«Ռազմականացում. Հայաստանի ճակատագրական ընտրությունը» Ավետիք Չալաբայնի հոդվածաշարի երրորդ մասը

Ավետիք Չալաբյանն իր փաստաբանական խմբի միջոցով փոխանցել է Հայաստանի ճակատագրական ընտրությունը» երեք շարքից բաղկացած հոդվածաշարի երրորդ մասը։

«Հայաստանի ճակատագրական ընտրությունը. Ռազմականացում» հոդվածում Ավետիք Չալաբյանն անդրադարձել է Հայաստանի օրակարգային խնդիր հանդիսացող ռազմականացման, ռազմարդյունաբերության զարգացման անհրաժեշտությանը, ժամանակակից բանակային համակարգի մոդելի փոփոխությանն  ու այդ ամենին ուղղված հնարավոր միջոցներին և ուղիներին։

  •  Պատահական չէ, որ սկզբնական շրջանում Փաշինյանի կողմից շրջանառության մեջ դրված «խաղաղության դարաշրջանի» մասին ակնհայտ կեղծ և սին գաղափարն այդպիսի դրական արձագանք գտավ հասարակության լայն շերտերում։ Երեք տասնամյակների ընթացքում վերապրելով երկու լայնամասշտաբ պատերազմ, դրանց միջակայքում գտնվելով քրոնիկ ռազմական գործողությունների մեջ, չունենալով իրական անվտանգության զգացում՝ հայաստանյան հասարակությունն առավել քան կարիք ունի խաղաղության և նվազագույն անվտանգության զգացման, և դա արդարացի է։ Սակայն արդյո՞ք խաղաղությունը հնարավոր է ապառազմականացման, մեր ոխերիմ հարևանների համար անվտանգ դառնալու միջոցով, ինչպես ներկայացնում է Փաշինյանը, թե՞ ուղիղ հակառակն է պետք անել։
  •  «Ռազմականացում չի նշանակում պարզապես մեծ բանակ, այլ վերաբերվում է պետության կազմակերպման բոլոր ասպեկտներին։ Ռազմականացված պետության մեջ պետական եւ մասնավոր հատվածի բոլոր կառույցները պետք է հստակ ծրագրեր ունենան խաղաղ ժամանակ պաշտպանական կարողություններն ամրապնդելու եւ պատերազմական գործողություններում առաջադրանքներ կատարելու համար: Ցանկացած տնտեսական, սոցիալական կամ բնակելի օբյեկտ նաև ռազմական նշանակություն պետք է ունենա, և պատերազմի պարագայում պետք է ընդունակ լինի ծառայել երկրի պաշտպանության նպատակներին։ Երկրի բնակիչները փոքր տարիքից պետք է պատրաստվեն նրա պաշտպանությանը, դա վերաբերվում է թե՛ նրանց ոգու դաստիարակությանը, թե՛ ֆիզիկական մարզմանը, թե՛ տեխնիկական գիտելիքներին, և ի վերջո՝ մարտական պատրաստությանը, որը բերում է նրան, որ ցանկացած պահի երկիրը կարող է իր տրամադրության տակ ունենալ մեծածավալ մարտական ռեսուրս։ Այս ամենը պետք է ղեկավարվի պետության կողմից, սակայն մասնավոր կառույցները ևս պետք է ակտիվորեն ներգրավվեն նույն խնդիրների լուծմանը»։
  •  «Ռազմականացված երկրում առաջնային նշանակություն ունի ռազմական արդյունաբերությունը, այն պետք է կարողանա ստեղծել բարդ մակարդակի համակարգեր եւ կարողանա դրանք իրապես կիրառել ռազմադաշտում։ Այն ոչ միայն պետք է բավարարի սեփական բանակի պահանջները, այլև դառնա մրցունակ գլոբալ մասշտաբով և արտահանման եկամուտներ ապահովի երկրին (համեմատության համար՝ 2021թ Իսրայելի ռազմարդյունաբերության արտահանումը գերազանցել է Հայաստանի տնտեսության ամբողջ համախառն արդյունքին)»։
  •  «Այսօրվա բանակի թվաքակազմի 2/3-ը հետևակն է, ընդ որում՝ հիմնականում մարտական պահպանություն իրականացնող։ Ապագա բանակում մարտական պահպանության խնդիրները պետք է համատարած ավտոմատացվեն, նրանում ներգրավված անձնակազմը՝ նվազեցվի»։
  •  «Ավտոմատացումը, արհեստական ինտելեկտի կիրառմամբ ցանցային կենտրոնացված կառավարման համակարգի ստեղծումը, բանակը միասնական, բայց մևնույն ժամանակ շատ ճկուն հետախուզական հարվածային համակարգի վերածելը պետք է դառնա հողի վրա և օդում մարտական գործողություններ իրականացնելու նոր եղանակ: Միևնույն ժամանակ, պետք է օգտագործել դեցենտրացիայի մեթոդներ զորքերի կառավարման մեջ, որի դեպքում յուրաքանչյուր տակտիկական միավոր պետք է կարողանա ինքնուրույն կատարել առաջադրանքը: Ժամանակն է, իսկապես, ներմուծել հրամանադրում առաջադրանքը»։
  •  «Քանի որ գործող պետական բյուջեն արդեն իսկ լարված է (թեև խնայողության որոշ հնարավորություններ կան, մասնավորապես՝ պետական ապարատի և ոստիկանության օպտիմիզացիայի միջոցով), ռազմական ծախսերի ավելացումը հնարավոր է երեք աղբյուրներից.

Ա) պետական եկամուտների ավելացում, ընդ որում՝ հասցեական հենց պաշտպանական ծախսերի համար (այսօրվա պարտադիր մուծումները Զինծառայողների ապահովագորության հիմնադրամ դրա լավ օրինակն են)

Բ) Սփյուռքից հասցեական միջոցների ներգրավում ներդրումների տեսքով, ինչպես նաև քաղաքացիության դիմաց տարատեսակ վճարովի ծառայությունների միջոցով, (օրինակ իրենց բնակության երկրում ընտրությունների մասնակցության իրավունք)։

Գ) Դաշնակից պետություններից անհատույց կամ արտոնյալ պայմաններով աջակցություն։ Այստեղ կարևորվում է դաշնակիցների շրջանակի ընդլայնումը և ռազմատեխնիկական համագործակցության խորացումը»։

«Հայաստանի ճակատագրական ընտրությունը. Ռազմականացում» հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ՝ https://mediamax.am/am/column/121323/

«Հայաստանի ճակատագրական ընտրությունը. https://mediamax.am/am/column/121315/

«Հայաստանի ճակատագրական ընտրությունը. Հայահավաք» https://mediamax.am/am/column/121318/

«Հայաստանի ճակատագրական ընտրությունը. Արդիականացում» https://mediamax.am/am/column/121320/

Հիշեցնենք, որ «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին անհիմն, առանց որևէ արժանահավատ ապացույցի և քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը։ Արարք, որն արդեն ընդունված և սույն թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող քրեական օրենսգրքով ապաքրեականացված է: Միտումնավոր հետապնդման և քաղաքական պատվերի դրսևորում է նաև այն փաստը, որ հայտնի ակնհայտ մոնտաժված ձայնագրության հրապարակումից երեք օր անց Ավետիք Չալաբյանը շարունակել է իր բնականոն կյանքը, որևէ կերպ չմիջամտելով քննությանը, չթաքնվելով, սակայն, դա անտեսվել է և այնուամենայնիվ ԱՉալաբյանի նկատմամբ անհասկանալի հիմնավորմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը:

Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբ

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար անհրաժեշտ է ներկայացնել գնահատման փաստաթուղթ Զինծառայող է վիրավորվել․ ինչ է հայտնի Պարզվել է Արտենիում վթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը Կտեղա կարկուտ․ Սուրենյանը՝ վաղվա եղանակի մասին Տեղի է ունեցել 19 երկրաշարժ․ ՌԴ Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու Ռուսաստանը Սև ծովում ԱԹՍ հարված է հասցրել թուրքական VICTRESS բեռնատար նավին․ կան զոհեր «Արմավիր» ՔԿՀ-ում վնասազերծվել է հերթական անօդաչու թռչող սարքը․ ՔԾ Պուտինն ու Լուկաշենկոն կքննարկեն Զելենսկու uպառնալիքները Բելառուսի հասցեին «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» Մյունխենում բեռնատար գնացքի երկու վագոն է կախվել կամրջից և ընկել փողոցի վրա. 1 մարդ է զոհվել Խուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոն Լոս Անջելեսում բացվել է աշխարհի առաջին արհեստական ​​ինտելեկտի արվեստի թանգարանը Կրասնոդարում երկու երիտասարդ մաչետեներով ու դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնի այցելուների վրա. կա զոհ և տուժածներ «Միշտ մտածել եմ՝ ինքդ քեզ հավատարիմ մնալը համարձակությո՞ւն է, թե՞ շքեղություն». Շուշաննա Թովմասյան Ռոնալդինյոն վերսկսում է կարիերան. բրազիլացին համաձայնության է եկել իտալական ակումբի հետ Պրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր» Այսօր աշխարհն ապրում է կլիմայի գլոբալ փոփոխություններ, և մենք նույնպես այդ փոփոխությունները և անոմալիաները տեսնում ենք․ Նիկոլ Փաշինյան Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային uպանելnւ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Ամենաընթերցվածները