Վարդավառին ուժեղացված ծառայություն է իրականացվելու․ ՃՈ պետի հորդորը

Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը կոչով դիմել է վարորդներին․

«Հարգելի՛ քաղաքացիներ,

Վարդավառի տոնական միջոցառումներով պայմանավորված՝ հուլիսի 24-ին Ճանապարհային ոստիկանությունն իր կողմից սպասարկվող մարզերի առավել բանուկ ճանապարհահատվածներում, հատկապես՝ Երևան-Սևան ճանապարհահատվածում, իրականացնելու է ուժեղացված ծառայություն:

Հորդորում եմ տրանսպորտային միջոցներ վարելուց և երթևեկության մեջ լինել առավել զգոն, խստագույնս պահպանել երթևեկության անվտանգության կանոնները, չդրսևորել ավելորդ ինքնավստահություն և չվնասել երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը: Առավելապես մեր ուշադրության կենտրոնում են լինելու ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարող անձինք, որոնց նկատմամբ չի դրսևորվելու ներողամտություն: Ցանկացած հակաօրինական վարք ցուցաբերած վարորդ պատժվելու է օրենքի ողջ խստությամբ, իսկ տրանսպորտային միջոցները տեղափոխվելու են պահպանվող հատուկ տարածքներ:

Հարգելի՛ քաղաքացիներ, որպեսզի չխաթարվի օրվա տոնական տրամադրությունը, հորդորում եմ համատեղ ուժերով կանխենք հնարավոր պատահարները և առավել պատասխանատվությամբ հետևենք երթևեկության անվտանգության կանոններին:

Շնորհավորում եմ Քրիստոսի Պայծառակերպության՝ Վարդավառի տոնի կապակցությամբ և մաղթում անվտանգ երթևեկություն»:

դիտվել է 363 անգամ
Լրահոս
Իրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ» «Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ» Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ» Հիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ՝ հիբրիդային միջամտություն. «Փաստ» Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ» Հիշողության կորո՞ւստ, թե՞ դիտավորություն. «Փաստ» «Լակմուսի թուղթ»՝ ընդդիմադիր դաշտի ու ընտրողների համար. «Փաստ» ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները հանգեցրել են Հորմուզի նեղուցում ճգնաժամի. Արաղչի Սթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակալվել է Լիբանանի և Սիրիայի սահմանին տեղադրվել է Քրիստոսի արձանը Աղբ՝ շքեղության փոխարեն. Օսկարի մյուս կողմը Նոր Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ծեծկռտnւքի մասնակիցների․ կան կալանավորվածներ Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է. Transfermarkt Դեմի Մուրը՝ Gucci-ի փետուրներով․ «Օսկար 2026» մրցանակաբաշխության հայտնիների լուքերը Թեոդոսիայում փլուզվել է հայկական եկեղեցու մի մասը Նավթի գները նվազել են Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը կրկին հարձակման է ենթարկվել Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է գրավել Կուբան Սուրեն Աղաջանյանը ոսկե մեդալ է նվաճել Սերբիայում ընթացող Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Մինչ օրս Սպիտակ տունը Իրանի վրա հարձակման համար ծախսել է 12 միլիարդ դոլար Իսրայելը հայտարարել է ԻՀՊԿ հրամանատարի uպանության մասին, Իրանը նույնպես հարձակումներ է իրականացրել Նեխող ժողովրդավարական համակարգը և արտաքին պարտադրանքը. «Փաստ» Քարոզչական ու բացառապես «ներքին սպառման» զինացուցադրություն. «Փաստ» Ալիևի վարչակազմի գործողությունները՝ որպես տարածաշրջանային ապակայունացման գործոն. «Փաստ»
Ամենաընթերցվածները