Լավրովի «լեզվի սայթաքումը»․ Ինչ է պատրաստվում Հայաստանի դեմ

ՌԴ ԱԳՆ-ն կատարել է Բաքվի պահանջը եւ փոխել Լավրովի երեւանյան ասուլիսի տեսքտը, այն ներդաշնակեցնելով Բաքվի ԱԳՆ-ի հայտարարության ձեւակերպումների հետ։ Լավրովի երեւանյան կարծիքներ հնչեցին, որ եթե Փառուխի մասին Լավրովի հայտարարությունը լեզվի սայթաքում չէր, նշանակում է կարող է խոսք լինել Արցախի ու Ադրբեջանի միջեւ սահմանազատման մասին, ընդհուպ՝ Հադրութի ու Շուշիի վերադարձով։

Առաջին դեպքը չէ․ «Ադրբեջանը խաղում է ռուս խաղաղապահների հեղինակության հետ», «Պուտինը Շոյգուին հրահանգել է անմիջականորեն զբաղվել Փառուխի հարցով ու հետ քշել ադրբեջանցիներին», «ռուս-ադրբեջանական հակասությունները խորանում են, եւ ռուսները կարող են հետ վերցնել Շուշին ու Հադրութը» եւ նման այլ արտահոսքերը հայերի դեմ հիբրիդային պատերազմի մասն են։ Լավրովի երեւանյան հանդիպումներին հնչեցրած կենացներն ու շաղակրատանքը նույնպես այդ ժանրից են։

ՌԴ ԱԳՆ-ի փոխած տեքստը սակայն ամեն ինչ տեղն է գցում, այդ թվում՝ Լավրովի «լեզվի սայթաքումը»․ դրանում պարապես հաստատվում է, որ Բաքվի ներխուժումը ինչպես Փառուխում, այնպես էլ «ՀՀ սուվերեն տարածք» տեղի են ունենում Ռուսաստանի առաջնորդությամբ եւ մասնակցությամբ՝ Հայաստանին խորհրդային քարտեզներով սահմանազատում պարտադրելու համար։ Ինչ է այն ենթադրում՝ Արցախի եւ Նախիջեւանի (որն ընդամենը հայկական ինքնավարություն է՝ 1921-ի Կարսի պայմանագրով ժամանակավորապես փոխանցված «Ադրբեջանի խնամակալությանը»)՝ Բաքվի պատկանելությանը ճանաչում։

Պետք է հիշել նաեւ ՌԴ եւ ՀԱՊԿ արձագանքները «ՀՀ սուվերեն տարածք ներխուժումների» կապակցությամբ՝ մենք չենք կարող կատարել մեր պայմանագրային պարտավորությունները, քանի դեռ սահմանազատում չի կատարվել։ Այսինքն՝ Հայաստանը տարածք ու սահմաններ չունի։

Փառուխի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ ճշտած տեքստի իմաստը հետեւյալն է՝ սահմանազատումից հետո Փառուխի եւ նման այլ խնդիրների լուծումը տեղի կունենա ավտոմատ, քանի որ կճանաչվի Արցախի պատկանելությունը Բաքվին, եւ այդ խնդիրները պարզապես չեն լինի։

Եթե նույնիսկ ելնենք այն հանգամանքից, որ կան ռուս-ադրբեջանական հակասություններ այս հարցերի շուրջ, եւ ռուսական կողմը նման ակնարկներով ինչ որ բան է ուզում հասկացնել Բաքվին, դրանից իրավիճակը չի փոխվում՝ ամեն ինչ ի վերջո կարգավորվում է հայերի ու հայկական տարածքների հաշվին։

Հանուն արդարության նշենք, որ Փառուխի խնդիրը իշխանությունը պարբերաբար բարձրացնում է Մոսկվայի առաջ, երեկ ԱԳՆ առջեւ բարձրացրեց նաեւ ՀՀԿ պատգամավորը։ Սակայն հարցը չպետք է սահմանափակվի մեկ դեպքով, այլ՝ պահանջների ու պատասխանատվության ավելի լայն համատեքստում։ Ռուսաստանին եւ մյուսներին պետք է ոչ թե հույս տալ ու հույս հայտնել, այդ հստակ դնել պարտավորությունների կատարման հարցը, Հայաստանի գործողությունները պայմանավորելով բացառապես դրանով։ Դա է արդյունքի հասնելու ճանապարհը։

Քարագլխում պարզապես հայկական հողի գողության ռուս-թուրքական հերթական համատեղ ակտը չէր, այլ այդ մեխանիզմի բացահայտումը եւ հասկանալի դառնալը հանրության լայն շերտերի համար։ Դա է ռուսական կողմի նյարդային պահվածքի ու հայերին «արտահոսքերով» սիրաշահելու պատճառը՝ որեւէ պարտավորություն չկատարելու համար, միջանցքների բացման ու սահմանազատման նախօրեին։

ՀԳ․ Ռուսական զորքը Արցախ է մտցվել Հադրութը և Շուշին Բաքվին հանձնելու դիմաց։

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգում․ Shamshyan Թրամփը միշտ ցանկացել է այն, ինչ ունեն Սի Ծինպինն ու Վլադիմիր Պուտինը․ Ջեյք Սալիվան Միշուստինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»
Ամենաընթերցվածները