«Փաստ». Ինչո՞ւ է պաշտոնազրկվել Ապարանի ոստիկանապետը

«Փաստ» օրաթերթը գրում է. Ապարան համայնքի տարածքում հունիսի 19-ին տեղի ունեցած կրակոցներից երկու օր անց աշխատանքից ազատվեց Ապարանի ոստիկանապետ Աշոտ Հայրապետյանը: Չնայած պաշտոնական որևէ պարզաբանում չի տրվել, թե ինչու է նա ազատվել աշխատանքից, սակայն, շատերի համոզմամբ, նման զուգադիպություններ չեն լինում, և այդ պաշտոնանկությունը չէր կարող կապված չլինել նշյալ իրադարձությունների հետ, որոնց պատճառով երիտասարդներ մահացան:

«Փաստ» թերթի տեղեկություններով, ոստիկանապետին աշխատանքից ազատելու պատճառը ոչ թե այն է եղել, որ իրավիճակը չի վերահսկել, չի կարողացել կանխել նման ողբերգությունը, այլ այդ իրադարձություններից հետո Հայրապետյանի պահվածքը: Բանն այն է, որ կրակոցներից հետո, երբ վիրավորներին տեղափոխել են Ապարանի հիվանդանոց, այստեղ են այցելել մեծ թվով քաղաքացիներ, կոտրել են նախասրահի մուտքի դուռը, ապակիները: Մի խոսքով, իսկական մի «բոլոլա» էլ այստեղ է եղել:

Հիվանդանոց են ժամանել մեծ թվով ոստիկաններ, այդ թվում՝ Ապարանի ոստիկանապետը, որը, թերթի աղբյուրների փոխանցմամբ, բիրտ ուժ է կիրառել նշյալ քաղաքացիների նկատմամբ, թե՝ «էս ինչ դեբոշ եք սարքել ստեղ»: Մեր տեղեկություններով, հենց դա էլ դարձել է նրա պաշտոնազրկման հիմնական պատճառը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ. Ֆիդան Զելենսկին հայտարարել է մինչև տարեվերջ ԱԹՍ-ների արտադրությունը 20 միլիոնի հասցնելու հնարավորության մասին Ցորենի համաշխարհային գները նվազում են՝ նոր բերքի և Հորմուզի նեղուցի սպասվող բացման պատճառով Իրանի հետ համաձայնագիրը «շատ հզոր» է լինելու․ Թրամփ ՄԷԳ-ը վատթարացրել է 2026 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումը ԱՄՆ-ի և Իրանի գործարքը կընդգրկի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները. Վենս Հիսուսը՝ դուրս պրծած աչքերով. Բրազիլիայում անհաջող վերականգնումը սրբերին վերածել է ծաղրանկարների և գրավել զբոսաշրջիկների ամբոխին Մադրիդի «Ռեալը» հայտնեց Բեռնարդու Սիլվայի տրանսֆերի մասին. պաշտոնական Ջենիֆեր Լոպեսը խոսել է բեմում տեղի ունեցած «մղձավանջի» մասին ԱՄՆ-ի և Իրանի գործարքը նախատեսում է 300 միլիարդ դոլարի մասնավոր հիմնադրամի ստեղծում. Reuters Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով Իրավապահները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետшմին «Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցել Իրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» «Զգում է, որ թույլ է, իր իշխանությունն ամուր հիմքեր, հենարան չունի, հիմնված է բռնության վրա». «Փաստ» Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ» Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ» Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ» «Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ» Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ» Ինդոնեզիայում Սեմերու հրաբխի առնվազն յոթ ժայթքում է գրանցվել Դատարանը մերժել է գաղտնիքների գողության մեղադրանքով OpenAI-ի դեմ Մասկի հայցը․ WSJ Իրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ
Ամենաընթերցվածները