Չալաբյանի քրեական գործը նույնիսկ այս իշխանությունների օրոք որևէ հեռանկար չունի. Ավետիք Իշխանյան

Առաջին ատյանի դատարանը՝  դատավոր  Արմեն Պողոսյանի նախագահությամբ, երեկ նորից մերժեց «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը փոփոխելու միջնորդությունը։ Ավելի վաղ Չալաբյանի փաստաբանները հայտնել էին, որ բավական դրական տպավորություններ են ստացել դատական ընթացքից, ներկայացրել են իրենց փաստարկները, որ Ավետիք Չալաբյանին կալանքի տակ պահելը ապօրինի է և քաղաքական ենթատեքստ ունի, որից հետո դատավորը գնացել էր խորհրդակցական սենյակ։

Հասարակական գործիչ, «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար Ավետիք Իշխանյանի կարծիքով՝ այստեղ անիմաստ է փնտրել իրավական որևէ խնդիր.

 

«Սա նշանակում է, որ իշխանությունները դեռևս վտանգ են տեսնում ընդդիմությունից, և Ավետիք Չալաբյանին և մյուսներին կալանքի տակ պահելը ցուցում է վերևից՝ վարչապետի կողմից: Ես համոզված եմ, որ Չալաբյանի քրեական գործը նույնիսկ այս իշխանությունների օրոք որևէ հեռանկար չունի, բայց սա նրանց կողմից օրինակ է, որ ընդդիմադիր գործով զբաղվելը կարող է թեկուզ մի քանի ամսով կալանքի պատճառ հանդիսանալ: Առաջին հայացքից թվում է, թե «Դիմադրություն» շարժումը, գոնե առայժմ, դադարեցրել է իր գործունեությունը, բայց իշխանությունը նրանց բոլոր քայլերից վախենում է և փորձում է սաստել ընդդիմադիր գործիչներին»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Իշխանյանը:

Մարիամ Նալբանդյան 

դիտվել է 34 անգամ
Լրահոս
ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»
Ամենաընթերցվածները