Պուտինը հանդիպում է ունեցել Ալիեւի հետ

Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները շատ լավ վիճակում են: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Աշխաբադում Կասպից ծովի գագաթաժողովի շրջանակում իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւի հետ հանդիպման սկզբում։ «Այն ամենը, ինչ մենք պայմանավորվել ենք, կատարվում է։ Ապրանքաշրջանառությունն աճում է. Անցյալ տարի այն աճել է ավելի քան 16 տոկոսով, մեր վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին երեք ամիսներին աճել է մոտ 5.5 տոկոսով, այսինքն՝ կայուն աճը շարունակվում է։ Բայց ամենակարեւորը մեր ծրագրերի իրականացումն է, ավելի ճիշտ՝ մինչեւ 2024 թ. մեր համատեղ պլանը (ոուս-ադրբեջանական համագործակցության)։ Մեզ մոտ ամեն ինչ առաջ է շարժվում: Իհարկե, կան տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, այդ թվում եւ առաջին հերթին՝ ղարաբաղյան կարգավորման հետ կապված։ Մենք դա քննարկել ենք ձեզ հետ, եւ այժմ հնարավորություն կունենանք նորից քննարկելու այս թեման: Ուզում եմ հատկապես շնորհակալություն հայտնել այն գաղափարների համար, որոնք դուք ձեւակերպեցիք մեր ոչ պաշտոնական շփման, ոչ պաշտոնական ընթրիքի ժամանակ։ Այն գործնական էր բառիս ամենաբարձր իմաստով, գործընկերները շատ հետաքրքիր առաջարկներ արեցին տարածաշրջանային համագործակցության զարգացման մասով։ Ուստի, ամեն դեպքում, մեր հանդիպումն արդեն օգտակար էր, եւ երկկողմ հարաբերություններն այժմ լրացուցիչ խթան կստանան մեր երկկողմ զրույցից»,- ասել է Պուտինը։ Ալիեւը հույս է հայտնել, որ երկու երկրների միջեւ հարաբերություններն ապագայում կշարունակեն հաջողությամբ զարգանալ։ «Մենք վստահ ենք, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները հաջողությամբ կզարգանան՝ ի շահ մեր երկրների եւ ժողովուրդների»,- ասել է նա։ 

դիտվել է 201 անգամ
Լրահոս
ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»
Ամենաընթերցվածները