Հայաստանի ճակատագրական ընտրությունը. Ավետիք Չալաբյան

Հայաստանում մեկ ամսից ավել շարունակվող, աստիճանաբար  նոր թափ հավաքող և նոր ձևեր ստացող հանրային դիմադրությունն ակնհայտ է դարձրել այն, որ Նիկոլ Փաշինյանի հանրային հենարանն օրըստօրե մաշվում է, և նրա՝ իշխանությունից հեռանալն ընդամենը ժամանակի և ձևաչափի հարց է։ Այս մասին հայտարարություն է տարածել «Արար» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական- քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Այս պահին, երբ գրվում են այս տողերը, Փաշինյանը գտնվում է Բրյուսելում, հայտնված բարդագույն երկընտրանքի առաջ՝ սեփական օտարերկրյա պատվիրատուների անթաքույց հարկադրանքի, և երկրի ներսում տարածվող անհնազանդության, որնառ ոչինչ է դարձնելու նրա կողմից հանձն առած ցանկացած նոր հակազգայինպարտավորություն։

Այս երկու բևեռների միջև Փաշինյանը  փորձելու է դեռ  մանևրել, և  իրեն հատուկ ոճով  փորձել «ֆռռացնել» յուրաքանչյուրին, բայց ի վերջո, նրա խաղի վախճանն  արդեն երևում է, և կարող է ամեն պահի վրա հասնել ցանկացած կտրուկ  իրադարձության արդյունքում։

Իրական ընտրությունն ուստի ոչ թե Փաշինյանի մնալու և գնալու միջև է այսօր,  այլ նրա հեռանալուց հետո Հայաստանի ընտրած ուղու։

Ու, թեև հանրային քննարկումն այսօր ավելի շատ կենտրոնացած է այն թեմայի շուրջ, թե ով է գալու Փաշինյանի փոխարեն, իրականում պետք է կենտրոնանալ այն հարցի վրա, թե ինչ է տեղի ունենալու Փաշինյանից հետո, և որոնք են այն արմատական փոփոխությունները, որոնք մենք պետք է մտցնենք մեր կյանքում, որպեսզի դուրս գանք պատմական ձախորդությունների անվերջ կրկնվող այս շրջափուլերից, և ի վերջո կառուցենք հարատևող և կենսունակ  պետականություն։

Այս իմաստով պետք է լինել անկեղծ  և  ընդունել,  որ Փաշինյանը  թեև մեր դժբախտությունների խորհրդանիշն է և կենդանի մարմնացումը, բայց, բնավ, ոչ պատճառը։ Իրական պատճառը  կամ պատճառները  պետք է փնտրել  հայության առնվազն  600 տարի  տևած անպետական գոյության մեջ, որի ընթացքում մենք կորցրել ենք մեր ազգային ժառանգության մեծ մասը,  մեր արժանիքները տարրալուծվել են օտար միջավայրում, միասնական և վճռական պայքարի փոխարեն մեր մեջ բույն է դրել  հարմարվողականությունն  ավանդական  ստեղծարար ոգու կողքին, լայն  տարածում է ստացել ծուլությունը, մանրախնդրությունը, տգիտությունն ու անբարտավանությունը։

Մեր ազգային վերազարթոնքը, թե՛19-րդ դարի, և թե՛ 20 -րդ դարի վերջում արդյունք է  եղել  կրթված, ստեղծագործ և պայքարող փոքրամասնության գերմարդկային ճիգերի, սակայն ամեն անգամ հանդիպելով մեծամասնության խորապես արմատացած նյութապաշտությանը, օտարամոլությանը և հարմարվողականությանը, ի վերջո, դանդաղ մարել է, մեզ կանգնեցնելով պետականության կորստի առաջ 1921 թվականին, և 101 տարի անց էլտառացիորեն  նույն ուրվագծերով կրկնվող  սցենարով. գիշատիչ և հայատյաց թուրք-ադրբեջանական տանդեմի նոր ճնշումներ, իր ուժերի մեջ անվստահ և մեր հաշվին զիջումների պատրաստ Ռուսաստան, հեռվից հեռու խոստումներ շռայլող, բայց խորապես անտարբեր Արևմուտք և այս ավանդական մուրճի,  զնդանի և մեխի միջև մնացած, թույլ և շփոթահար Հայաստան, որը  ստիպված է ընտրել նորից վատի և վատագույնի միջև։ Սակայն, ի տարբերություն 100 տարի առաջ տեղի ունեցած Հայաստանի կազմաքանդման և պետականազրկման գործարքի, այսօր իրավիճակը թեև արտաքնապես նման է, բայց ունի նաևէական տարբերություններ։

Չթվելով բոլոր դրանք՝  ընդամենն ընդգծենք,  որ հայության պայքարի ներուժն այսօր բոլորովին էլ սպառված չէ, և հայությունը Հայաստանում, Արցախում և Սփյուռքի  հայաստանակենտրոն համայնքներում ունակ է առնվազն նոր կռիվ տալ և կանգնեցնել  թեկուզ առժամանակ հայկական պետության կազմաքանդման սկիզբ առած ընթացքը և ժամանակ շահել կենսականորեն անհրաժեշտ  փոփոխությունների համար։

Ո՞րն է այս փոփոխությունների էությունը։ Գաղտնիք չէ, որ իրենց ներկա տեսքով Հայաստանը և Արցախը կորցրել են աշխարհաքաղաքական կարևորության զգալի մասը  և սահմանափակ արժեք ունեն տարածաշրջանային քաղաքական հարթակում։ Որպեսզի մենք  վերականգնենք  այդ արժեքն ու կշիռը, առաջիկա քսան և ավել տարիների  ընթացքում պետք է տեղի ունենա առնվազն երեք արմատական փոփոխություն,  ընդ որում,երեքն էլ միասին։

Առաջինը, Հայաստանի բնակչությունը 30 տարվա անասելի նվազումից հետո պետք է նորից սկսի աճել, Հայաստանում (ներառյալ Արցախը) բնակչության աճը պետք է սկսի գերազանցել հարևան թուրքական պետություններում բնակչության աճի տեմպերը։

Երկրորդը՝ Հայաստանի տնտեսությունն արմատապես պետք է վերակառուցվի, դրա աճի տեմպերը պետք է թույլ տան յուրաքանչյուր 10 տարվա ընթացքում առնվազն կրկնապատկել համախառն արդյունքը, իսկ որակական կազմով, այն պետք է դառնա տեխնոլոգիապես ավելի զարգացած, քան հարևան յուրաքանչյուր երկրի դեպքում։

Եվ վերջապես, հայկական բանակը, մնացած զինված ուժերը և անվտանգային համակարգն ամբողջությամբ պետք է դառնան  տարածաշրջանում լավագույնը և առնվազն իրենց որակով չզիջեն  մեր հարևաններից ոչ մեկին։

Այսերեք փոփոխությունների ապահովմանպայմաններում Հայաստանը կվերականգնի իր կշիռը, կկարողանա նորից վստահ դիրքերից խոսել իր ոխերիմ հարևանների հետ և  հետևողականորեն առաջ մղել իր ազգային շահերը։

Սակայն,այդ բաղձալի կետին դեռ պետք է հասնել, և այս պահին այնտեղ տանող ճանապարհը  պատված է  մշուշով և անիրական է թվում։ Այս ճանապարհի մասին, և այն մասին, թե ինչպես այս ամենն իրականություն դարձնել, կխոսենք մեր հաջորդ հոդվածներում։ Այժմ ընդամենը նշեմ, որ մեր իրական ընտրությունը ծույլ ու հարմարվող իներցիայով դեպի իր վախճանը գլորվող Հայաստանի միջև է և Հայաստանի, որն իմի է բերում իր ողջ ստեղծարար պայքարի ներուժն ու առաջիկա տասնամյակներին լծվում է ծանր աշխատանքի և պայքարի սեփական հարատևությունն ապահովելու համար։ Այսօր Հայաստանի փողոցներ դուրս եկած հանրությունը պետք է կատարի այս վճռական ընտրությունը, և ոչ միայն հեռացնի պարտվողական և թուլամորթ իշխանությանը, այլև անձնական և կոլեկտիվ ընտրությամբ պատրաստ լինի առաջիկա տարիների ընթացքում վճռական գործերով, պայքարով և պատասխանատու առաջնորդությամբ կերտել մեր երազանքների ուժեղ և հարատևող հայկական միասնական պետությունը:

Ձեր՝ Ավետիք Չալաբյան

Հիշեցնենք, որ «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին անհիմն, առանց որևէ արժանահավատ ապցույցի և քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը։ Արարք, որն արդեն ընդունված և սույն թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող քրեական օրենսգրքով ապաքրեականացված է: Միտումնավոր հետապնդման և քաղաքական պատվերի դրսևորում է նաև այն փաստը, որ հայտնի ակնհայտ մոնտաժված ձայնագրության հրապարակումից երեք օր անց Ավետիք Չալաբյանը շարունակել է իր բնականոն կյանքը, որևէ կերպ չմիջամտելով քննությանը, չթաքնվելով, սակայն, դա անտեսվել է և այնուամենայնիվ Ա․Չալաբյանի նկատմամբ անհասկանալի հիմնավորմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը:

Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբ՝

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար անհրաժեշտ է ներկայացնել գնահատման փաստաթուղթ Զինծառայող է վիրավորվել․ ինչ է հայտնի Պարզվել է Արտենիում վթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը Կտեղա կարկուտ․ Սուրենյանը՝ վաղվա եղանակի մասին Տեղի է ունեցել 19 երկրաշարժ․ ՌԴ Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու Ռուսաստանը Սև ծովում ԱԹՍ հարված է հասցրել թուրքական VICTRESS բեռնատար նավին․ կան զոհեր «Արմավիր» ՔԿՀ-ում վնասազերծվել է հերթական անօդաչու թռչող սարքը․ ՔԾ Պուտինն ու Լուկաշենկոն կքննարկեն Զելենսկու uպառնալիքները Բելառուսի հասցեին «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» Մյունխենում բեռնատար գնացքի երկու վագոն է կախվել կամրջից և ընկել փողոցի վրա. 1 մարդ է զոհվել Խուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոն Լոս Անջելեսում բացվել է աշխարհի առաջին արհեստական ​​ինտելեկտի արվեստի թանգարանը Կրասնոդարում երկու երիտասարդ մաչետեներով ու դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնի այցելուների վրա. կա զոհ և տուժածներ «Միշտ մտածել եմ՝ ինքդ քեզ հավատարիմ մնալը համարձակությո՞ւն է, թե՞ շքեղություն». Շուշաննա Թովմասյան Ռոնալդինյոն վերսկսում է կարիերան. բրազիլացին համաձայնության է եկել իտալական ակումբի հետ Պրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր» Այսօր աշխարհն ապրում է կլիմայի գլոբալ փոփոխություններ, և մենք նույնպես այդ փոփոխությունները և անոմալիաները տեսնում ենք․ Նիկոլ Փաշինյան Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային uպանելnւ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Ամենաընթերցվածները