«Ժողովրդավարության բաստիոնն» ու քաղաքական հետապնդումները

Այն ինչ տեղի է ունենում այսօր մեր իրականության մեջ դուրս է ցանկացած քաղաքագիտական գրականության բոլոր չափորոշիչներից ու իրավական պետություն կոչված իրողությունից։ Շուրջ չորս տարի է՝ ականատես ենք լինում մեկ անձի քմահաճույքների ու նրա քաղաքական քիմքը շոյող գործընթացների։ Բանն այն է, որ ՀՀ այսօրվա իրավական համակարգը բացառապես սպասարկում է Նիկոլ Փաշինյանին, և յուրաքանչյուր քայլն ուղղակիորեն համաձայնեցված է նրա հետ։

Իր քաղաքական գործունեության ընդդիմադիր ժամանակահատվածում նույն Փաշինյանը քանիցս թիրախ է դարձրել իրավական ոլորտը, ամբիոններից ճամարտակել, թե այն սպասարկում է օրվա իշխանությանը, որ չի կարող երկրում իրավական համակարգը երկակի ստանդարտներ կիրառել, սակայն այսօր տեսնում ենք տրամագծորեն հակառակը։ Փաշինյանը ոչ միայն շատ կարճ ժամանակահատվածում սեփականացրեց նախկինում գոյություն ունեցած վատ սովորույթներն ու գործելաոճը, այն եղածը քառապատկեց՝ դառնալով տոտալ բռնապետ։

Այսօր կայացած փաստ է այն, որ Հայաստանում կան անձինք, ովքեր կալանավորվել և ներկայումս գտնվում են անազատության մեջ միայն այն պատճառով, որ չեն ցանկացել  «ընդունել» Նիկոլի կրոնը, և փորձել են տարբերվող տեսակետ արտահայտել։ Ակնհայտ է, որ ՀՀ-ում ներկայումս կան քաղբանտարկյալներ, որոնց թիվը կազմում է մի քանի տասնյակ։ Այս ֆոնին հատկանշական է փաստել նաև այն, որ ՀՀ-ում տարիներ շարունակ, որպես իրավապաշտպաններ իրենց գործունեությունը ծավալած մի խումբ պատեհապաշտներ կոնֆորտ տեղավորվել են իշխանական կերակրատաշտի մոտ և լուռ հետևում են փաշինյանական վարչախմբի ապօրինություններին։

Կարևոր է փաստել մի կուրյոզ կազուս, որ այսօր առկա է ՀՀ-ում․ «ժողովրդավարության բաստիոն» համարվող երկրում օրըստօրե ավելանում է քաղբանտարկյալների թիվը, և դա փաստ է․ վերջին երկու-երեք ամիսներին իշխանությունները հաջորդաբար կալանավորում են տարբեր ընդդիմադիր գործիչների։ Ըստ էության, ունենք դեպքեր նաև, որ միջազգային հանրության համար է անգամ ակնհայտ, որ տեղի ունեցածը քաղաքական ձերբակալություններ են, օրինակ՝ Ավետիք Չալաբյանի դեպքում արտերկրի տարբեր կառույցներից ու կազմակերպություններից, այդ թվում նաև դիվանագիտական, եղել է կոնկրետ զգուշացում, հնչել է գնահատական Չալաբյանին ազատ արձակելու հետ կապված, սակայն տեսնում ենք, որ մինչ օրս նա անազատության մեջ է։ Ընդհանուր այս քաոսի մեջ ամենացինիկն ու մառազմատիկն այն է, որ իշխանությունները շարունակում են հնարավոր բոլոր առիթների դեպքում ևս մեկ անգամ խոսել ժողովրդավարության «աննախադեպ» ձեռքբերումների, դեմոկրատական աշխարհի «բարձրագույն լիգայում» լինելու և նմանօրինակ այլ աբսուրդ իրողությունների մասին։

Արմեն Առաքելյան

դիտվել է 34 անգամ
Լրահոս
ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»
Ամենաընթերցվածները