Սահմանների խնդիրը․ Երեւանը թաքցնում է իր փաստաթղթերը

Հայաստանի իշխանությունների ռազմավարական նպատակը երկրի սահմանները սահմանապահների պաշտպանության տակ տեղափոխելն է, Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ստեղծման 30-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։

Որո՞նք են Հայաստանի այն սահմանները, որոնք Նիկոլ Փաշինյանը ցանկանում է փոխանցել սահմանապահների պաշտպանությանը։ Իսկ ինչո՞ւ դրանք մինչ այժմ չեն գտնվում նրանց պաշտպանության տակ։

Հայաստանի ներկայիս «սահմանները» Թուրքիայի հետ որոշվել են 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրերով, որոնք կնքվել են Հայաստանի օկուպացիայի արդյունքում։ Ադրբեջանի հետ «սահմանները» գծվել են խորհրդային իշխանությունների կամայական որոշումներով՝ վարչական բաժանման շրջանակներում։ Ըստ այդմ՝ Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահները տեղակայված են Թուրքիայի, Իրանի հետ Հայաստանի սահմաններին (նաև «Զվարթնոց» օդանավակայանում), և միայն Վրաստանի հետ սահմանն է Հայաստանի «իրավասությունը»։ Բայց Ռուսաստանը, որն արդեն բազա է կառուցում Տավուշում, ակնհայտորեն պատրաստվում է հսկողության տակ վերցնել նաև հայ-վրացական սահմանը, ապահովելով Հայաստանի լիակատար մեկուսացումը։

Կոնկրետ ի՞նչ է ուզում փոխել Նիկոլ Փաշինյանը՝ սահմանները հանձնելով սահմանապահների պաշտպանությանը։ Իրական փոփոխությունները պահանջում են սեփական սահմանների առնվազն պաշտոնական ճանաչում ինքնիշխան որոշումներով։ Իսկ դրա համար անհրաժեշտ է դուրս գալ 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրերից և հրաժարվել 2020 թվականի ահաբեկչական պատերազմի արդյունքները ճանաչելուց։

Բացի այդ, պետք է արձանագրել, որ 1992 թվականի պայմանագրով ռուսական սահմանապահ զորքերը կատարել են իրենց գործառույթները, շնորհակալություն հայտնել եւ հայտարարել, որ Հայաստանն այսուհետ ինքնուրույն է պաշտպանելու իր սահմանները։

Սրանք պարապ հարցեր չեն. այն բանից հետո, երբ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների վերջին հանդիպմանը պայմանավորվածություն ձեռք բերվեց «հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու մասին», անմիջապես հարց ծագեց, թե ինչ սահմանների մասին է խոսքը, ինչ փաստաթղթերով են դրանք սահմանված և ովքեր են պահպանելու նոր «սահմանները»։ Իրավական թնջուկը բացահայտվեց, երբ 2020 թվականի պատերազմից հետո խոսվեց սահմանազատման մասին։ Պարզվեց, որ չկան միջազգայնորեն ճանաչված սահմաններ։

Թուրքիան դա քաջ գիտակցում է, ուստի նախարար Չավուշօղլուն ասել է, որ Հայաստանն ու Թուրքիան, Ադրբեջանի օրինակով, նույնպես պետք է ստեղծեն սահմանազատման հանձնաժողով։ Հայկական կողմը հրաժարվում է, թեև սա նաեւ հնարավորություն է սեփական իրավունքները պնդելու համար։

Սակայն հարցը, թե ով է վերահսկելու անդրսահմանային հաղորդակցությունները, որոնք կարող են բացվել, մտահոգում է բոլորին, բացի Հայաստանից։ Հակառակ դեպքում պաշտոնական Երեւանը լայնորեն կշահագործեր սահմանների հարցում իր պատմական-քաղաքական-իրավական ամուր հնարավորությունները։ Քանի դեռ Երեւանը թաքցնում է իր փաստաթղթերը, Հայաստանը կհամարվի անտեր։
lragir.am

դիտվել է 382 անգամ
Լրահոս
Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ»
Ամենաընթերցվածները