Ինչո՞ւ են Ավետիք Չալաբյանի նման անձինք հայտնվում հարվածի տակ. փորձում են հենց հիմքում խնդիրները լուծել

Օրերս դատավոր Արմեն Շիրոյանը հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը փոփոխելու համար ներկայացված միջնորդությունների քննության նիստը հետաձգեց՝ նշանակելով հուլիսի 21-ին:

Չալաբյանի երկամսյա կալանքի ժամկետը լրանում է հուլիսի 12-ին, վերջինիս փաստաբանական խումբը պնդում է՝ հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող նոր քրեական օրենսգրքով այն հոդվածը, որով մեղադրանք է առաջադրվել Չալաբյանին, այլևս չի գործելու, բայց իշխանություններն ամեն ինչ անում են՝ վերջինիս հնարավորինս երկար ժամանակով անազատության մեջ պահելու համար:

Որո՞նք են դրդապատճառները, ինչի՞ց են վախենում իշխանությունները, 1or.am-ը փորձեց պարզել քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ զրույցում: Վերջինիս խոսքով՝ դրանք շատ բարդ հարցեր են, և ուղղակի կարելի է ենթադրություններ անել.

«Առաջին ենթադրությունը թերևս այն է, որ նախկին-ներկա ընդդիմություն-իշխանություն ձևաչափը նոր դեպքերի ի հայտ գալու ժամանակ քանդվում է, և դա, բնականաբար, ձեռնտու չէ իշխանություններին և ընդդիմությանը։ Եվ նոր ասպարեզ մտած մարդիկ հայտնվում են հարվածի տակ, որովհետև քաղաքական դաշտում Կոնկորդի միջավայրը սկսում է փլուզվել։ Կարծում եմ՝ առաջին հերթին հենց սա է պատճառը, որ Ավետիք Չալաբյանի նման անձինք հայտնվում են հարվածի տակ։

Երկրորդ պատճառն այն է, որ Չալաբյանի նման մարդիկ ինքնաբավ են շատ տարբեր առումներով, և այդ ինքնաբավությունը՝ թե՛ ռեսուրսների, թե՛ ինտելեկտուալ առումով, նույնպես իշխանության համար բավականին լուրջ խնդիրներ կարող է առաջացնել, և նրանք փորձում են հենց հիմքում այս խնդիրները լուծել՝ թույլ չտալով, որպեսզի ինչ-որ նոր նման որակի ուժ առաջանա»։

Մարիամ Նալբանդյան

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Զելենսկին հայտարարել է մինչև տարեվերջ ԱԹՍ-ների արտադրությունը 20 միլիոնի հասցնելու հնարավորության մասին Ցորենի համաշխարհային գները նվազում են՝ նոր բերքի և Հորմուզի նեղուցի սպասվող բացման պատճառով Իրանի հետ համաձայնագիրը «շատ հզոր» է լինելու․ Թրամփ ՄԷԳ-ը վատթարացրել է 2026 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումը ԱՄՆ-ի և Իրանի գործարքը կընդգրկի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները. Վենս Հիսուսը՝ դուրս պրծած աչքերով. Բրազիլիայում անհաջող վերականգնումը սրբերին վերածել է ծաղրանկարների և գրավել զբոսաշրջիկների ամբոխին Մադրիդի «Ռեալը» հայտնեց Բեռնարդու Սիլվայի տրանսֆերի մասին. պաշտոնական Ջենիֆեր Լոպեսը խոսել է բեմում տեղի ունեցած «մղձավանջի» մասին ԱՄՆ-ի և Իրանի գործարքը նախատեսում է 300 միլիարդ դոլարի մասնավոր հիմնադրամի ստեղծում. Reuters Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով Իրավապահները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետшմին «Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցել Իրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» «Զգում է, որ թույլ է, իր իշխանությունն ամուր հիմքեր, հենարան չունի, հիմնված է բռնության վրա». «Փաստ» Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ» Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ» Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ» «Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ» Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ» Ինդոնեզիայում Սեմերու հրաբխի առնվազն յոթ ժայթքում է գրանցվել Դատարանը մերժել է գաղտնիքների գողության մեղադրանքով OpenAI-ի դեմ Մասկի հայցը․ WSJ Իրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունը կարևոր ձեռքբերում է, և Դուք կարող եք շարունակել ապավինել մեր հանձնառությանը. Մելոնին՝ Փաշինյանին Հորմուզի նեղուցում տարանցումը վերսկսելու համար շաբաթներ կպահանջվեն. FT
Ամենաընթերցվածները