Հայաստանում բոլոր քաղբանտարկյալները կոնկրետ թիրախավորված մարդիկ են. Վիգեն Հակոբյան

Մայիսի 14-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց հանրային քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու նախաքննական մարմնի միջնորդությունը, և վերջինս կալանավորվեց երկու ամսով:

Քաղտեխոլոգ Վիգեն Հակոբյանի բնորոշմամբ՝ սա Չալաբյանի նկատմամբ քաղաքական հետապնում է.

«Ես անձամբ ճանաչում եմ Ավետիք Չալաբյանին, նա բարձր դասի մտավորական է, ինտելեկտուալ և միջազգային ճանաչում ունեցող իր գործի մասնագետ։ Կարծում եմ՝ դա պարզ դարձավ նաև, երբ հասարակական բոլոր ադեկվատ շերտերը հանդես եկան նախաձեռնությամբ՝ ի պաշտպանություն Ավետիք Չալաբյանի։ Այն մեղադրանքը, որ առաջադրում են Ավետիք Չալաբյանին, բացի ծիծաղից որևէ բան չի առաջացնում, որովհետև բոլոր այն մարդիկ, ովքեր գիտեն Չալաբյանին, գիտեն նաև նրա շատ զուսպ լինելը՝ առավել ևս ֆինանսական հարցերում:

Ակնհայտ է, որ այս ձերբակալությունը և հետո կալանավորումը քաղաքական հիմքեր ունեն և անմիջականորեն կապված են նրա քաղաքական դիրքորոշումների, ակտիվության և գործունեության հետ։ Ի վերջո, Ավետիք Չալաբյանը, լինելով «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիրներից մեկը , որը արդեն երկար տարիներ զբաղվում է նաև Հայաստանի պաշտպանության ոլորտում ծառայություններ մատուցելով, բավականին լուրջ ավանդ ունի շատ հարցերում»,- Past.am-ի հետ զրույցում ասաց Հակոբյանը։

Հարցին, թե Չալաբյանի կալանավորումը  կոնկրետ անձի դեմ թիրախավորու՞մ է, թե նա ուղղակի քավության նոխազ է դարձել, և նրա փոխարեն կարող էր մեկ ուրիշը լինել, Հակոբյանը պատասխանեց.

«Չալաբյանը բավականին լուրջ թիրախավորված ֆիգուր է, քանի որ  կայացած ինտելեկտուալ է, քաղաքական-հասարակական գործիչ։ Այնպես որ չեմ կարծում, որ նա ինչ-որ պրոցեսի քավության նոխազ է: Եվ Հայաստանում բոլոր քաղբանտարկյալները կոնկրետ ընտրված մարդիկ են և նրանցից որևէ մեկը պատահական չէ։ Յուրաքանչյուրը իր ոլորտում, այդ թվում՝ նաև քաղաքական ասպարեզում կարևոր նշանակություն և դերակատարում ունեցող անձ է՝ ինչպես Ավետիք Չալաբյանը»։

Հիշեցնենք, որ Ա․ Չալաբյանը կասկածվում է ընդդիմության հավաքներին և գործողություններին մասնակցելու համար Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու մեջ:

Մայիսի 9-ին համացանցում տարածվեց ձայնագրություն, որտեղ քննարկվում էր ընդդիմության հավաքներին մասնակցելու համար ուսանողներին 2.000.000 ՀՀ դրամ գումար տրամադրելը՝ յուրաքանչյուր ուսանողի համար 1000 դրամ հաշվարկով։ Մայիսի 12-ին խուզարկվեց Չալաբյանի բնակարանը։ Խուզարկության ընթացքում լրատվամիջոցներին տված հարցազրույցում  Չալաբյանը հայտնեց, որ իր տանը ոչինչ չի հայտնաբերվել, սակայն ոստիկանության աշխատակիցները նրանից պահանջում են իրենց ուղեկցությամբ ներկայանալ ոստիկանության բաժին՝ առանց ներկայացնելու վերջինիս կարգավիճակը և մեղադրանքը:

Մարիամ Նալբանդյան

դիտվել է 54 անգամ
Լրահոս
ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»
Ամենաընթերցվածները