«Իրավաբանների հայկական ասոցիացիան» մտահոգություն է հայտնել քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի կալանավորման վերաբերյալ

Ս․թ․ հուլիսի 21-ին  «Իրավաբանների հայկական ասոցիացիան» հանդես է եկել հայտարարությամբ քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի կալանավորման վերաբերյալ, հայտարարությունը մեջբերված է ստորև․

«Իրավաբանների հայկական ասոցիացիան» կոչ է անում Հայաստանում Իրավական պատշաճ գործընթաց ապահովել և օրենքի գերակայության նկատմամբ հարգանք ցուցաբերել.

 «Իրավաբանների հայկական ասոցիացիան» խորապես մտահոգված է ընդդիմադիր քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի շարունակական կալանքի հետ կապված պատշաճ գործընթացի բացակայությամբ։ Որպես առաջին անգամ մեղադրվող, այն էլ ոչ-բռնի քրեական գործով՝ ավելի քան երկու ամիս նախնական կալանքը բանտում ցույց է տալիս պատշաճ ընթացակարգերի եւ օրենքի գերակայության նկատմամբ բացահայտ արհամարհում: Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի և մարդու իրավունքների միջազգայնորեն ընդունված չափանիշների, կալանավորումը թույլատրելի է միայն այն դեպքում, երբ ողջամիտ հիմք կա եզրակացնելու, որ այլընտրանքային խափանման միջոցները, ինչպիսիք են գրավը, տնային կալանքը կամ ճանապարհորդության սահմանափակումները, անբավարար կլիներ:

Մեղադրյալը պնդում է, որ գործը, ինչպես նաև այս անհամաչափ խափանման միջոցը քաղաքական դրդապատճառներ ունեն՝ մատնանշելով, որ մեղադրող կողմը ցույց չի տվել և դատարանը չի ներկայացրել որևէ «ողջամիտ հիմք» այս կալանքի համար։ Առավել մտահոգիչ է այն, որ Ավետիք Չալաբյանի դեպքը վերջին տարիներին արդարադատության իրականացման ոլորտում  նման թերացման եզակի դեպք չէ։

Անցած երեք տասնամյակների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է իր սեփական ներպետական օրենքներով և միջազգային պայմանագրերով հարգել և պահպանել մարդու իրավունքները պաշտպանող և օրենքի գերակայություն ապահովող միջազգայնորեն ընդունված սկզբունքները՝ արդար դատավարություն, անմեղության կանխավարկած, արձանագրված ապացույցների վրա հիմնված որոշումների կայացում և քաղաքական ուժերի կողմից դատական գործընթացին միջամտության բացառում։ 

 «Իրավաբանների հայկական ասոցիացիան» կոչ է անում իշխանություններին ապահովել  պատշաճ ընթացքակարգ Ավետիք Չալաբյանի  և մյուսների նկատմամբ,  իրենց պարտավորությունների շրջանակներում պաշտպանել մարդու իրավունքները  և պաշտպանել օրենքի գերակայությունը»։

Տեղեկացնենք, որ «Իրավաբանների հայկական ասոցիացիան» ձևավորվել է 1989 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ ծագումով հայ իրավաբանների համար սոցիալական և մասնագիտական համախմբման հարթակ ստեղծելու և հայ համայնքի իրավական խնդիրները լուծելու համար: Անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծմամբ ասոցիացիան ստանձնեց Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանն ու զարգացմանը նպաստելու գործը:

«Իրավաբանների հայկական ասոցիացիան» հարթակ է, որտեղ տարբեր ծագում ունեցող և իրենց կարիերայի տարբեր փուլերում գտնվող փաստաբանները կիսվում են իրենց փորձով և գիտելիքներով: Նման փոխանակումը կազմում է Ասոցիացիայի մասնագիտական աճի և համայնքի առաջխաղացման երկակի նպատակների հիմքը: Այս փոխանակումն արտահայտվում է Ասոցիացիայի աշխատանքում՝ աջակցելով Հայաստանի Հանրապետությունում օրենքի գերակայության վրա հիմնված հասարակության ձևավորմանը:

«Իրավաբանների հայկական ասոցիացիայի» հիմնարար նպատակն է ձեռնարկել միջազգային իրավունքով թույլատրված ցանկացած և բոլոր քայլերը՝ ապահովելու Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը և պաշտպանելու Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ երաշխավորված է միջազգային իրավունքով:

Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանին առանց արժանահավատ ապացույցի և քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը (շահագրգռել մասնակցելու հավաքներին), որը վերաորակման է ենթարկվել ու մեղմացել հուլիսի 1-ից ուժի մեջ մտած նոր քեական օրենսգրքով և առհասարակ ապաքրեական արարք է միջազգային իրավական պրակտիկայում: Ավետիք Չալաբյանի խափանման միջոց ընտրվել է կալանքը:

«Ես կալանավորվել եմ շինծու քրեական գործով, որում բացակայում է որևէ իրական հանցակազմ և որի միակ իրական նպատակն ինձ և ընկերներիս վրա անթաքույց քաղաքական ճնշում գործադրելն է: Բոլոր ինձ ճանաչողները հրաշալի գիտեն, որ ես չեմ կատարել որևէ ապօրինի արարք կամ նույնիսկ գործողություն, որը կարող էր հակասել մեր արժեհամակարգին: Որևէ քաղաքական ճնշում, ակնհայտ մեքենայությունների վրա հիմված որևէ քրեական գործ չեն կարող շեղել ինձ մեր երկրի ու պետականության համար մղվող պայքարից»,-կալանավայրից իր հայտարարությունում նշել էր Ավետիք Չալաբյանը:

Հայտարարության հղումը ստորև՝

https://armenianbar.org/2022/07/23/the-armenian-bar-association-calls-for-due-process-and-respect-for-rule-of-law-in-armenia/

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Կտեղա կարկուտ․ Սուրենյանը՝ վաղվա եղանակի մասին Տեղի է ունեցել 19 երկրաշարժ․ ՌԴ Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու Ռուսաստանը Սև ծովում ԱԹՍ հարված է հասցրել թուրքական VICTRESS բեռնատար նավին․ կան զոհեր «Արմավիր» ՔԿՀ-ում վնասազերծվել է հերթական անօդաչու թռչող սարքը․ ՔԾ Պուտինն ու Լուկաշենկոն կքննարկեն Զելենսկու uպառնալիքները Բելառուսի հասցեին «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» Մյունխենում բեռնատար գնացքի երկու վագոն է կախվել կամրջից և ընկել փողոցի վրա. 1 մարդ է զոհվել Խուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոն Լոս Անջելեսում բացվել է աշխարհի առաջին արհեստական ​​ինտելեկտի արվեստի թանգարանը Կրասնոդարում երկու երիտասարդ մաչետեներով ու դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնի այցելուների վրա. կա զոհ և տուժածներ «Միշտ մտածել եմ՝ ինքդ քեզ հավատարիմ մնալը համարձակությո՞ւն է, թե՞ շքեղություն». Շուշաննա Թովմասյան Ռոնալդինյոն վերսկսում է կարիերան. բրազիլացին համաձայնության է եկել իտալական ակումբի հետ Պրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր» Այսօր աշխարհն ապրում է կլիմայի գլոբալ փոփոխություններ, և մենք նույնպես այդ փոփոխությունները և անոմալիաները տեսնում ենք․ Նիկոլ Փաշինյան Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային uպանելnւ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Երևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներ Թրամփը հայտարարել է Թուրքիա և Չինաստան այցելելու ծրագրերի մասին Անչելոտին մեկնաբանել է Ռաֆինյայի վնասվածքը Մեծ Բրիտանիայում ձերբակալել են երեխային կոկորդիլոսների ազատավանդակ նետած տղամարդուն
Ամենաընթերցվածները