Քաշքշուկ «Մեղրիի միջանցքի» շուրջ

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։ Կողմերն անդրադարձել են տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքներին։ Մհեր Գրիգորյանը հունիսի 3-ին Մոսկվայում մասնակցել է եռակողմ աշխատանքային խմբի 10-րդ հանդիպմանը, որի մասին տեղեկությունը հրապարակել է միայն ռուսական կողմը. «Կողմերը քննարկել և ի մի են բերել իրենց դիրքորոշումները սահմանային, մաքսային և այլ տեսակի հսկողության, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի տարածքներով ճանապարհներով անվտանգ երթեւեկության հարցերի շուրջ։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակում Հայաստանի Հանրապետության տարածքով Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային կապ ապահովող ավտոմայրուղու անցման հնարավոր երթուղիների շուրջ»։   Այս հանդիպումից հետո Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ «կա ընդհանուր ընկալում այն մասին, որ բոլոր ապաշրջափակվող ենթակառուցվածքները, ճանապարհները, երկաթուղիները պետք է գործեն այն երկրների ինքնիշխանության և օրենսդրության ներքո, որոնց տարածքով անցնում են»: Անատոլիական գործակալությանը տված հարցազրույցում Բաքվի արտաքին գործերի նախարար Բայրամովը նշել է, որ Հայաստանը «շարունակում է ձգձգել Զանգեզուրի միջանցքի իրականացման գործընթացը»: «ԵՄ նախաձեռնությամբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները վերջին երկու ամիսների ընթացքում երկու դեմ առ դեմ հանդիպում են անցկացրել։ Բանակցությունների օրակարգում, ի թիվս այլ խնդիրների, ընդգրկված է նաև տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը, ինչպես նաև երկու երկրների միջև սահմանազատումն ու սահմանագծումը», ասել է նախարարը։ Ալիևը Բրյուսելում կայացած հանդիպումից հետո հայտարարել էր, թե համաձայնեցվել է «Զանգեզուրի միջանցքի» հարցը, որին ի պատասխան Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի խոսնակը հայտարարել է, որ «արտատարածքային հաղորդակցությունների» մասին խոսք չի եղել։ Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ասվում է, որ Մոսկվան վերահսկելու է Նախիջևանի և Ադրբեջանի միջև ճանապարհը, երբ կողմերը համաձայնեն ապաշրջափակել հաղորդակցությունը։ Մեկնաբանելով այս կետը՝ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան «Ազատություն» ռադիոկայանին ասել է. «Ինչ վերաբերում է Նախիջևան տանող ճանապարհին և այլ երթուղիներին, որոնք պետք է վերահսկվեն Ռուսաստանի կողմից, այո, այդպես է, և առայժմ այդպես կլինի։ Բայց գաղափարն այն է, որ ժամանակի ընթացքում սա ի վերջո կփոխվի»: Քանի դեռ կողմերը կասկածի տակ չեն դնում նոյեմբերի 9-ի ռուս-թուրքական «եռակողմ» հայտարարությունը, «միջանցքի» շուրջ քաշքշուկը կշարունակվի։ Մհեր Գրիգորյանն ու Լին Թրեյսին խոսե՞լ են այս մասին։

դիտվել է 638 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգում․ Shamshyan Թրամփը միշտ ցանկացել է այն, ինչ ունեն Սի Ծինպինն ու Վլադիմիր Պուտինը․ Ջեյք Սալիվան Միշուստինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»
Ամենաընթերցվածները