ՀՀ ոստիկանությունը կոչ է անում

Հատկապես հանրապետության մարզերում նկատվում են առանց համարանիշերի շահագործվող մեքենաներ։ Դրանք, ըստ վարորդների, օգտագործվում են գյուղատնտեսական աշխատանքների համար։ Սակայն եթե մեքենան շահագործվում է, ապա այն պետք է լինի հաշվառված և ունենա համարանիշ։

2021 թվականին ճանապարհային ոստիկանության մարզերի հաշվառման-քննական ստորաբաժանումներում խոտանվել է 11 685 տրանսպորտային միջոց, իսկ 2022 թվականի առաջին կիսամյակում մարզերում խոտանված տրանսպորտային միջոցների թիվը 4964 է։ Հստակ հնարավոր չէ ասել, թե խոտանված այս մեքենաներից քանիսն են շահագործվում, բայց, վստահաբար, շահագործվում են։

Առանց համարանիշի մեքենաների մասնակցությամբ վթարներն էլ քիչ չեն։ 2021 թվականին մարզերում առանց համարանիշի մեքենայի մասնակցությամբ տեղի է ունեցել 164 վթար, ինչի հետևանքով 9 մարդ զոհվել է, 208-ը՝ վիրավորվել, իսկ 2022-ի առաջին կիսամյակում տեղի է ունեցել 91 պատահար. 2 մարդ զոհվել է, 104-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Միջպետական կամ միջհամայնքային ճանապարհներին շատերը նկատած կլինեն առանց համարանիշի մեքենայի, որի վարորդը թույլ է տալիս ճանապարհատրանսպորտային տարբեր կանոնների խախտումներ։ Եվ հիմնականում այդ մեքենաների լուսարձակներն ու թարթիչներն անսարք են։

Առանց հաշվառման համարանիշի մեքենան շահագործելը օրենքի խախտում է։ Այդպիսիք հայտնաբերելու նպատակով ճանապարհային ոստիկանությունը և պարեկային ծառայությունը մարզերում իրականացնում են միջոցառումներ։ Նրանք այսուհետ ևս լինելու են հետևողական։ Առանց համարանիշի մեքենաները հայտնաբերվելու են և, անկախ ներկայացվող պատրվակից, տեղափոխվելու են պահպանվող հատուկ տարածք։ Այդ փաստերով էլ կազմվելու են համապատասխան արձանագրություններ։
Կոչ ենք անում հաշվառել շահագործվող մեքենաները, ստանալ համարանիշ և մեքենան վարել առանց խախտումների։

Գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու պատրվակի տակ խախտումներով, առանց համարանիշի մեքենա վարելն անթույլատրելի է։

դիտվել է 506 անգամ
Լրահոս
ՌԴ-ն ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի Գիո Պիկան մեծ մենահամերգով հանդես կգա Երևանում Դոլարն էժանացել է Քաղաքապետարանը հրապարակել է Կիևյան կամրջի փակ լինելու պատճառով առաջարկվող ուղեգծերը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 7 վագոն հացահատիկ Թունիսի հավաքականը հեռացրել է մարզչին 5-1 հաշվով Շվեդիային պարտվելուց հետո Խոշոր վթար՝ Կոտայքում Ի՞նչ է բացահայտվել թմրանյnւթի պատճառով հիվանդանոցում հայտնված 12-ամյա տղայի դեպքից Նիդեռլանդները պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի դեմ և արդեն կառուցել է ռազմագերիների ճամբար Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են Ավազակային հարձակում՝ Երևանում Իսրայելը Լիբանանի հարավային շրջանների վրա նոր հարձակումներ է իրականացրել Ընտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ» «Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ» Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ» Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ» Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Արյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրա ԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ 37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Իսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակել
Ամենաընթերցվածները