ է մահ քարոզել, նման բան չկա։ Եթե նման բան լիներ, մենք ուղղակի չէինք լինի։ Աշխարհը խաղաղություն չի ուզում, ազգեր կան, որոնք բաց տեքստով ասում են՝ Հայաստանը պետք է կոտորվի, օրինակ՝ Պակիստանի Հանրապետությունը։ Դե եկենք Պակիստանին ասենք՝ մենք ձեր եղբայրն ենք։ Կընդունի՞ մեզ։ Ծիծաղելի է, եթե այս վիճակում ասենք՝ պատերազմ ենք ուզում, բայց պետք է պատրաստ լինես խաղաղությունդ, քեզ պաշտպանելու։ Մահն էլ այստեղ մեղավորություն չունի։ Եթե չես կարողանում քեզ պաշտպանել, պետք է մահանաս։ Խաղաղության դարաշրջանի մասին անդադար խոսելը, պատրաստվելը թույլի անգործության արդարացումն է։ Կյանքը շատ պարզ է ու դաժան։ Ոչ մի բան աշխարհում ու մարդակային հարաբերություններում չի փոխվել։ Տագնապի մեջ որեւէ օրգանիզմ չի կարող երկար գոյատեւել»,- հավելեց Կարապետյանը։

դիտվել է 1384 անգամ
Լրահոս
Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում
Ամենաընթերցվածները