Չալաբյանն իր այս հոդվածով հստակ տվել է բոլոր այն հնարավորությունները, որոնց դեմ այսօր պայքարում են գործող իշխանությունները

Ավետիք Չալաբյանի փաստաբանական խումբը Մեդիամաքսին է փոխանցել «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադրի հոդվածը, որը նա գրել է Արմավիր քրեակատարողական հիմնարկում:

Հոդվածում Չալաբյանը գրում է, որ այլընտրանքը Նիկոլ Փաշինյանին և նրա կողմից Հայաստանյան իրականության մեջ ներմուծված նիկոլիզմին ոչ թե անձ է, այլ մեր ազգային կացության արմատապես տարբեր հայեցակարգ, որի երեք հիմնասյուներն են.

Հայահավաք. Պատմական հայրենիքի պահպանված հատվածներում հայկական բնակչության շարունակական աճ ու կենտրոնացում։

Արդիականացում. Հայաստանում առաջադեմ, բարձր արտադրողական տնտեսության և դինամիկ ու ազատ հասարակության կառուցում։

Ռազմականացում. Հայության և Հայաստանի անվտանգային կարողությունների հետևողական ընդլայնում, տարածաշրջանում ինքնուրույն խաղացող դառնալու հեռանկարով։

«Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն, «5165 շարժման» առաջնորդ Կարին Տոնոյանի խոսքով՝ Ավետիք Չալաբյանը հենց նրանով է վտանգ ներկայացնում, որ ունի համակարգային մտածողություն, նաև մասնագիտությամբ հենց այդպիսի կարողությունների տեր մարդ է.

«Լինելով «ԱՐԱՐ» հիմնադրամի տնօրեն, ինքը լավ տիրապետում է և՛ մեր անվտանգության բոլոր բացերին, և՛ հնարավորություններին, և՛ այն ամեն ինչին, ինչ տեղի ունեցավ այս երկու տարիների ընթացքում: Մենք բազմիցս խոսել ենք այդ մասին, քննարկել ենք բոլոր ոլորտների հնարավոր զարգացման հնարավորությունները, և ես տեսել եմ, թե ինքը ինչպես է հստակ պատկերացնում: Իր պատկերացրածի մեջ ինչ-որ բան հնարավոր է, որ իրականցնելը դժվար լիներ, բայց, այնուամենայնիվ, գոնե ես մնում եմ միշտ այն համոզմունքին, որ մարդ իր ցանկությունների մեջ պետք է ձգտի ավելիին, որպեսզի գոնե դրա կեսին կարողանա հասնել:

Չալաբյանն իր այս հոդվածով հստակ տվել է բոլոր այն հնարավորությունները, որոնց դեմ այսօր պայքարում են գործող իշխանությունները, և որոնք այսօր անհավատալի են դարձել հասարակ մարդու համար: Ինչու են անհավատալի դարձել, որովհետև տարիներ շարունակ մեր ժողովրդին հեռու են պահել մեր ճակատագրական հարցերից, երկրի  զարգացման բոլոր հարցերը քողարկել են մի բարդագույն շղարշով, միշտ այնպիսի տպավորություն են մեզ ներարկել, որ շատ դժվար է այդ ամեն ինչը, և ժողովուրդը պատկերացնում է, թե անհնար է, որ այսպիսի փոքրիկ երկրում մենք կարող ենք հասնել մեծ հաջողությունների, որի դեմ հենց շատ փայլուն ձևակերպված է Չալաբյանի այս հոդվածը: Ես ինքս մի բան էլ կավելացնեի այդ հոդվածներին, որովհետև դարերն են ապացուցում, որ եթե մենք հստակ գիտենք, թե ինչ ենք ուզում և մեր առջև նպատակ ենք դնում, ապա հնարավորությունները միշտ իրենք են հենց ստեղծվում, որովհետև աշխատող մարդը միշտ գտնում է հնարավորություններ: Այն թեզը, թե մենք հիմա հնարավորություններ չունենք անվտանգության համակարգը շտկելու, հզորացնելու, և այլ, ցանկացած ոլորտում հնարավորություն չունենք, ուղղակի դավաճանական սուտ է»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Տոնոյանը:

Վերջինիս խոսքով՝ Չալաբյանն ինքնաճանաչ մարդ է, ինքը լավ գիտի իր ժողովրդին, իր պատմությունը, գիտի իր ժողովրդի և՛ հզորությունը, և՛ թերությունները, և այսպիսի մարդիկ են, որ պիտի կառուցեն վաղվա Հայաստանը: 

«Այդ առումով ես ասում եմ՝ Ավետիք Չալաբյանն իրենից արժեք է ներկայացնում, որովհետև մենք հասկանում ենք, որ պիտի գան նոր մաքուր մարդիկ: Իսկ Ավետիք Չալաբյանը ոչ թե պրոֆեսիոնալ է, այլ նաև մաքուր է իր անցյալով, և ինքը, բնականաբար, վտանգ է ներկայացնում այն քաղաքական ուժերի համար, ովքեր ոտքից գլուխ թաթախված են սխալների և անցյալում իրենց հայրենիքի նկատմամբ արված աններելի արարքների մեջ»:

Մարիամ Նալբանդյան

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար անհրաժեշտ է ներկայացնել գնահատման փաստաթուղթ Զինծառայող է վիրավորվել․ ինչ է հայտնի Պարզվել է Արտենիում վթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը Կտեղա կարկուտ․ Սուրենյանը՝ վաղվա եղանակի մասին Տեղի է ունեցել 19 երկրաշարժ․ ՌԴ Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու Ռուսաստանը Սև ծովում ԱԹՍ հարված է հասցրել թուրքական VICTRESS բեռնատար նավին․ կան զոհեր «Արմավիր» ՔԿՀ-ում վնասազերծվել է հերթական անօդաչու թռչող սարքը․ ՔԾ Պուտինն ու Լուկաշենկոն կքննարկեն Զելենսկու uպառնալիքները Բելառուսի հասցեին «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» Մյունխենում բեռնատար գնացքի երկու վագոն է կախվել կամրջից և ընկել փողոցի վրա. 1 մարդ է զոհվել Խուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոն Լոս Անջելեսում բացվել է աշխարհի առաջին արհեստական ​​ինտելեկտի արվեստի թանգարանը Կրասնոդարում երկու երիտասարդ մաչետեներով ու դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնի այցելուների վրա. կա զոհ և տուժածներ «Միշտ մտածել եմ՝ ինքդ քեզ հավատարիմ մնալը համարձակությո՞ւն է, թե՞ շքեղություն». Շուշաննա Թովմասյան Ռոնալդինյոն վերսկսում է կարիերան. բրազիլացին համաձայնության է եկել իտալական ակումբի հետ Պրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր» Այսօր աշխարհն ապրում է կլիմայի գլոբալ փոփոխություններ, և մենք նույնպես այդ փոփոխությունները և անոմալիաները տեսնում ենք․ Նիկոլ Փաշինյան Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային uպանելnւ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Ամենաընթերցվածները