Իշխանությունների ցինիկ վերաբերմունքի հետևանքով քաղաքական հետապնդումները սաստկանալու են. Լարիսա Ալավերդյան

Երեկվանից ֆեյսբուքյան օգտատերերի շրջանում մի նամակ է շրջանառվում, որը գրել է Նիկոլ Փաշինյանի մտերիմ ընկեր Վահե Վարսանյանը։ Այդ նամակում նա հայտնում է, թե տեղեկացել է, որ Արա Չալաբյանին, ով Կենտրոնական բանկի կորպորատիվ ծառայությունների դեպարտամենտի ղեկավարն է, կանչել են ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի մոտ, ասել, թե աշխատանքից ազատման մասին դիմում գրի, այլապես աշխատանքից ազատվելու դիմում պետք է գրի ինքը՝ Մարտին Գալստյանը.
 
«Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի հետ վաղեմի մոտ հարաբերությունները, նույն օրն էլ դրա մասին գրեցի նրան՝ ակնկալելով պատասխան: Մամուլում ևս եղել էին այս թեմայով հրապարակումներ, սակայն հերքում չէր եղել: Մինչև չորեքշաբթի որևէ պատասխան չստանալով՝ այսօր զանգահարեցի նրան: «Նամակը կարդացել եմ: Բեր էդ հարցը չքննարկենք»,- պատասխանեց Փաշինյանը: «Բա եթե էս հարցը չքննարկենք, ուրիշ ի՞նչ հարց քննարկենք: Սենց  չեղավ, դրա համար չէինք 18 թվին իշխանություն փոխում»: Նա շարունակում էր նույն բանը՝ «Բեր էս հարցը չքննարկենք, բեր էս հարցը չքննարկենք»: Փաստորեն, չեղած տեղը, Ավետիք Չալաբյանի նկատմամբ անազնիվ  ձևով գործ սարքեցին, բավական չէ, հիմա էլ ընկել են եղբոր հետևից»,- ասվում է նամակի մեջ:

Իրավապաշտպան, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ մենք ունենք ուղղակի ցինիկ վերաբերմունք իշխանավորների կողմից՝  պետական իշխանության հանդեպ.

«Սա շատ կարևոր է, որովհետև մենք խնդիր ունենք լավ իշխանություն ունենալու, իսկ այսօրվա իշխանությունները պարզապես ցինիկ վերաբերմունք են ցուցաբերում, և այդ առումով քաղաքական հետապնդումները, ես բազմիցս եմ ասել, ավելի սաստկանալու են: դա ունի հիմք. ամենաթողության կամ, այսպես ասած, «քարտ բլանշ» ստացած այս իշխանությունները երկու մասից բաղկացած մեկ նպատակի համար են բերվել և մնում են: Այն է՝ Արցախը ամբողջովին բռնակցել Ադրբեջանին, իսկ Հայաստանը դարձնել Թուրքիայի կցորդ:

 

Այս առումով, քաղաքականությունն ամբողջովին՝ ամենատարբեր շերտերով, մակարդակներով, բավականին ակնհայտ կերպով, գնում է հակառուսական տրամադրություններ տարածելով: Եվ կրկնում եմ՝ այդ ցինիկ վերաբերունքը հասարակության մեջ ամիջապես ծնում է մերժողականություն՝ լինի մարդու իրավունքների, թե իրավունքի հանդեպ ընդհանրապես»,- 1or.am -ի հետ զրույցում ասաց Ալավերդյանը: 

Իրավապաշտպանի խոսքով՝ մարդկանց մեջ արդեն չկա այն հույսը, որ կարելի է իրավական ճանապարհով, օրենքի գերակայությամբ, օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքի ներքո որևէ բանի հասնել.

 

«Արդարության համար պետք է ասեմ, որ այնպես չէ, որ նախկինում իրավական նորմերն ամբողջովին գործում էին, բայց այսքան ակնհայտորեն ոչ թե ոտնահարում են մարդու իրավունքները, այլ հակադրվում են մարդու իրավունքների միջազգային նորմերին: Սա արդեն աննախադեպ վատ նորություն է, և մենք արդեն երեք տարոուց ավելի է՝ գտնվում ենք այդ դաշտում»:

Մարիամ Նալբանդյան

դիտվել է 46 անգամ
Լրահոս
ՌԴ-ն ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի Գիո Պիկան մեծ մենահամերգով հանդես կգա Երևանում Դոլարն էժանացել է Քաղաքապետարանը հրապարակել է Կիևյան կամրջի փակ լինելու պատճառով առաջարկվող ուղեգծերը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 7 վագոն հացահատիկ Թունիսի հավաքականը հեռացրել է մարզչին 5-1 հաշվով Շվեդիային պարտվելուց հետո Խոշոր վթար՝ Կոտայքում Ի՞նչ է բացահայտվել թմրանյnւթի պատճառով հիվանդանոցում հայտնված 12-ամյա տղայի դեպքից Նիդեռլանդները պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի դեմ և արդեն կառուցել է ռազմագերիների ճամբար Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են Ավազակային հարձակում՝ Երևանում Իսրայելը Լիբանանի հարավային շրջանների վրա նոր հարձակումներ է իրականացրել Ընտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ» «Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ» Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ» Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ» Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Արյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրա ԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ 37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Իսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակել
Ամենաընթերցվածները