Մի դրամի ուժը 2 տարեկան է․ տարբեր նախաձեռնությունների է փոխանցվել ավելի քան 82 մլն ՀՀ դրամ

Երկու տարի առաջ, հունիսի 8-ին համացանցը ողողվեց հետևյալ արտահայտությամբ․ «Ամեն ինչ սկսվում է մի դրամից»։
Թե ինչ էր դա նշանակում, պարզ չէր․․․ Ժամեր անց «Իդրամ» ընկերությունը հայտարարեց «Մի դրամի ուժը» նախաձեռնության մեկնարկի մասին՝ նշելով, որ այդ օրից ի վեր ընկերությունն իր միջոցներից Իդրամ համակարգով կատարված ցանկացած վճարման դիմաց 1 դրամ փոխանցելու է նախաձեռնությանը։

Սկզբում ոչ բոլորն էին հավատում

Իդրամ ընկերության տնօրեն Արսեն Քդենյանի խոսքով՝ ծրագրի մեկնարկին թերահավատները շատ էին։ «Ինչպես մեր հաճախորդները, այնպես էլ շահառուները հավանաբար մտածում էին, թե ինչ պետք է փոխի ընդամենը 1 դրամը։ Մեր առաջին նախաձեռնության ընթացքում իսկապես կուտակվող գումարները մեծ չէին՝ երեք ամսվա ընթացքում մենք կարողացանք նվիրաբերել ընդհանուր՝ մոտ 5 մլն գումար։ Հատկանշական է, որ ծրագրի մեկնարկից ընդամենը երկու շաբաթ անց մեզ միացավ IDBank-ը, ինչն իհարկե լրացուցիչ թափ հաղորդեց նախաձեռնությանը», - ասում է Իդրամի տնօրենը։

IDBank-ը նոր ուժ տվեց «մի դրամին»

IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը նշում է, որ Բանկը միացավ «Մի դրամի ուժին», որովհետև իրենք հավատում էին, որ այդ ուժը կա։ Բացի այդ իրենք հավատում էին, որ միանալով նախաձեռնությանը՝ կկրկնապատկեն այդ ուժը։

«Մի դրամի ուժի» հաջողության գրավականը

«Կարծում եմ ծրագրի հաջողությունը պայմանավորված էր նաև նրանով, որ մեր հաճախորդները ընդամենը վճարում են կատարում Իդրամով և իրենց միջոցներից ավելորդ ոչ մի դրամ չեն ծախսում»,- ասում է Մհեր Աբրահամյանը և նշում, որ «մի դրամները» հատկացվում են Բանկի և Իդրամի կողմից։ «Ուրախ ենք, որ 2 տարվա ընթացքում հասցրել ենք օգտակար լինել մեր երկրի համար կարևոր գործությունեություն ծավալող տարբեր հիմնադրամների, որոնք մեծ ներդրում ունեն առողջապահության, երկրի պաշտպանության, բնապահպանական, կրթական ոլորտներում։ Մենք փոխանցել ենք ավելի քան 82 մլն ՀՀ դրամ ու դեռ շարունակում ենք մեր առաքելությունը», - ասում է Մհեր Աբրահամյանը։

«Մի դրամի ուժը» շարունակվո՞ւմ է

IDBank-ն ու Իդրամն իհարկե շարունակում են «Մի դրամի ուժը» նախաձեռնությունը։ Ավելին, շուտով կհայտարարեն ծրագրին նոր թափ հաղորդելու մասին։ IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով ներկայում Մի դրամի ուժի շահառուն Հայաստանի մանուկներ հիմնադրամն է, որի Սմարթ կենտրոնում ավելի շատ երեխաներ կստանան անհրաժեշտ գիտելիքներ։

Հաջորդ շահառուն․․․

«Մի դրամի ուժը» նախաձեռնության հուլիս ամսվա շահառուն «ՔայլՏեք» ընկերությունն է, որը ստեղծել է բացառիկ հայկական նորարարական արտադրանք` MetaGait սարքը։ «MetaGait»-ը օգնում է հաշմանդամություն ունեցող զինվորներին և մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաներին վերականգնել շարժունակությունը՝ կանխելով անշարժության հետևանքով առաջացող 30-ից ավելի հիվանդություններ։ «ռեԱրմենիա» հարթակում մեկնարկել է «MetaGait» դրամահավաքի նախագիծը, որի նպատակը ինքնարժեքով 35 «MetaGait»-ի արտադրությունն է, որից կօգտվի 97 շահառու։

Մի դրամի ուժը մեկնարկից ի վեր միջոցներ է հատկացրել հետևյալ բարեգործական հիմնադրամներին՝

 10․757․867 ՀՀ դրամ My Forest Armenia հիմնադրամին

 9.808.684 ՀՀ դրամ «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամին

 9․328․753 ՀՀ դրամ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամին

 8․057․944 ՀՀ դրամ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին

 3 701 910 ՀՀ դրամ՝ «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամին

 6.925.000 ՀՀ դրամ՝ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին

 8․648․000 ՀՀ դրամ՝ «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամին

 6․962․504 ՀՀ դրամ՝ «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին»

 3․603․291 ՀՀ դրամ՝ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին

 2․521․255 ՀՀ դրամ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին

 5․034․750 ՀՀ դրամ՝ Տավուշի և Լոռու սահմանամերձ գյուղերի դպրոցներին

Շարունակեք կատարել վճարումներ Idram&IDBank հավելվածով, Idram.am և IDBanking.am առցանց հարթակով և երկու ընկերությունների տերմինալներով, դարձեք բարի կամքի դեսպան, և Ձեր ամեն վճարման դիմաց մենք կշարունակենք 1 դրամ հատկացնել «Մի դրամի ուժը» նախաձեռնությանը։ Idram&IDBank հավելվածով հնարավոր է վճարումներ կատարել 10000-ից ավելի վաճառակետերում, 900-ից ավելի առցանց խանութներում, ինչպես նաև համակարգում առկա 400+ ծառայությունների դիմաց։

Իսկ ամեն ինչ սկսվեց մի դրամից․․․․

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգում․ Shamshyan Թրամփը միշտ ցանկացել է այն, ինչ ունեն Սի Ծինպինն ու Վլադիմիր Պուտինը․ Ջեյք Սալիվան Միշուստինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»
Ամենաընթերցվածները