Նոր մանրամասներ՝ Խանջյան-Հերացի փողոցների ողբերգական վթարից

Ինչպես տեղեկացրել ենք՝ այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմանում Խանջյան փողոցը Հերացի փողոցին միացնող ավտոճանապարհին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հարևանությամբ ճակատ-ճակատի բախվել են Երևանի բնակիչներ 42-ամյա Անդրանիկ Վ․-ի վարած Opel մակնիշի և 61-ամյա Էդուարդ Ա.-ի վարած VAZ 2102 մակնիշի ավտոմեքենաները, գրում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Վթարի հետևանքով Էդուարդ Ա․-ն տեղում մահացել է։ Opel-ի վարորդ Անդրանիկ Վ․-ն տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վերջինիս ուղևոր՝ Երևանի բնակիչ 47-ամյա Լուսինե Մ․-ն տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Իսկ մյուս ուղևորները՝ Երևանի բնակիչներ 42-ամյա Հասմիկ Խ․-ն, 51-ամյա Արմենուհի Ճ․-ն և VAZ 2102-ի ուղևոր Երևանի բնակիչ 57-ամյա Լիզա Խ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից ժամանած հրշեջ-փրկարարները։ Բժիշկների մի քանի հերթապահ խմբեր, վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Վթարի փաստով ՀՀ ՔրՕրի 342 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ավտոմեքենաները տեղափոխվել են Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ 

դիտվել է 1821 անգամ
Լրահոս
Մոսկվայում նոր կառուցվող բազմահարկ շենքում խnշոր hրդեհ է բռնկվել. կան զnhեր և վիրավnրներ Կոմիտասի պողոտայում բախվել են «BMW»-ն և «ՎԱԶ 2106»-ը Մի խումբ անձինք 29 դրվագ գործողությամբ իրացրել են կեղծ թղթադրամներ ԱՄԷ-ն դուրս է գալիս ՕՊԵԿ-ից և ՕՊԵԿ+-ից Արևմուտքը կորցնում է առաջատար դիրքերն աշխարհում. Պուտին Այսօր չկա ՊՍԺ-ից ավելի ուժեղ թիմ. Լուիս Էնրիկե ԱՄՆ-ը Իրանի հետ չի կնքի իր և աշխարհի համար ոչ շահավետ գործարք. Սպիտակ տուն Լիբանանի հարավում ՑԱԽԱԼ-ը nչնչացրել է Հեզբnլլաhի շուրջ 1,000 օբյեկտ Լոնդոնը սահմանել է խոհարարական ռեկորդ. 440 մետրանոց տիրամիսու՝ ի պատիվ թագավորի և իտալական ավանդույթների Հարավային Սուդանում ուղևորատար ինքնաթիռ է կnրծանվել. զnhվել է 14 մարդ Թրամփը դժգոհ է պшտերազմն ավարտելու վերաբերյալ Իրանի վերջին առաջարկից. Reuters 56-ամյա Ջեյ Լոն կոչ է արել մարզվել՝ ցուցադրելով որովայնի մկանները 1 զոհ, 3 վիրավոր․ ՃՏՊ Սյունիքում Հայտնաբերվել է 387 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Ավտովթար՝ Երևանում Իրանն ԱՄՆ-ին առաջարկում է եռափուլ բանակցային բանաձև․ «Al Mayadeen» Էրեբունիում մահացած տղամարդ է հայտնաբերվել․ ով է նա 2009-ին ծնված Հայկանուշ Խաչատրյանը որոնվում է որպես անհետ կորած Պակիստանը թույլատրում է Իրանի հետ տարանցիկ առևտուրը Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին դադարեցնել պատժամիջոցների չարաշահումը ԱՄՆ-ի ռազմածովային ուժերն Իրանի հետ կապ ունեցող 38 նավ են կալանել շրջափակման սկզբից ի վեր Ջերմաստիճանը կնվազի՝ 5-7, ապա կբարձրանա 4-6 աստիճանով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրшվորներ Իրանի հետ բանակցությունները վերսկսելու համար ԱՄՆ-ն պետք է վերացնի բոլոր խոչընդոտները․ Փեզեշքիան Անհրաժեշտ է ոչ թե հպատակության պատրանք ստեղծող «խաղաղություն», այլ արժանապատիվ և ազգակենտրոն դիրքորոշում. «Փաստ»
Ամենաընթերցվածները