Հայ բռնցքամարտիկները 1 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Երևանում ավարտված Եվրոպայի առաջնությունում

Կարիերայում երրորդ անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի կոչումը նվաճել է Հովհաննես Բաչկովը (63,5 կգ), Եվրոպայի փոխչեմպիոն են հռչակվել Արթուր Բազեյանը (57 կգև Ռաֆայել Հովհաննիսյանը (81 կգ), իսկ Նարեկ Մանասյանը (92 կգդարձել է բրոնզե մեդալակիր:

57 կգ քաշայինների եզրափակչում Արթուր Բազեյանը 2-3 հաշվով զիջել է Բելգիան ներկայացնող Վասիլ Ուստուրոյին և արծաթե մեդալ նվաճել: Արթուր Բազեյանին և այս քաշային կարգում մեդալակիր դարձած մյուս մարզիկներին պարգևատրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 63,5 կգ քաշայինների եզրափակչում մենամարտել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Լյունի Համրուիի հետ և երեք ռաունդում էլ ունենալով բացարձակ առավելություն՝ տպավորիչ հաղթանակ տարել:

«Շնորհակալություն եմ հայտնում բոլորին աջակցության համարԱռանց այդ աջակցության այս հաղթանակըհնարավոր էչլիներՇնորհակալ եմ նաև ինքս ինձքանի որ իսկապես հսկայական աշխատանք եմ կատարելԴա միայն ես գիտեմ»,- հաղթանակից հետո ասել է գյումրեցի բռնցքամարտիկը:

Այս քաշային կարգում բրոնզե մեդալները նվաճել են հունգարացի և իսպանացի բռնցքամարտիկները: Չեմպիոնին և մյուս մեդալակիրներին պարգևատրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ու Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը:

Մինչ այդ էլ՝ 60 կգ քաշայինների եզրափակչում, փայլուն մենամարտ է անցկացրել և Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել Վրաստանը ներկայացնող ջավախցի բռնցքամարտիկ Արտյում Գոմցյանը: Նրան պարգևատրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի կազմում երկրորդ արծաթե մեդալը նվաճել է 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը: Երիտասարդ բռնցքամարտիկը եզրափակչում զիջել է Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Կուշինաշվիլուն և հռչակվել Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն:

«Ռաֆայելը իսկական գլադիատորի մարտ վարեց: Բրավո նրան: Ինձ համար Ռաֆայելը բացահայտում չէ, բայց ձեզ համար կարող է լինել այս մրցաշարի բացահայտումներից: Նրա մրցակիցը շատ փորձառու է, մի քանի անգամ դարձել է Ռուսաստանի չեմպիոն»,- ասել է հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:

Մեծահասակների պայքարում իր առաջին մեդալը նվաճելուց հետո Հովհաննիսյանն ասել է՝ այսքանով չի սահմանափակվելու և ձգտելու է ավելիին. «Արեցի առավելագույնը: Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում նախկինում պարտվել էի քառորդ եզրափակիչներում: Սա առաջին մեդալս էր: Այսքանով չեմ սահմանափակվելու ու ձգտելու եմ ավելիին»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ ևս այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, հետևել Ռաֆայել Հովհաննիսյանի եզրափակիչ մենամարտին: 86 կգ քաշային կարգի մրցանակակիրներին պարգևները հանձնել է անձամբ վարչապետ Փաշինյանը:

Մարզահամերգային համալիրում էին նաև փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, Կառավարության անդամներ և այլ պաշտոնատար անձինք:

Համբարձում Մաթևոսյանը և Հակոբ Արշակյանը ևս մասնակցել են պարգևատրման արարողությանը՝ մրցանակներ հանձնելով 92 կգ քաշային կարգի մեդալակիրներին: Այս քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել Հայաստանի հավաքականի անդամ Նարեկ Մանասյանը: Սա Մանասյանի առաջին մեդալն էր մեծահասակների պայքարում. «Ուրախ եմ, Եվրոպայի այս առաջնությունում գրավեցի երրորդ տեղը: Լավ մարտեր եմ անցկացրել: Կիսաեզրափակիչի մենամարտի մասին ասելիք չունեմ, ամեն ինչ անելու եմ ավելիին հասնելու համար»:

Եվրոպայի առաջնությունը լավագույնս կազմակերպելու և անցկացնելու համար Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիան խորհրդանշական նվերներ է հանձնել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանին:

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը տեղի է ունեցել մայիսի 22-ին: Առաջնությանը 39 երկրի 200-ից ավելի մարզիկ է մասնակցել: Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմել է 260 հազար դոլար:

Երևանի կենտրոնում առաջնության օրերին գործել է երկու ֆան գոտի:

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Կարեն Աղամալյանի գլխավորությամբ առաջնությանը ներկայացված է եղել բոլոր 13 քաշային կարգերում:

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները