Անժխտելի է, որ Սահմանադրության գերակայության ապահովումն ու լիարժեք կիրառումը կախված է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացուց. Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ Նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորական  ուղղերց է հղել  Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ.

Սիրելի՛ հայրենակիցներ,
ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ:
 
27 տարի առաջ այս օրն ընդունվեց մեր անկախ պետականության խորհրդանիշ Սահմանադրությունը: Մայր օրենքի դերն անգնահատելի է իրեն որպես ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն հռչակած յուրաքանչյուր երկրի կայացման գործում։
 
Անժխտելի է, որ Սահմանադրության գերակայության ապահովումն ու լիարժեք կիրառումը կախված է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացուց, և միասնական պատասխանատվությամբ մեր երկրի ապագան ավելի լավը դարձնելու ուղղությամբ անընդհատ աշխատելը բոլորիս հավաքական պարտքն է: Հայոց պետականության հիմնարար սկզբունքները, համազգային նպատակները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու պարտականությունները չպետք է միայն թղթի վրա արձանագրված լինեն, այլ ամենօրյա գործածությամբ ապացուցվեն: Գաղտնիք չէ, որ մեր երկրի հիմնական օրենքի՝ Սահմանադրության կարևորագույն առաքելությունը հասարակական համերաշխության ապահովումն է, որն այսօր, վստահաբար, բացարձակ առաջնահերթություն է:
 
Համերաշխության ու հանդուրժողականության բացակայությունն անդառնալի հետևանքների կարող է հանգեցնել, ինչը բացառելու ուղղությամբ անելիք ունենք բոլորս:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին՝ կարևորագույն պետական այս տոնի առթիվ: Մաղթում եմ խաղաղություն մեր երկրի սահմաններին, լավատեսություն և բարեկեցություն մեր ժողովրդին:
 
Աստված պահապա՛ն մեզ բոլորիս…
դիտվել է 10 անգամ
Լրահոս
Պարզվել է Արտենիում վթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը Կտեղա կարկուտ․ Սուրենյանը՝ վաղվա եղանակի մասին Տեղի է ունեցել 19 երկրաշարժ․ ՌԴ Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու Ռուսաստանը Սև ծովում ԱԹՍ հարված է հասցրել թուրքական VICTRESS բեռնատար նավին․ կան զոհեր «Արմավիր» ՔԿՀ-ում վնասազերծվել է հերթական անօդաչու թռչող սարքը․ ՔԾ Պուտինն ու Լուկաշենկոն կքննարկեն Զելենսկու uպառնալիքները Բելառուսի հասցեին «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» Մյունխենում բեռնատար գնացքի երկու վագոն է կախվել կամրջից և ընկել փողոցի վրա. 1 մարդ է զոհվել Խուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոն Լոս Անջելեսում բացվել է աշխարհի առաջին արհեստական ​​ինտելեկտի արվեստի թանգարանը Կրասնոդարում երկու երիտասարդ մաչետեներով ու դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնի այցելուների վրա. կա զոհ և տուժածներ «Միշտ մտածել եմ՝ ինքդ քեզ հավատարիմ մնալը համարձակությո՞ւն է, թե՞ շքեղություն». Շուշաննա Թովմասյան Ռոնալդինյոն վերսկսում է կարիերան. բրազիլացին համաձայնության է եկել իտալական ակումբի հետ Պրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր» Այսօր աշխարհն ապրում է կլիմայի գլոբալ փոփոխություններ, և մենք նույնպես այդ փոփոխությունները և անոմալիաները տեսնում ենք․ Նիկոլ Փաշինյան Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային uպանելnւ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Երևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներ Թրամփը հայտարարել է Թուրքիա և Չինաստան այցելելու ծրագրերի մասին Անչելոտին մեկնաբանել է Ռաֆինյայի վնասվածքը
Ամենաընթերցվածները