Ինչու է Ռուսաստանը շտապում բացել «Մեղրիի միջանցքը» եւ ինչ կատարվեց երեկ

Lragir.am-ի զրուցակիցն է Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Վահե Գասպարյանը

Պարոն Գասպարյան, ինչպե՞ս եք գնահատում ընդդիմադիրների բողոքի ակցիաներն ու տեղի ունեցող զարգացումները։

Երբ ընդհանուր ենք գնահատում, ակնհայտ է, որ այն, ինչ տեղի է ունեցել մինչև հիմա, ինչ տեղի ունեցավ երեկ և ինչ դեռ պետք է տեղի ունենա, հետևանք է Նիկոլ Փաշինյանի կրեմլահպատակության, ապիկարության և կիսատ թողած հեղափոխության։ Այսինքն՝ այն բոլոր խոստումները, որոնք Նիկոլ Փաշինյանը տալիս էր հեղափոխության օրերին, նաև ժողովրդի կողմից տրված պատվերը ինքը դրժեց ու չկատարեց։ Այդ թվում է անցումային արդարադատությունը, վեթինգը, մկներին ու ձկներին պատժելը, թալանածը հետ բերելը, դատական համակարգի բարեփոխումները և այլն։ Եվ որպես հետևանք՝ երկրի քաղաքական դաշտը չմաքրվեց օտար ուժերին ծառայող գործակալներից։ Օտար ուժեր ասելով՝ ես մեր դեպքում նկատի ունեմ Ռուսաստանին։ Ցանկացած երկիր, որն իր ներսում ունի դրսի ուժերին ծառայող որևէ քաղաքական անձ կամ ուժ, այդ երկիրն ինքնիշխան չէ և դատապարտված է անկայունության։

Ի՞նչ նպատակ են հետապնդում այս օրերի գործողությունները։

Իմ կարծիքով՝ հիմա տեղի է ունենում միջանցքի կռիվ։ Այսինքն՝ հիմա Ռուսաստանին հարկավոր է Հայաստանից ստորագրություն ստանալ՝ համաձայն որի կստեղծվի «Զանգեզուրի միջանցք»՝ ռուսական ФСБ-ի հսկողության տակ, ինչը նախատեսված է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։ Ինչո՞ւ է Ռուսաստանը շտապում դա անել, որովհետև, կարող է պարադոքսալ հնչել, բայց այս պահին «Զանգեզուրի միջանցքը»՝ ФСБ-ի հսկողության տակ, Ռուսաստանի համար ավելի կարևոր է, քան Ադրբեջանի։ Ռուսաստանը պատժամիջոցների հետևանքով գնալով ավելի շատ է խրվում տնտեսական ճգնաժամի մեջ, իսկ նման միջանցքը Ռուսաստանի համար խիստ անհրաժեշտ է՝ այդ սանկցիաները շրջանցելու համար։ Այսինքն՝ Թուրքիայի հետ և Թուրքիայից դեպի արտաքին աշխարհ ցամաքային կապ և ապրանքների փոխանակման հնարավորություն։ Բրյուսելի հայտարարության մեջ չի խոսվում Հայաստանի ինքնիշխանության տակ չգտնվող միջանցքի մասին, խոսվում է ճանապարհների ապաշրջափակման մասին։ Այսինքն՝ այն ճանապարհները, որոնք անցնելու են Հայաստանի տարածքով, այդ թվում՝ Մեղրիով, լինելու են Հայաստանի ինքնիշխանության ներքո։ Եվ դա է նյարդայնացնում Մոսկվային։ Հիմա այս կռիվը կոնկրետ այդ մասին է, երեկվա այդ զարհուրելի դեպքերը նպատակ ունեն քաոսային ֆոն ստեղծել, ճնշում գործադրել Փաշինյանի վրա, որ նա դա անի։ Եվ պատահական չէ, որ ընտրվեց երեկվա օրը, երբ Մոսկվայում կայանում էր համատեղ հանձնաժողովի նիստը, որի շրջանակներում քննարկվում է հենց ճանապարհների ապաշրջափակման հարցը։ Մնացած հարցերը՝ Արցախի կարգավիճակ, սահմանազատում և այլն, դրանք երկար գործընթացն են, բայց հիմա Ռուսաստանին շտապ պետք է լուծել այդ հարցը։ Դրանից հետո չի բացառվում, որ Ռուսաստանն արդեն կհամարի, որ Փաշինյանն իր առաքելությունն ավարտել է, և խոսք կգնա Փաշինյանին իշխանությունից հեռացնելու մասին։ Ճիշտ է, Փաշինյանը կրեմլահպատակ է, բայց ենթարկվում է նաև Արևմուտքի ազդեցությանը, և նպատակն է Փաշինյանից հետո իշխանության բերել լրիվ կրեմլահպատակ նախկին ուժերից որևէ մեկին։ Ռուսաստանը շատ շուտով երկաթե վարագույրը փակելու է, իզոլացվելու է և իրեն պետք է, որ դրանից առաջ իր ազդեցության գոտիները, իսկ իրականում գաղութները լրիվ վերահսկելի վիճակում պահի։

Իհարկե, տեղի է ունեցել ցավալի երևույթ, երբ կան տուժածներ, վիրավորներ, դատապարտելի են թե ցուցարարների սադրանքները, թե անհամաչափ ուժի կիրառումը ոստիկանության կողմից։ Այսինքն՝ քաղաքացիական անհնազանդությունը որևէ կողմից ուժի կիրառում չպետք է ենթադրի։ Ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառումն ինձ ակամա հիշեցնում է նախկին ռեժիմների ձեռագիրը, մասնավորապես, Սարի թաղի ջարդը։ Նիկոլ Փաշինյանն ավելի ու ավելի է մոտենում նախկին ռեժիմների գործելաոճին։ Կրկնում եմ, այս ամենը հետևանք է կիսատ հեղափոխության։ Եվ այս ամենի դասը մեկն է՝ օր առաջ մենք պետք է ձևավորենք երկրում մի իշխանություն, որը կլինի ինքնիշխան, իր որոշումների կայացման մեջ ինքնուրույն, կկատարի անցումային շրջանի տրամաբանությունից բխող համակարգային փոփոխություններ՝ անցումային արդարադատություն, լյուստրացիա։ Քաղաքական ու տնտեսական դաշտը պետք է մաքրվի բոլոր գործակալներից, արտաքին ուժերի՝ և Ռուսաստանի, և որևէ այլ երկրի շահերն սպասարկող ուժերից, պետք է առաջ տանել Հայաստանի շահը՝ երկիրը հեռու պահելով արտաքին ազդեցությունից, հետևաբար՝ նաև քաոսից։ Ցանկացած արտաքին միջամտություն երկրի ներքին գործերին հանգեցնում է քաոսի ու անկայունության։

դիտվել է 921 անգամ
Լրահոս
ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»
Ամենաընթերցվածները