Քաղաքական հետապնդումները՝ գործող իշխանության հիմնական գործիք. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Փաշինյանի կառավարման 4 տարին, երևի թե, Հայաստանի պատմության մեջ կմնա որպես ամենասև ու ամենակործանարար ժամանակաշրջաններից մեկը։ Խոսքը վերաբերում է ոչ միայն խայտառակ պարտությանը, խայտառակ զիջումներին, պետությանն ու պետականությանը հասցված ծանր հարվածներին, հազարավոր զոհերին, այլև գրեթե բոլոր ոլորտներում արձանագրված ավերումներին, այդ թվում՝ մարդու իրավունքների և խոսքի ազատության բնագավառում:

Եթե 2018 թվականի գարնանը շատերին թվում էր, թե Հայաստանում ժողովրդավարությունը և ազատ խոսքի արտահայտման իրավունքի պաշտպանությունն արմատավորվելու են, ապա որոշ ժամանակ անց պարզվեց, որ այդպես մտածողները մեծապես սխալվել են, ու մեր երկրում իրականում հակառակն է տեղի ունենում։ Ճիշտ է՝ ամեն հարմար առիթի, հատկապես արտաքին գործընկերների հետ հարաբերվելիս, Փաշինյանը հայտարարում է, թե այսուհետ ժողովրդավարությունը Հայաստանի գլխավոր ուղենիշը կամ բրենդն է, սակայն այդ հայտարարությունները չեն արտացոլում իրականությունը։ Իրականում անցած 4 տարվա ընթացքում դեմոկրատիան հնարավորինս խեղվել է, իսկ ընդդիմությունն ու ընդհանրապես ընդդիմադիր հայացքներ ունեցողները՝ բիրտ ճնշումների ենթարկվել։

Փաշինյանի կառավարման ընթացքում մեր քաղաքական մշակույթից հիմնականում դուրս է մղվել քաղաքական երկխոսության, դիսկուրսի, քննարկումների և խնդիրների վեր հանման պրակտիկան։ Հնարավոր է՝ այս իրողությունը գալիս է նրանից, որ իշխանությունների մասնագիտական և մարդկային որակները բավարար չեն, որպեսզի խորամուխ լինեն խնդիրների բովանդակության մեջ, բանավիճեն: Մյուս կողմից՝ եթե հարցերը տեղափոխվեն բովանդակային դաշտ, ապա առավել ցցուն կդառնա, թե ինչպես են Փաշինյանն ու իր թիմակիցները ձախողել երկրի կառավարումը։

Կրկնենք՝ բոլոր ոլորտներում: Փոխարենը, այս իշխանությունները սիրով կիրառում են իրենց սիրելի «գործիքները»՝ ատելության, թշնամանքի սերմանում, «նախկինների» թեմայի ամենօրյա շահարկում, վիրավորանք, հայհոյանք բոլոր ընդդիմադիրների ու պարզապես ընդդիմացողների հասցեին: Բայց սրանք միայն «ծաղիկներն» են. Փաշինյանի առավել սիրելի զբաղմունքը իրավական գործիքակազմի կիրառումն է։ Արդյունքում, իրավապահ և անվտանգային համակարգը, պետության շահերը սպասարկելու և անվտանգային սպառնալիքների չեզոքացման ուղղությամբ գործողություններ ձեռնարկելու փոխարեն, զբաղված է անհեթեթ գործեր կարելով, ծիծաղելի խուզարկություններ իրականացնելով, ռեկորդային թվով բերման ենթարկելով, ձերբակալելով, կալանքը պատժամիջոց դարձնելով, էլ չենք խոսում այն մասին, որ հսկայական ժամանակ ու ռեսուրսներ են ներդնում, ասենք՝ սոցցանցերում մշտադիտարկում անելու և իրենց «թանին թթու ասողների» վրա գործ սարքելու պատրվակ գտնելու համար։

Իշխանությունների կողմից անմիջականորեն ուղղորդվող այսպիսի գործելակերպի արդյունքում է, որ Փաշինյանը քաղաքական հալածյալների մի խոշոր «ինստիտուտ» է ձևավորել։ Ինչո՞ւ է նա այսպես վարվում: Կարծիքները տարբեր են: Օրինակ՝ ոմանք կարծում են, որ Փաշինյանի նման մոտեցումները գալիս են իր վախերից, քանի որ նա վախկոտ է ի բնե, և հետո՝ ուղղակի դողում է վարչապետի աթոռի վրա՝ սարսափելով այն կորցնելու մտքից: Կան նաև այլ տեսակետներ, ի մասնավորի՝ Փաշինյանի բնավորության մի շարք գծեր հաշվի առնելով, այդ թվում՝ հիշաչարությունը, պարզապես չարությունը, քինախնդրությունը և այլն: Էլի շատ պատճառներ են նշվում տարբեր անհատների, մասնագետների կողմից:

Բայց, որն էլ լինի, ակնհայտ է, որ ժամանակի ընթացքում Փաշինյանն ավելացնում է քաղաքական բռնաճնշումների դոզան։ Եվ պատահական չէ, որ 2018 թվականից սկսած՝ իրավիճակն ադեկվատ գնահատող մարդիկ և լրատվամիջոցները զգուշացնում էին, որ քաղաքական հետապնդումներն աստիճանաբար դառնալու են ձեռագիր և համատարած բնույթ են ստանալու։ Դրա համար կային ակնհայտ փաստեր: Ժամանակի հետ Փաշինյանն սկսեց իրավապահներին որպես գործիք օգտագործել՝ լուծելու բացառապես իր անձնական ու քաղաքական վրեժը ընդդիմադիր գործիչներից, որոնցից սարսափում էր կամ որոնք իր պլանները կյանքի կոչելու գործում խանգարում էին: ՀՀ երկրորդ նախագահից մինչև ընդդիմադիր պատգամավորներ ու «անցանկալի» համայնքապետեր՝ հարձակումների էին ենթարկվում, թեկուզ ժամանակի ընթացքում պարզվեց, որ բոլոր այդ գործերի գերակշիռ մասը պարզապես փուչիկ էր, արհեստականորեն «շուլալված»: Հիմա արդեն գնալով մեծանում է շրջանակը՝ ընդգրկելով ցուցարարներին ու ակտիվիստներին, սոցցանցերի օգտատերերին։

Մասսայաբար բերման են ենթարկում, խուզարկություններ իրականացնում, ձերբակալում, ոմանց նույնիսկ կալանավորում են։ Բնականաբար, էլի առանձնահատուկ «ուշադրություն» են դարձնում նրանց, ովքեր առանձնահատուկ «վտանգ» են ներկայացնում, խելացի են (սա արդեն ՔՊ-ի խանդի ու նախանձի պատճառն է), ունեն հանրային բավական բարձր վարկանիշ, ինչպես, օրինակ՝ Ավետիք Չալաբյանը: Եվ սպասելի է, որ այս բռնաճնշումները այսքանով չեն սահմանափակվելու, և եթե մարդիկ կան, ովքեր դեռևս չեն ընկալում, թե որքան լուրջ է այս ամենը, ապա կարող են չկասկածել, որ քաղաքական հետապնդումների հերթը կարող է հասնել յուրաքանչյուրին, քանի որ այս իշխանություններն այս և, ընդհանրապես, որևէ հարցում կարմիր գծեր չունեն։

Ու խնդիրը նույնիսկ անձերը չեն, որովհետև ժամանակը ցույց տվեց, որ նախ՝ կրկնենք փաշինյանաբար սարքված գրեթե բոլոր գործերը փուչ դուրս եկան, և հետո՝ անօրինական կերպով անազատության մեջ հայտնվածները «դուրս եկան» ավելի ուժեղացած ու հանրային ավելի մեծ ընդունելությամբ: Խնդիրն այն է, որ մեր երկիրը գնում է բռնաճնշումների ճանապարհով, ինչը շատ խոր վերքեր կարող է թողնել մեր պետականության համակարգի վրա։ Մի խոսքով՝ պետությունն է ափսոս:

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 14 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգում․ Shamshyan Թրամփը միշտ ցանկացել է այն, ինչ ունեն Սի Ծինպինն ու Վլադիմիր Պուտինը․ Ջեյք Սալիվան Միշուստինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»
Ամենաընթերցվածները