Ավետիք Չալաբյանին կալանքից ազատելու կոչով հանդես են եկել Արցախի նախագահը, Արցախի ԱԺ նախագահը, Արցախի ԱԺ պատգամավորներ և Արցախի թեմի առաջնորդը

Արցախի Հանրապետության նախագահ

Արայիկ Վլադիմիրի Հարությունյան

«Հարգելի հայրենակիցներ

Սույն թվականի մայիսի 14-ին կալանավորվել է Արցախի Հանրապետության և արցախցիների նվիրյալ բարեկամներից մեկը, Արցախի անվտանգային համակարգի արդիականացման և բարելավման գործում անգնահատելի դերակատար Ավետիք Չալաբյանը:

Իրական հայրենասեր, հասարակական գործիչ, «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի գլխավորությամբ Արցախում իրականացվել և առ այսօր շարունակաբար իրականացվում են մի շարք կարևորագույն ծրագրեր ու նախաձեռնություններ, որոնք ուղղված են մեր ազգային արժեքների պահպանմանն ու տարածմանը, Արցախի Հանրապետության անվտանգային բաղադրիչների բարելավմանն ու զարգացմանը: Դրանք ծրագրեր են, որոնցից շատերը հաճախ չեն հանրայնացվում, բայց արցախցու համար շոշափելի են և ունեն շարունակականության կարիք:

Անձնապես ճանաչելով և վստահելով Ավետիք Չալաբյանին, բարձր գնահատելով նրա գործունեությունը, արժեքները և մարդկային բացառիկ որակները` արցախցիների և անձամբ իմ անունից Հայաստանի Հանրապետության դատախազությանը խնդրում եմ վերանայել նրա նկատմամբ ընտրված՝ անազատության մեջ պահելու հետ կապված խափանման միջոցի նպատակահարմարությունն ու անհրաժեշտությունը, ինչպես նաև ապահովել օրինականության և արդարության բոլոր պայմանները բավարարող լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի նախաքննություն»:

Արցախի Հանրապետության

Ազգային Ժողովի նախագահ

Արթուր Թովմասյան

«Արցախի Հանրապետության մեծ բարեկամ, հավատարիմ և նվիրյալ գործընկեր Ավետիք Չալաբայնը կալանավորվել է 2022 թվականի մայիսի 14-ին։

«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը տարիներ շարունակ Արցախի Հանրապետությունում ձեռնամուխ է եղել մի շարք նշանակալի ծրագրերի իրականացմանը՝ ուղղված մեր բանակի զարգացմանը, անվտանգային համակարգի բարելավմանը, տնտեսական խնդիրների լուծմանը և այլն։

Անգնահատելի է Ավետիք Չալաբյանի ներդրումն ազգային հոգևոր և մշակութային արժեքների պահպանմանը ծառայող նախագծերում ։ Ավետիք Չալաբյանի հայրենանվեր գործունեությունը, մարդկային բացառիկ արժեքները և որակներն արժանի են բարձր գնահատանքի։

Իմ աջակցությունն եմ հայտնում Ավետիք Չալաբյանին և հորդորում իրավապահ կառույցներին փոխարինել կալանավորման մասին որոշումն ու իրականացնել արդար քննություն»։

Արցախի ԱԺ պատգամավորներ

«Հարգելի՛հայրենակիցներ,

Բուն քաղաքական գործընթացներին մասնակցելուց և օրենքով սահմանված կարգով մեր պարտականությունները կատարելուց բացի՝ բոլորս պետք է հետևողականորեն աշխատենք հանուն մեր միասնական հայրենիքի անվտանգության ապահովման, զարգացման, իրավական հասարակության կայացման և արդարադատության հաստատման ուղղությամբ։

Պարտավոր ենք աջակցել այն անհատներին, ովքեր մշտապես արցախահայության կողքին են, իրենց հայրենանվեր գործունեությամբ ու աշխատանքով հսկայական ներդրում են ունենում Արցախի զարգացման, անվտանգության ապահովման, հզոր հայրենիքի կառուցման գործում։ Արցախին ուղղված բազմաթիվ ծրագրերում իր ակտիվ
մասնակցությունն ունեցող նվիրյալ հայորդիներից մեկը՝ հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանն այժմ գտնվում է անազատության մեջ։

Մենք մեր մտահոգությունն ենք հայտնում կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հանգամանքով և ծանոթ լինելով Ավետիք Չալաբյանի գործունեությանը, մասնագիտական ու անձնային որակներին, վստահեցնում ենք, որ նրա ազատ արձակումը որևէ կերպ չի խոչընդոտի արդար քննության ընթացքին։

Խնդրում ենք միջոցներ ձեռնարկել Ավետիք Չալաբյանի նկատմամբ կայացված որոշման փոփոխման ուղղությամբ, ազատ արձակել Ավետիք Չալաբյանին և շարունակել իրականացնել օրենքի տառին համապատասխան անաչառ քննություն»։

Արցախի ԱԺ պատգամավորներ՝

1. Հարությունյան Արթուր, «Ազատ հայրենիք-ՔՄԴ», խմբակցության ղեկավար
2. Ավանեսյան Էլեոնորա, «Ազատ հայրենիք-ՔՄԴ», Խմբակցության քարտուղար
3. Բաղունց Գագիկ, «Միասնական հայրենիք», Խմբակցության ղեկավար
4. Բաղդասարյան Դավիթ, Խմբակցության քարտուղար
5. Արթուր Մոսիյան, «Հայ Հեղափոխական Դաշնակցություն», Խմբակցության ղեկավար
6. Դավիթ Իշխանյան, «Հայ Հեղափոխական Դաշնակցություն», Խմբակցության անդամ
7. Դավիթ Գալստյան, «Արդարություն», խմբակցության ղեկավար
8. Հակոբյան Մետաքսե, «Արդարություն», խմբակցության քարտուղար
9. Մելքումյան Դավիթ, «Արցախի ժողովրդավարական կուսակցություն», խմբակցության ղեկավար
10. Ստեփանյան Գեղամ, «Արցախի ժողովրդավարական կուսակցություն», խմբակցության քարտուղար

Արցախի թեմի առաջնորդ

Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան

«Տեղեկացանք, որ կալանավորվել է Արցախի մեծ բարեկամ, բարերար, հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը՝ հայ մարդ, հայրենիքին և իր գործին նվիրյալ քրիստոնյա, ում հետ մենք անձամբ առնչվելու, շփվելու և համագործակցելու բազում առիթներ ենք ունեցել։

Ավետիք Չալաբյանն ու իր գլխավորած թիմը և համախոհներն իրենց ներգրավվածությունն ունեն Հայոց Արցախի առջև ծառացած հիմնակա մարտահրավերների՝ ազգային և քրիստոնեական արժեքների պահպանման, հայ հասարակության մշակութային վերափոխման, և հայ ժողովրդի բարոյական արժեհամակարգի վերականգմանն ուղղված ծրագրերի ու նախաձեռնությունների իրականացման գործում։

Ավետիք Չալաբյանն Արցախում հաճախ է լինում, նա մշտապես արցախահայության և իր կարիքն ունեցողների կողքին է։ Վստահաբար, Ավետիք Չալաբյանը պետք է շարունակի Արցախին և Հայաստանին նվիրված արժեքավոր ծրագրերն արդյունավետ իրականացնել ու համակարգել ազատության մեջ գտնվելով։

Մենք կոչ ենք անում իրավապահ մարմիններին իրականացնել արդար ու անկողմնակալ հետաքննություն, հորդորում ենք անհապաղ չեղարկել Ավետիք Չալաբյանի կալանավորման որոշումը։ Մենք անձնապես ճանաչելով Ավետիքին ու բարձր գնահատելով նրա մասնագիտական կարողությունները, մարդկային որակային հատկանիշները, վստահ ենք, որ նա ազատության մեջ գտնվելով կդրսևորի պատշաճ վարքագիծ»։

Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանին ազատ արձակելու համար երաշխավորագրեր են ներկայացրել Իշխան Սաղաթելյանը, Սեյրան Օհանյանը, Էլինար Վարդանյանը, Հայկ Մամիջանյանը, Տիգրան Աբրահամյանը, Վաչե Գաբրիելյանը և «Արար» հիմնադրամը։ Ավետիք Չալաբյանին ազատ արձակելու կոչով հանդես էին եկել նաև Ավետիք Չալաբյանի գործընկերներն ու համախոհները։

«Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին անհիմն, առանց որևէ արժանահավատ ապացույցի և քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը։ Արարք, որն արդեն ընդունված և սույն թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող քրեական օրենսգրքով ապաքրեականացված է: Միտումնավոր հետապնդման և քաղաքական պատվերի դրսևորում է նաև այն փաստը, որ հայտնի ակնհայտ մոնտաժված ձայնագրության հրապարակումից երեք օր անց Ավետիք Չալաբյանը շարունակել է իր բնականոն կյանքը, որևէ կերպ չմիջամտելով քննությանը, չթաքնվելով, սակայն, դա անտեսվել է և այնուամենայնիվ Ա․Չալաբյանի նկատմամբ անհասկանալի հիմնավորմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը:

Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբ

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար անհրաժեշտ է ներկայացնել գնահատման փաստաթուղթ Զինծառայող է վիրավորվել․ ինչ է հայտնի Պարզվել է Արտենիում վթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը Կտեղա կարկուտ․ Սուրենյանը՝ վաղվա եղանակի մասին Տեղի է ունեցել 19 երկրաշարժ․ ՌԴ Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու Ռուսաստանը Սև ծովում ԱԹՍ հարված է հասցրել թուրքական VICTRESS բեռնատար նավին․ կան զոհեր «Արմավիր» ՔԿՀ-ում վնասազերծվել է հերթական անօդաչու թռչող սարքը․ ՔԾ Պուտինն ու Լուկաշենկոն կքննարկեն Զելենսկու uպառնալիքները Բելառուսի հասցեին «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» Մյունխենում բեռնատար գնացքի երկու վագոն է կախվել կամրջից և ընկել փողոցի վրա. 1 մարդ է զոհվել Խուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոն Լոս Անջելեսում բացվել է աշխարհի առաջին արհեստական ​​ինտելեկտի արվեստի թանգարանը Կրասնոդարում երկու երիտասարդ մաչետեներով ու դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնի այցելուների վրա. կա զոհ և տուժածներ «Միշտ մտածել եմ՝ ինքդ քեզ հավատարիմ մնալը համարձակությո՞ւն է, թե՞ շքեղություն». Շուշաննա Թովմասյան Ռոնալդինյոն վերսկսում է կարիերան. բրազիլացին համաձայնության է եկել իտալական ակումբի հետ Պրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր» Այսօր աշխարհն ապրում է կլիմայի գլոբալ փոփոխություններ, և մենք նույնպես այդ փոփոխությունները և անոմալիաները տեսնում ենք․ Նիկոլ Փաշինյան Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային uպանելnւ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Ամենաընթերցվածները