Էդմոն Մարուքյանը պատմել է, թե վարչապետն ինչ գաղտնիքի մասին էր ուզում խոսել Ազգային ժողովում

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Հանրային հեռուստաընկերության եթերում խոսել է այն մասին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինչ գաղտնիքի մասին էր ուզում խոսել Ազգային ժողովում օրեր առաջ, երբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը Նիկոլ Փաշինյանին ներկայացրեց նրա հրաժարականի հանրային պահանջը, ինչից հետո ընդդիմադիր պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը։

Ըստ Էդմոն Մարուքյանի՝ վարչապետը այդ ժամանակ ուզում էր ասել, որ երբ 2007 թ․ Հայաստանը համաձայնել է Մադրիդյան սկզբունքներին, դրանով Հայաստանը առոչինչ է ճանաչել Արցախի 1991թ․ հանրաքվեն, որով Արցախը անկախություն էր հռչակել, քանի որ Մադրիդյան սկզբունքներով արդեն նոր հանրաքվեի մասին պայմանավորվածություն է ձեռք էր բերվում։

«1991–ից մինչև 2007 թվականը ենթադրվում էր, որ Հայաստանի դիվանագիտությունը պետք է լծված լիներ Արցախի անկախության ճանաչման գործընթացին։ Այդ բանակցությունների ընթացքում 16 տարի անց մենք ընդունում ենք, և նաև ասվում է, որ մենք ենք առաջարկել, Մադրիդյան սկզբունքները, որով, ըստ էության, անվավեր, առ ոչինչ է ճանաչվում Արցախում իրականացված հանրաքվեն, նոր հանրաքվեի մասին պայմանավորվածություն է ձեռք էր բերվում, որին համաձայնում են, որ պետք է մասնակցեն նաև ադրբեջանցիներ այն նույն համամասնությամբ, որը եղել է ԽՍՀՄ–ի ժամանակ, մինչդեռ 91-ի հանրաքվեի ժամանակ նաև կազմակերպված իրավական հենք է ստեղծվել, ադրբեջանցիները չեն ցանկացել մասնակցել այդ հանրաքվեին, ոչ թե մենք չենք իրենց թույլ տվել, այլ չեն ցանկացել և դրա արդյունքում նաև հարձակումներ են գործել։ Այսինքն՝ 16 տարվա աշխատանքը ջուրն է լցվել այդ ժամանակ»,– ասել է նա։

Էդմոն Մարուքյանը հիշեցրել է, որ այդ ժամանակ կոալիցիոն կառավարության մեջ եղել են ՀՅԴ–ն, Ռոբերտ Քոչարյանը եղել է նախագահը, Սերժ Սարգսյանն էլ իշխանության մեջ է եղել, առանցքային դերակատար է եղել։ Նա հավելել է, որ ի վերջո Ադրբեջանը չի համաձայնել նաև Մադրիդյան սկզբունքներին։ «Բայց մենք մեր կողմից, մեր արած հանրաքվեն համարե՞լ ենք առ ոչինչ, մենք մեր կողմից Արցախի ժողովրդի հանրաքվեով հռչակված անկախությունը դրե՞լ ենք քննարկման առարկա դարձրել։ Սրա մասին էր խոսքը, որ չթողեցին վարչապետն ասի։ Ես վստահ եմ՝ վարչապետն ավելի լավ կձևակերպի այս ամեն ինչը, քանի որ այսքան տարի ներգրավված է բանակցություններում, ամեն դետալից տեղյակ է։ Բայց միտքը սա էր, բայց չթողեցին ասի, որովհետև իրենց ձեռնտու չէր»,– ասել է նա։

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանը նաև մեղադրել է Արցախի խորհրդարանին։ Նա նշել է, որ 2007-ին, երբ Հայաստանը համաձայնում էր Մադրիդյան սկզբունքներին, ինչու Արցախի խորհրդարանը նիստ չի արել, հայտարարություն չի ընդունել և չի արտահայտել իր անհամաձայնությունը։ Իսկ երբ վարչապետն ասաց, որ միջազգային հանրությունը մեզ ասում է, որ եթե Արցախի կարգավիճակի հարցում եթե նշաձողն իջեցնեք, ապա միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք, այսինքն՝ վարչապետը զուտ մեջբերում է միջազգային հանրության ասածը, այս դեպքում Արցախի ազգային ժողովը հայտարարություն է ընդունում և վարչապետի հայտարարությունը որակում աղետալի։

դիտվել է 1105 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգում․ Shamshyan Թրամփը միշտ ցանկացել է այն, ինչ ունեն Սի Ծինպինն ու Վլադիմիր Պուտինը․ Ջեյք Սալիվան Միշուստինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»
Ամենաընթերցվածները