Պետական սահմանի անցման կետերում վերահսկողություն կիրականացնեն միայն ԱԱԾ սահմանապահ զորքերը և մաքսային մարմինները

ՀՀ ազգային ժողովը քննարկեց կառավարության ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է պետական սահմանի անցման կետերում ներդնել «մեկ պատուհանի» սկզբունք, այսինքն՝ տնտեսավարողները կմոտենան միայն մեկ պատուհանի, անցման կետերում ֆիզիկապես ներկա կգտնվեն և վերահսկողություն, հսկողություն կիրականացնեն միայն երկու պետական մարմին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՊԵԿ նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը:

Ըստ նրա՝ փաթեթը միտված է պետական սահմանի անցման կետերում «մեկ կանգառ-մեկ պատուհան» սկզբունքի ներդրմանը:

«Ներկայումս պետական սահմանի անցման կետերում սահմանային վերահսկողություն և հսկողական գործառույթներ են իրականացնում հետևյալ մարմինները՝ ԱԱԾ սահմանապահ զորքերը՝ սահմանային վերահսկողության մասով, մաքսային մարմինները՝ մաքսային հսկողության մասով, ոստիկանությունը՝ անձնագրային և ճանապարհային երթևեկության օրենսդրության խախտումների նկատմամբ հսկողության մասով, տեսչական մարմինը՝ սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային, անասնաբուժական, բուսասանիտարական վերահսկողության մասով:

Նախագծով առաջարկում է մի շարք օրենքներում կատարել փոփոխություն, մասնավորապես ամրագրել, որ պետական սահմանի անցման կետերում մշտապես ֆիզիկապես ներկա կգտնվեն միայն երկու մարմիններ՝ ԱԱԾ սահմանապահ զորքերը՝ սահմանային վերահսկողություն իրականացնելու համար, ինչպես նաև մաքսային մարմինները՝ մաքսային հսկողություն իրականացնելու համար: Իսկ երբ անհրաժեշտություն կլինի պետական վերահսկողական գործառույթ իրականացնել, ապա դրանք կիրականացվեն այդ մարմինների կողմից:

Մասնավորապես, նախատեսվում է, որ անձնագրային և ճանապարհային երթևեկության կանոնների խախտման մասով վերահսկողությունը կիրականացնեն ԱԱԾ մարմինները, իսկ ՍԱՏՄ-ի գործառույթների մասով գործառույթը կիրականացնեն մաքսային մարմինները: Մաքսային մարմինները պետական սահմանին կիրականացնեն ՍԱՏՄ-ի բացառապես այն ֆունկցիաները, որոնք ենթադրում են փաստաթղթային ուսումնասիրություն կամ ակնադիտական զննում:

Նախագծում նախատեսվել է կարգավորում, որ առանձին դեպքերում ժամանակավորապես պետական սահմանի անցման կետերում հնարավոր կլինի տեղակայել նաև վերահսկողական գործառույթներ իրականացնող այլ մարմիններ: Առանձին դեպք կարող է հանդիսանալ, օրինակ, կարանտինը:

Հարակից զեկուցող Ծովինար Վարդանյանը հայտարարեց՝ նախագիծը միտված է տնտեսավարողների կյանքը հեշտացնելու կառավարության նպատակադրմանը: «Եթե մաքսային անցման կետերում տնտեսավարողները գործ էին ունենում տարբեր պետական մարմինների հետ, ապա նախագծի ընդունման արդյունքում տնտեսավարողը ընդամենը մեկ պատուհանի են մոտենալու և մեկ անգամ են առնչվելու պետական մարմնի հետ»,-ասաց պատգամավորը:

դիտվել է 522 անգամ
Լրահոս
ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»
Ամենաընթերցվածները