Ավետիք Չալաբյանի կողմից իրեն մեղսագրվող արարքը կատարված լինելու վերաբերյալ հիմնավոր կասկած և ապացույց գոյություն չունի

Մայիսի 14-ին կալանավորված հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի փաստաբանները պնդում են, որ չկա Ավետիք Չալաբյանի կողմից իրեն մեղսագրվող արարքը կատարված լինելու վերաբերյալ հիմնավոր կասկած, գործում մինչ այս պահը չկա Չալաբյանի կողմից արարքը կատարված լինելու վերաբերյալ գեթ մեկ ուղղակի և հստակ ապացույց, և նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումն ու դրա շրջանակում կալանավորումը կրում են խտրական բնույթ։

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում փաստաբաններ Վարազդատ Հարությունյանը և Արթուր Հարությունյանն ամփոփեցին Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման գործի մանրամասներն ու խնդրահարույց կողմերը, մասնավորապես՝ Ավետիք Չալաբյանին մեղսագրվող արարքի բացակայությանը, նրան ապօրինաբար կալանքի մեջ պահելը, խափանման միջոցի փոփոխության նպատակով իրականացված գործողությունները, ներկայացված միջնորդությունները, մեղսագրվող արարքի ապաքրեականացումը, հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար պատասխանատվություն սահմանող նորմի հակասահմանադրականությունը։

Ըստ փաստաբանների՝ «2021 թվականի մայիսի 5-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում, որն ուժի մեջ է մտնելու ս.թ. հուլիսի 1-ից, բացակայում է որևէ իրավական հիմք, որով պատասխանատվություն սահմանված լիներ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար։ Այսինքն՝ վիճարկվող իրավական նորմն ինքնըստինքյան չի գործելու արդեն ս.թ. հուլիսի 1-ից»։

«05.05.2021թ․ ընդունված և  01.07.2022թ ուժի մեջ մտնող նոր քրեական օրենսգրքով վերոնշյալ հանցակազմը ներառված չէ, ուստի օրենսգրքի ուժի մեջ մտնելու պահից Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումն իրավունքի ուժով ենթակա է դադարեցման։ Նույնիսկ նման պայմաններում դատարանը բավարարել է երկամսյա կալանքի միջնորդությունը, որն անգամ չի հասցնելու սպառվել։ Այս առումով ակնհայտ է դառնում, որ Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցն ունի ոչ թե քննության արդյունավետության, այլ պատժիչ նպատակ։ Ավելին՝ մեր համոզմամբ, մեղադրանքի հիմքում դրված վերոնշյալ հանցակազմnվ (երկու և ավելի անձանց նկատմամբ) ընդամենն ունեցել է կալանավորումը հնարավոր դարձնելու նպատակ։ Այսպես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կարող է կիրառվել միայն այնպիսի հանցանքի դեպքում, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է։ Քրեական գործով ձեռք չի բերվել գեթ մեկ ապացույց, որով հիմնավորվում է, որ ենթադրյալ արարքը, այսինքն՝ նյութական շահագռգռվածությունը, տրամադրվել է երկու և ավելի անձանց։ Չկա որևէ ցուցմունք, այդ թվում՝ որով շոշափվում է նյութական շահագռգռվածության հասցեատեր որևէ երկրորդ անձի անուն։ Այնուամենայնիվ, անտեսելով վերոնշյալ հանգամանքները, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է քննիչի կալանավորման միջնորդությունը»,-նշեց Վարազդատ Հարությունյանը։

Փաստաբան Արթուր Հարությունյանն ասաց, որ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ դիմել են դատախազություն միջնորդություններով, ինչպես նաև միջազգային բազմաթիվ կառույցների՝ ներկայացնելով Չալաբյանի գործի կոպտագույն խախտումներն ու խնդրահարույց կողմերը.

«Մենք դիմել էինք Դատախազություն՝ ներկայացնելով ՀՀ ազգային ժողովի պատգամավորներ Սեյրան Օհանյանի, Իշխան Սաղաթելյանի, Էլինար Վարդանյանի, Հայկ Մամիջանյանի և Տիգրան Աբրահամյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի, ինչպես նաև «Արար» հիմնադրամի երաշխավորությունները՝ Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։ Դատախազը, խախտելով միջնորդությունների քննարկման ժամկետը, մոտ 10 օր ուշացմամբ ուղարկել է մերժման որոշում, որում նշել է, որ «նախաքննության ներկա փուլում չեն վերացել և պահպանվել են մեղադրյալ Ա․ Չալաբյանի կալանքի տակ պահելու հիմքերն ու պայմանը և վարույթն իրականացնող մարմինը գտնում է, որ տվյալ փուլում ևս կալանավորումից բացի որևէ այլ խափանման միջոց չի կարող գործուն երաշխիք հանդիսանալ մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու համար»։ Մի կողմ դնելով այն, որ մեր պնդմամբ ընդհանրապես առկա չեն կալանավորման հիմքն ու պայմանները, նշենք, որ դատախազի եզրահանգումն ուղիղ հակադրվում է երաշխավորության ինստիտուտի օրենսդրական նշանակությանը։ Երաշխավորության էությունը հենց այն է, որ եթե երաշխավորները բարձր հանրային վստահություն վայելող անձինք են, ապա կալանավորման հիմքերի և պայմանների առկայության դեպքում փոխվում է խափանման միջոցը։ Կալանավորման հիմքերի ու պայմանների վերացումն ինքնին վարույթն իրականացնող մարմնի համար պարտականություն է առաջացնում սեփական նախաձեռնությամբ փոխել խափանման միջոցը։ Ուստի, եթե ակնկալվեր, որ կալանավորումը կարող է փոխվել միայն այդ հիմքերի և պայմանների վերացման դեպքում, ապա երաշխավորություն ներկայացնելը կիմաստազրկվեր և կդառնար ինքնանպատակ։ Դատախազի նշված որոշումը նույնպես բողոքարկվել է դատական կարգով, սակայն դեռևս քննություն նշանակված չէ։ Գրությամբ դիմել էինք նաև ՄԻՊ, սակայն մինչ օրս ոչ մի արձագանք կամ պատասխան չենք ստացել»։

«Համախմբում» շարժման անդամ Էդգար Ղազարյանի պնդմամբ, Ավետիք Չալաբյանի կալանավորումն ունի բացառապես քաղաքական բնույթ.

«Ավետիք Չալաբյանին անազատության մեջ պահելու իշխանությունների որոշումն ունի բացառապես քաղաքական պատճառներ, որոնք պայմանավորված են մի կողմից նրա հասարակական և քաղաքական գործունեության, մյուս կողմից՝ հանրային բարձր վարկանիշի և հեղինակության հանգամանքով։ Նիկոլ

...

...
Нет описания.


Нет описания.
Нет описания.
Нет описания.

դիտվել է 23 անգամ
Լրահոս
ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»
Ամենաընթերցվածները