Սահմանին զորամասեր են բացվել, ժամանակակից զենք է բերվում. Ալիևը` ԶՈւ-ն ուժեղացնելու մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքով` ԶՈւ-ն օրուգիշեր աշխատել է, որպեսզի առավել շահավետ դիրքեր զբաղեցնի սահմանին և հասել է դրան։
Հայաստանի հետ սահմանի երկայնքով նոր զորամասեր են ստեղծվել։ Այս հայտարարությունն արել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կոմանդոսների զորամասի մարտական դրոշի հանձնման ժամանակ:
Արարողությունը տեղի է ունեցել հունիսի 26-ին՝ Ադրբեջանի զինված ուժերի օրը, Ալիևի՝ Շահումյանի (Քելբաջարի) շրջան կատարած այցի շրջանակում:
«Մենք շարունակելու ենք լուրջ քայլեր ձեռնարկել մեր բանակը զարգացնելու համար։ Ամենաժամանակակից զենքի գնման նոր պայմանագրեր են ստորագրվել»,- նշել է Ադրբեջանի նախագահը։

Նրա խոսքով՝ պայմանագրերն արդեն կատարվում են, նոր սպառազինություն ու տեխնիկա է ներկրվում Ադրբեջան։
«Պատերազմին հաջորդած մեկուկես տարում մենք օրուգիշեր աշխատել ենք, որպեսզի ավելի հզորացնենք մեր բանակը, ապահովենք ավելի ժամանակակից սպառազինությամբ, զբաղեցնենք բոլոր շահավետ դիրքերը սահմանի երկայնքով, տեղակայվենք այնտեղ, և մենք հասել ենք դրան», — ասել է Ալիևը:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն էլ «Ազերթաջին» տված հարցազրույցում խոսել է երկրի զինված ուժերի թվաքանակի ավելացման մասին:
«Ադրբեջանական բանակի կազմում ստեղծվել են օպերատիվ (կոմանդոսների) ստորաբաժանումներ և Պաշտպանության ազգային համալսարան։ Հատուկ նշանակության զորքերի ու ՌԾՈւ-ի օպտիմալացման հաշվին ավելացել է ուժերի ու միջոցների քանակը», — ասել է նա:
Հասանովը նշել է, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Ալիևը հանձնարարել է ադրբեջանական բանակը նոր մակարդակի հասցնել, որպեսզի Թուրքիայի զինված ուժերի փոքր մոդելը դառնա:

դիտվել է 277 անգամ
Լրահոս
Անորակ ապրանք չպետք է արտահանել մեր ինքնիշխանության հաշվին. Նիկոլ Փաշինյան Գերմանիան Ուկրաինային կհատկացնի 200 մլն դոլար՝ «Ուկրաինայի համար ԱՄՆ-ից uպառազինnւթյան գնման ծրագրի» հերթական փաթեթի շրջանակներում Անի Լուպեի ծովափնյա ֆոտոշարքը Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց. Փաշինյան Եվրոպայում ԱՄՆ զnրքերի կրճատումը կսկսվի անհապաղ. Ռյուտե Բացահայտվել է Դարբնիկ գյուղում խnւլիգանության դեպքը Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ. Ֆիդան Զելենսկին հայտարարել է մինչև տարեվերջ ԱԹՍ-ների արտադրությունը 20 միլիոնի հասցնելու հնարավորության մասին Ցորենի համաշխարհային գները նվազում են՝ նոր բերքի և Հորմուզի նեղուցի սպասվող բացման պատճառով Իրանի հետ համաձայնագիրը «շատ հզոր» է լինելու․ Թրամփ ՄԷԳ-ը վատթարացրել է 2026 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումը ԱՄՆ-ի և Իրանի գործարքը կընդգրկի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները. Վենս Հիսուսը՝ դուրս պրծած աչքերով. Բրազիլիայում անհաջող վերականգնումը սրբերին վերածել է ծաղրանկարների և գրավել զբոսաշրջիկների ամբոխին Մադրիդի «Ռեալը» հայտնեց Բեռնարդու Սիլվայի տրանսֆերի մասին. պաշտոնական Ջենիֆեր Լոպեսը խոսել է բեմում տեղի ունեցած «մղձավանջի» մասին ԱՄՆ-ի և Իրանի գործարքը նախատեսում է 300 միլիարդ դոլարի մասնավոր հիմնադրամի ստեղծում. Reuters Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով Իրավապահները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետшմին «Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցել Իրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» «Զգում է, որ թույլ է, իր իշխանությունն ամուր հիմքեր, հենարան չունի, հիմնված է բռնության վրա». «Փաստ» Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ» Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ»
Ամենաընթերցվածները