Իրանը կրկին զգուշացնում է

Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, անդրադառնալով տարածաշրջանային հաղորդակցությունների բացման շուրջ բանակցություններին, ասել է, որ հաղորդակցությունները կարող են բացվել՝ հարգելով միջազգայնորեն ճանաչված սահմանները։ «Շատ կարեւոր է, որ բոլոր կողմերը հարգեն միջազգայնորեն ճանաչված նորմերը, որպեսզի բանակցությունները լինեն կառուցողական»,- ասել է դեսպանը։ Հայաստանի և Իրանի ​​պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում Իրանի հյուպատոսություն բացելու վերաբերյալ։ Սա ապացուցում է այս տարածաշրջանի կարևորությունը Իրանի և Հայաստանի համար, հավելել է նա։ Հայաստանի Սյունիքի մարզը վերջին օրերին կրկին դարձել է օտարերկրյա դեսպանների «ուխտագնացության» վայր։ ԱՄՆ դեսպանը Սյունիքում հայտարարեց, որ իր երկիրը պատրաստ է օգնել մարզին հաղթահարելու մարտահրավերները, ԵՄ դեսպանը սարքավորումներ է հանձնել Գորիսի հիվանդանոցին։ Իսկ ՌԴ դեսպանը այցելել է ռուս սահմանապահներին՝ կարծես ակնարկելով, որ ցանկացած դասավորության դեպքում Հայաստանի հարավը լինելու է ՌԴ ԱԴԾ վերահսկողության տակ։ Բրյուսելում մայիսյան հանդիպումից հետո Ալիեւն ասել է, որ Հայաստանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Զանգեզուրի միջանցքի հարցում։ Սա դիտվեց որպես նոր ճանապարհների նկատմամբ ինքնիշխանությունից հրաժարվելու համաձայնություն Հայաստանի կառավարության կողմից: Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ի պատասխան ասել է, որ Հայաստանի համար անընդունելի է «Զանգեզուրի միջանցքը» այն տրամաբանությամբ, որի մասին խոսվում էր մոտ մեկուկես տարի առաջ, և որը փորձում էր ներկայացնել ադրբեջանական կողմը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանն ու Բաքուն պայմանավորվել են բացել հաղորդակցություններ, որոնք Արցախի օկուպացված հարավային շրջանները Իրանի տարածքով կապելու են Նախիջևանի հետ։ Հայաստանի տարածքով այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, որի մասին պնդում են Բաքուն և Մոսկվան, ոչ թե հաղորդակցական, այլ աշխարհաքաղաքական նշանակություն ունի. դա Հայաստանի հարավի օտարումն է եւ Իրանից Հայաստանը կտրելը։ Թեհրանի համար նման տարբերակը կտրականապես անընդունելի է։ Իրանը ցույց տվեց, որ պատրաստ է զենքով պաշտպանել այդ սկզբունքը։ Հայաստանի իշխանությունը պատրա՞ստ է նույն վճռականությամբ պաշտպանել իր տարածքը։ Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2022/05/27/719925/ 

դիտվել է 459 անգամ
Լրահոս
ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»
Ամենաընթերցվածները