ՌԴ Պետդումայի նախագահը Հայաստան է ժամանելու հունիսին պաշտոնական այցով. Ծովինար Խաչատրյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը Aysor.am-ի հետ զրույցում հերքել է տեղեկությունը, թե Ռուսաստանի Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, իբր, չեղարկել է այցը Հայաստան։

Նշենք, որ նման տեղեկություն էր տարածել հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Թովմասյանը։

«Տեղեկատվությունն ամբողջությամբ սուտ է։ Այս ժամանակահատվածում Վոլոդինի այց Հայաստան չի նախատեսվում։ Վյաչեսլավ Վոլոդինը լինելու է Հայաստանում հունիսին պաշտոնական այցով։ Նա նաև մասնակցելու է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստին նախագահողի կարգավիճակով», - ասաց Ծովինար Խաչատրյանը։

Ավելի վաղ Արթուր Թովմասյանը ֆեյսբուքի իր էջում, մասնավորապես, գրել էր. «Երկար տարիներ աշխատելով Ազգային ժողովում և ունենալով լավ կապեր՝ տեղեկացա, որ Ռուսաստանի Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը չեղարկել է իր այս օրերին պլանավորած այցը Հայաստան։ Ըստ լուրերի, ՀՀ ԱԺ նախագահը զանգահարել և փորձել է վերջինիս համոզել, որ մտափոխվի, և որ Հայաստանում լարվածություն չկա, բայց նրա ջանքերը անարդյունք են մնացել:

Aysor.am-ի խնդրանքով մեկնաբանելով այս հայտարարությունը՝ Ծովինար Խաչատրյանը նշեց. «Ժամանակն է վերաթարմացնել Ազգային ժողովում կապերը: Երևի հարգելի օգտատիրոջը դա խորհուրդ կտամ, քանի որ դրանք կամ ժանգոտել են կամ առնվազն նրա դեմ են աշխատում»:

դիտվել է 138 անգամ
Լրահոս
Աշտարակում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ Իրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց Ոչ թե ժամանակավոր ճգնաժամի, այլ համակարգային խնդիրների կուտակում. «Փաստ» Քաղաքական համակարգը՝ որպես պետական իմունիտետ. դասեր աշխարհից և Հայաստանի իրականությունը. «Փաստ» Պետության կառուցման ու պետության կազմաքանդման հակադրությունը. «Փաստ» «Նախընտրական փուլում պոպուլիստական և նեղ քաղաքական դրդապատճառներով այս վայրիվերումներն իրականում առաջ են բերելու տնտեսական լրջագույն ռիսկեր». «Փաստ» Սա լավ կամ վատ ապրել չէ, սա առհասարակ ապրել չէ.... «Փաստ» Երկու ամսում ինը տարվա տեղը լրացվելո՞ւ է. «Փաստ» «Հայաստան» դաշինքի միջոցառման լուսաբանումներն ունեցել են մոտ 15 մլն դիտում. «Փաստ» Միայն ամոթ ու խայտառակություն՝ իշխանությունների պատճառով. «Փաստ» Ո՞վ է Մարիո Նաուֆալը, որին հարցազրույց է տվել Նարեկ Կարապետյանը. «Փաստ» «Հրազդանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ»-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Կուրտուայի վնասվածքի վերաբերյալ նոր մարամասներ են հայտնի դարձել․ բելգիացին կարող է բաց թողնել «Բավարիայի» դեմ խաղերը Եվրոպայում գազի գները մեկ երրորդով աճել են Իրանի նոր hարվածից հետո. Bloomberg Վանաձորում կալանավորել են 2 եղբոր, որոնք հանցավոր կազմակերպություն են ստեղծել «Լաբուբու»-ն պատրաստ է մեծ էկրանին. ո՞վ կբեմադրի ռեժիսորական աշխատանքը և կգրի սցենարը Կասեցվել է «Էյեմ ֆակտորի»-ի պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ «Չկա կյանքում ավելի հաճելի բան, քան ճամփորդել ընտանիքով». Մենչը Հռոմից լուսանկարներ է հրապարակել Սենեգալի ֆուտբոլի ֆեդերացիան կբողոքարկի Աֆրիկայի գավաթից զրկելու CAF-ի որոշումը Իրանում հայտարարել են ութ դեղագործական գործարանների վնաuման մասին Louis Vuitton-ը թողարկել է 250 եվրո արժողությամբ շոկոլադե պայուսակ՝ ուտելի շքեղություն Զատկի համար Մենք անհանգստացած ենք, որ քաղաքացիություն ստանալու ծավալները քիչ են. Փաշինյանը՝ արցախցիների մասին «Կհանդիպենք 10 ամսից». Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին ճանապարհեցին Գերմանիա Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայթայթման աղբյուրների. Զելենսկի Իրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի
Ամենաընթերցվածները