Հրատապ հաղորդագրություն. Ավետիք Չալաբյանի գործի նյութերը վերադարձվել է նախաքննության մարմնին. նոր միջնորդություն է ներկայացվել կալանքը երկարացնելու

Ս.թ. մայիսի 14-ից անազատության մեջ գտնվող հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործի նախաքննության ավարտի վերաբերյալ ընդհամենը երկու օր առաջ ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրություն էր տարածել: Սա անխոս, հնարավորություն էր Ավետիք Չալաբյանի պաշտպանական խմբի համար, չկաշկանդվելով նախաքննության փուլի գաղտնիության պահանջից, հանրությանը հանգամանորեն ներկայացնել Ավետիքին մեղսագրվող արարքի անհեթեթությունը, սին ու շինծու բնույթը, ինչպես նաև դատավարական դռնբաց նիստերի միջոցով ապացուցել Ավետիք Չալաբյանի անմեղությունը: Սակայն, քիչ առաջ հայտնի դարձավ, որ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը չի հաստատել Ավետիք Չալաբյանի գործի մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը վերադարձրել է նախաքննության մարմնին՝ նախաքննությունը շարունակելու ցուցումով։ Ավելին, հապճեպ կարգով միջնորդություն է ներկայացվել դատարան` Ավետիքի կալանավորումը երկարացնելու համար:

Այս առիթով, Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը հայտարություն է տարածել, որում, մասնավորապես ասնվում է.

«Մեկ օր առաջ, մեկնաբանելով ՀՀ քննչական կոմիետի հաղորդագրությունը, մենք հայտարարությամբ նշել էինքոր նախաքննության ընթացքում Ավետիք Չալաբյանի մեղքը հիմնավորող որևէ ապացույց ձեռք չի բերվելդեռ հակառակը՝ գործի նյութերում առկա են մեր պաշտպանյալի անմեղության մասին վկայող բազմաթիվ փաստական տվյալներ։ Այսպեսփաստորեն քննչական կոմիտեի հաղորդագրությունից ընդամենը մեկ օր հետո դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը չի հաստատում մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը վերադարձնում է նախաքննության մարմնին՝ նախաքննությունը շարունակելու ցուցումով։ Այսինքն՝ դատական հսկողություն իրականացնող դատախազը նույնպես գտել էոր Չալաբյանի մեղքն ապացուցող փաստական տվյալներ քրեական գործի շուրջ 750 թերթից բաղկացած նյութերում պարզապես գոյություն չունեն։ 

Այս իրավիճակում ՀՀ քննչական կոմիտեն որոշել է շարունակել նախաքննությունը Ավետիք Չալաբյանի անազատության շարունակականության հաշվին և նրա նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու վարույթ հարուցելու միջնորդություն է ներկայացրել դատարան։ Սա այն պարագայումերբ Չալաբյանի կալանավորման ամբողջ ընթացքում մեր կողմից ներկայացվել են բազմաթիվ քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ մի շարք միջնորդություններորոնք բնականաբարանտեսվել ու մերժվել են վարույթն իրականացնող մարմնի կողմից»,-ասված է հայտարարությունում:

Տեղեկացնենք, որ Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու դռնփակ նիստը տեղի կունենա այսօր` ս.թ. հուլիսի 8-ին ժամը 18:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նստավայր Աջափնյակ 1 (Հասցե՝ ք. Երևան, Նազարբեկյան թաղամաս 40) դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նախագահությամբ: Նիստի ավարտից հետո, դատարանի բակում պաշտպանական խումբը հանդես կգա հրատապ բրիֆինգով:

Հիշեցնենք, որ «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին անհիմն, առանց որևէ արժանահավատ ապացույցի և քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը։ 

«Ես կալանավորվել եմ շինծու քրեական գործով, որում բացակայում է որևէ իրական հանցակազմ և որի միակ իրական նպատակն ինձ և ընկերներիս վրա անթաքույց քաղաքական ճնշում գործադրելն է: Բոլոր ինձ ճանաչողները հրաշալի գիտեն, որ ես չեմ կատարել որևէ ապօրինի արարք կամ նույնիսկ գործողություն, որը կարող էր հակասել մեր արժեհամակարգին: Որևէ քաղաքական ճնշում, ակնհայտ մեքենայությունների վրա հիմված որևէ քրեական գործ չեն կարող շեղել ինձ մեր երկրի ու պետականության համար մղվող պայքարից»,-կալանավայրից իր հայտարարությունում նշել էր Ավետիք Չալաբյանը: Ավետիք Չալաբյանի ազատության համար ամիսներ շարունակ պայքարում են լայն հասարակության տարբեր խմբեր` ակցիաներով, ստորագարահավաքներով և օրենքով սահմանված բոլոր միջոցներով կոչ անելով ազատել Ավետիք Չալաբյանին: 

դիտվել է 14 անգամ
Լրահոս
ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»
Ամենաընթերցվածները