«Վատությանը վատությամբ չեմ պատասխանում․ բարձրյալը տեսնում է»․ Գուժ Մանուկյանի ծննդյան օրն է

ՀՀ Ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր Գուժ Մանուկյանն այսօր նշում է ծննդյան օրը․ նա դառնում է 85 տարեկան։ Մանուկյանը ծնվել է դերասանուհու եւ դրամատուրգի ընտանիքում։ Թեեւ բեմում է 1958թ․-ից, խոստովանում է՝ բոլորը վստահ էին, որ ինքը դերասան կդառնա, բացի իրենից։ Դպրոցն ավարտելուց հետո Մանուկյանը որոշում է ընդունվել Գյուղատնտեսական ինստիտիտուտ, սակայն կես բալով դուրս մնալուց հետո ընդունվեց Վարդան Աճեմյանի կուրս, ու սկսվեց ճանապարհը, որը շարունակվում է մինչ այսօր։ NEWS.am STYLE-ը հիշել է նրա մի քանի միտք դերասանի մասնագիտության մասին։ «Պետք է ընտրել ճիշտ մասնագիտություն եւ դողալ այդ մասնագիտության համար»։ «Ես միշտ աշխատել եմ ուշ-ուշ երեւալ էկրանին․հանդիսատեսին պիտի հնարավորություն տաս կարոտելու քեզ»։ «Ես վատությանը վատությամբ չեմ պատասխանում։ Ասում եմ՝ բարձրյալը տեսնում է։ Նա տեսնում է՝ ով է մեղավոր եւ պատժիը ստանում են իրենից, ոչ թե ինձնից, որովհետեւ նա տեսնում՝ ով է իրավացի»։ «Ամենամեծ հաճույքը մարդուն սնսպասելի զարմացնելն է՝ տալով նրան իր ցանկացածից ավելին։ Ամեն անգամ բեմ բարձրանալիս դա մտածում եմ որպես նշանաբան, որ հանդիսատեսին տաս այնքան, որքան նա չի սպասում»։ «Երբեք չեմ ձգտել ինչ-որ դեր խաղալ զուտ խաղալու համար։ Երբ ոչինչ արած չես լինում, վախը բավական նահանջում է։ Բայց երբ արդեն անուն ես ձեռք բերել, կարողացել ես սեր վաստակել հանդիսատեսի կողմից, վտանգավոր է դա հարցականի տակ դնել»: 

դիտվել է 1689 անգամ
Լրահոս
Թրամփը մտադիր է հրթիռների լիցենզավորված արտադրություն սկսել Եվրոպայում․ Bloomberg Հաշմանդամություն ունեցող անձանց և 63 տարեկանից բարձր քաղաքացիների համար կներդրվի զբաղվածության խթանման նոր ծրագիր Պերուում ավտոբուսի վթարի հետևանքով 11 մարդ է զոհվել Կարլ Լագերֆելդի վերջին արխիվը. Sotheby's-ը աճուրդի է հանելու դիզայների ավելի քան 1000 ուրվագծեր՝ 1 եվրո մեկնարկային գնով Անորակ ապրանք չպետք է արտահանել մեր ինքնիշխանության հաշվին. Նիկոլ Փաշինյան Գերմանիան Ուկրաինային կհատկացնի 200 մլն դոլար՝ «Ուկրաինայի համար ԱՄՆ-ից uպառազինnւթյան գնման ծրագրի» հերթական փաթեթի շրջանակներում Անի Լուպեի ծովափնյա ֆոտոշարքը Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց. Փաշինյան Եվրոպայում ԱՄՆ զnրքերի կրճատումը կսկսվի անհապաղ. Ռյուտե Բացահայտվել է Դարբնիկ գյուղում խnւլիգանության դեպքը Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ. Ֆիդան Զելենսկին հայտարարել է մինչև տարեվերջ ԱԹՍ-ների արտադրությունը 20 միլիոնի հասցնելու հնարավորության մասին Ցորենի համաշխարհային գները նվազում են՝ նոր բերքի և Հորմուզի նեղուցի սպասվող բացման պատճառով Իրանի հետ համաձայնագիրը «շատ հզոր» է լինելու․ Թրամփ ՄԷԳ-ը վատթարացրել է 2026 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումը ԱՄՆ-ի և Իրանի գործարքը կընդգրկի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները. Վենս Հիսուսը՝ դուրս պրծած աչքերով. Բրազիլիայում անհաջող վերականգնումը սրբերին վերածել է ծաղրանկարների և գրավել զբոսաշրջիկների ամբոխին Մադրիդի «Ռեալը» հայտնեց Բեռնարդու Սիլվայի տրանսֆերի մասին. պաշտոնական Ջենիֆեր Լոպեսը խոսել է բեմում տեղի ունեցած «մղձավանջի» մասին ԱՄՆ-ի և Իրանի գործարքը նախատեսում է 300 միլիարդ դոլարի մասնավոր հիմնադրամի ստեղծում. Reuters Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով Իրավապահները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետшմին «Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցել Իրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ»
Ամենաընթերցվածները