Արցախի ԱԳ նախարարի խայտառակ արձագանքը

Բաքվում ՌԴ դեսպանի Շուշի այցի կապակցությամբ հարցադրում էինք արել, թե արդյոք Հայաստանի եւ Արցախի ԱԳՆ-ները կարձագանքեն այնպես, ինչպես արձագանքել էին մեկ տարի առաջ մի քանի տասնյակ երկրների դեսպանների այցին։ Արձագանք այս պահի դրությամբ չկա, փոխարենը Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը Ֆակտորին տված հարցազրույցում պատասխանել է այդ հարցին (Ֆակտոր, 18․35-ից)։

Փորձենք վերծանել հարցազրույցի այդ հատվածը․ «Մենք ցանկացած նման զարգացում պետք է սառնասրտորեն վերլուծենք, գրագետ եւ հասուն ձեւով գնահատական տանք։ Շուշի Ադրբեջանը բերում է տարբեր դիվանագետների, բայց երբ այնտեղ այցելում են ժողովրդավարական երկրների, կամ այն երկրների դեսպանները, որոնք իրենց համարում են ժողովրդավարության բաստիոն, մեզ համար դա թեստ է․․․ երբ Ռուսաստանի ներկայացուցիչն է գալիս, աշխարհքաղաքական առումով ավելի ճիշտ կպատկերացնեն ինչ է այնտեղ կատարվում, թող իրենց աչքով տեսնեն։ Իսկ Շուշին ոչ միայն օկուպացված է, այլեւ դարձել է Թուրքիայի կարեւորագույն հենակետերից մեկը։ Կարծում եմ, որ գան ծանոթանան, շատ ու շատ հետեւություններ կանեն։ Որոշ երկրների դեսպաններ անպայման պետք է այցելեն ու տեղում ծանոթանան, հատկապես այն երկրները, որոնք առնչվում են Թուրքիայի ու Ադրբեջանի քաղաքականության հետ։ Իսկ մնացած երկրները, որոնք ջատագով են մարդու իրավունքների, այ նրանք երբ այցելում են, արդեն սա այլ հարթությունում է գտնվում»։ Հետո Դավիթ Բաբայանը դատողություններ է անում, որոնց իմաստը հետեւյալն է՝ որոշ երկրների կարելի է այցելել, որոշներին՝ ոչ, եւ եթե ճիշտ հետեւություններ անենք, մարտահրավերներին պատրաստ կլինենք։

Կարելի էր ընդհանրապես չանդրադառնալ Բաբայանի այս անհեթեթություններին, եթե իրավիճակն ավելի վտանգավոր չլիներ՝ համեմված Բաբայանի նենգափոխումներով։ Ինչ ասես արժե միայն այն «միտքը», որ ռուսները չգիտեն Շուշիում ինչ է կատարվում եւ գնացել են իրենց աչքով տեսնեն։ Այն դեպքում, երբ ռուսական զորքը կանգնած է Շուշիի մատույցներում, իսկ Ակնայում էլ գործում է ռուս-թուրքական հետախուզական կենտրոնը։ Ընդհանրապես, շատերն են նկատել այն հանգամանքը, որ հայ ռուսանպաստների՝ ՌԴ քաղաքականությունն արդարացնելու ջանքերն ի վերջո հանգում են ռուսներին հայտնի կենդանու տեղը դնելուն, քանի որ այլ փաստարկներ չկան կամ չեն մնացել։ Բայց երբ սեփական ժողովրդին են փորձում դնել այդ կենդանու տեղը, նման դեպքերում արժանի են ամենակոպիտ բնորոշումների։

Տվյալ պարագայում խնդիրը դեսպանների երկրների ժողովրդավար կամ ոչ ժողովրդավար լինելը չէ, խնդիրը ՄԽ համանախագահ երկրի՝ ՌԴ դեսպանի այցն է Շուշի: ՄԽ մյուս համանախագահների՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի դեսպանները մինչ այժմ չեն այցելել Շուշի, քանի որ չեն ընդունում նոյեմբերի 9-ը որպես կարգավորում, այսինքն՝ բաց են պահում Արցախի խնդրի միջազգային կարգավորման, կարգավիճակի խնդիրները։ ՌԴ դեսպանի այցը Շուշի նշանակում է Մոսկվայի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, Արցախի կարգավիճակի բացառումը։ Ավելին, ՌԴ դեսպանի այցը Շուշի նշանակում է Արցախից ռուսական զորքի դուրսբերման եւ Արցախը Բաքվին հանձնելու գործընթացի արագացում։ Դրա վկայությունն են Երեւանում եւ Բաքվում Լավրովի հայտարարությունները՝ Փառուխից հետո ամեն ինչ պետք է որ ավելի ընկալելի դառնար։

Հայաստանի եւ Արցախի իշխանությունների ռուսանպաստ հայտարարություններն ու դիրքորոշումը մոտեցնում են այն պահը, երբ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան կարող են հրաժարվել խնդիրը միջազգային հարթակ վերադարձնելու փորձերից, եւ դրա նշաններն արդեն կան։ Դժվար է ըմբռնել ու ընդառաջել նրանց, ովքեր կառչում են իրենց երկիրը ոչնչացնողներից, միաժամանակ դատարկաբանելով ՄԽ-ի ու միջազգային նորմերի մասին։
lragir.am

դիտվել է 1197 անգամ
Լրահոս
Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ»
Ամենաընթերցվածները