Ամերիաբանկը` Gyumri Tech Week-ի գործընկեր ու Կիբերանվտանգության հաքաթոնի գլխավոր հովանավոր

Հուլիսի 2-ից 4-ը Գյումրիում կայացավ տարվա ամենամեծ տեխնոլոգիական միջոցառումներից մեկը` Tech Week 2022-ը։ Լինելով հայաստանյան ֆինանսատեխնոլոգիական խոշորագույն կառույց, որը շարունակաբար ներդրումներ է կատարում նորագույն տեխնոլոգիաների ոլորտում՝ զարգանալով էկոհամակարգերի ուղղությամբ, Ամերիաբանկը միացել էր եռօրյա tech-տոնին՝  որպես գործընկեր ու Կիբերանվտանգության հաքաթոնի գլխավոր հովանավոր: 

«Մենք շատ ուրախ ենք, որ Tech Week-ն անցկացվում է Գյումրիում, որը տեխնոլոգիական զարգացման յուրօրինակ խորհրդանիշ է դարձել: Դա չէր կարող մեզ չոգևորել ու չխթանել, որ մենք ևս մասնակից դառնանք այս տեխնոլոգիական տոնին»,- նշեց  Ամերիաբանկի անհատական ֆինանսական ծառայությունների և քարտերի վարչության ղեկավար Էլեն Դանիելյանը:  

GTW եռօրյա միջոցառումների շարքում ելույթով ներկայացավ Ամերիաբանկի թվային մարքեթինգի բաժնի ղեկավար Ժորժիկ Գրիգորյանը՝ բացահայտելով խնդիրների լուծման մարդակենտրոն եղանակը։ Նա նշեց, որ Ամերիաբանկը, լինելով մարդակենտրոն միջավայր, անցնելով թվային տրանսֆորմացիայի ճանապարհով ու ներդնելով թվային էկոհամակարգեր, չի մոռանում, որ ցանկացած տեխնոլոգիայի կամ նորարարության կենտրոնում միևնույն է մարդն է։ 

 

Ամերիաբանկի զարգացման և վերապատրաստման բաժնի ղեկավար Վահան Մելքումյանն էլ որպես բանախոս մասնակցեց «Տեխնոլոգիաները, աշխատանքի ներկան և աշխատաշուկան. բացերն ու հնարավորությունները: IT-ն միայն ծրագրավորողները չեն» խորագրով քննարկմանը՝ կիսվելով աշխատաշուկայի զարգացման գլոբալ տենդենցներով ու Ամերիայի մոտեցումներով։ 

«Ժամանակակից թվայնացման աշխարհում նոր հարթակներում նոր մարտահրավերներ են ի հայտ գալիս անվտանգության հետ կապված: Մենք, կարևորելով հաճախորդների տվյալների անվտանգությունը, ամենօրյա ռեժիմով հետևում և, էկոհամակարգեր ներդնելիս, նախապես բոլոր ռիսկերը կանխատեսում, գնահատում, կանխարգելում ենք»,- անդրադառնալով GTW շրջանակում  Ամերիաբանկի հովանավորությամբ անցկացվող կիբերանվտանգության հաքաթոնին` ասաց Ամերիաբանկի տեղեկատվական անվտանգության բաժնի ղեկավար Գնել Ասատրյանը: 

Ամերիաբանկը նաև մասնակցեց Գյումրիի Դրամատիկական թատրոնի շենքում ծավալված աշխատանքի տոնավաճառին։ Երկու օր շարունակ Tech Week-ի այցելուները հնարավորություն ունեին ամերիացիներին հղելու իրենց հետաքրքրող հարցերը թափուր աշխատատեղերի մասին կամ պարզապես համեղ խնձոր ու կոնֆետ ճաշակելու, ինչպես նաև` փորձելու ուժերը շախմատում։  

Tech Week-ին Ամերիաբանկի մասնակցության մանրամասները` տեսանյութում

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկ ՓԲԸ-ն Հայաստանի խոշորագույն ֆինանսական - տեխնոլոգիական հաստատությունն է և ՀՀ տնտեսական ոլորտի առավել նշանակալի դերակատարներից մեկը։ Ամերիաբանկը ներկայանում է էկոհամակարգերի և թվային լուծումների փաթեթով։ Այն հնարավորություն է տալիս հաճախորդներին բոլոր հիմնական ուղղություններով ստանալ ոչ միայն հարմարավետ և հնարավորինս արագ ֆինանսավորում (ՓՄՁ վարկավորում, ավտովարկ, հիփոթեքային վարկեր, սպառողական վարկեր), այլև հաշվի բացումից մինչև քարտի տրամադրում և ֆինանսավորման համար դիմելու ամբողջ ուղին անցնել Ամերիա էկոհամարգերի առցանց միջավայրում:

Ամերիաբանկն առաջնորդվում է հաճախորդամետ և բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականությամբ՝ թվային ժամանակակից ու անվտանգ միջավայրում ապահովելով սպասարկման բարձր որակ:

դիտվել է 8 անգամ
Լրահոս
ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»
Ամենաընթերցվածները