Ucom-ը տրամադրել է ինտերնետ Իջևանի վարժարանին և Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցին

«Յուքոմ» ընկերությունը «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի «Սերունդ» ծրագրում ներառված Իջևանի վարժարանին և սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցին տրամադրել է շարժական ինտերնետի հասանելիությամբ քարտեր և մոդեմներ՝ նպատակ ունենալով խթանել ժամանակակից առցանց ռեսուրսների կիրառությունը դասապրոցեսում։

«Մեր ընկերությունը ողջունում է մեր բազմամյա գործընկերոջ՝ «Դասավանդի՛ր, Հայաստանի» կողմից սահմանապահ դպրոցներում կիրառվող նորարարական մեթոդները, որոնց անխափան աշխատելու համար անհրաժեշտ է որակյալ ինտերնետ, ինչի հասանելիությունը մեծ պատրաստակամությամբ այս անգամ ապահովեցինք Իջևանի վարժարանում և Ներքին Կարմիրաղբյուրում»,- նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Օրերս «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի կողմից իրականացվող հերթական համայնքային այցի շրջանակում «Յուքոմ»-ը հնարավորություն ունեցավ տեղում ծանոթանալու Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցի գործունեությանը։

Մենք խոսեցինք այդ դպրոցում ներգրավված «Սերունդ»-ի Առաջնորդության զարգացման ղեկավար Մարիամ Ալեքսանյանի հետ:

««Սերունդ»-ը պետք է լինի այն ապահով միջավայրը, որտեղ տեղի է ունենում երեխայի համապարփակ զարգացումը։ Այսինքն, խոսքը վերաբերում է ոչ միայն ակադեմիական առաջընթացին (ինչը ևս խիստ կարևոր է), այլև՝ սոցիալ-հուզական ուսումնառությանը։ Եթե հողի հետ երբևէ առնչություն եք ունեցել, կիմանաք, երբ լավ հողի մեջ սերմ ես դնում, վստահ ես, որ լավ բերք ես ստանալու, իսկ երբ հողը լավը չէ, չարչարանքը նույնիսկ կարող է ապարդյուն լինել։ Ներքին Կարմիրաղբյուրի դպրոցն այդ լավ հողն է հենց»,- մեզ հետ զրույցում նշեց Մարիամը։

Դպրոցի տնօրեն Նառա Պապյանը, կարևորելով ինտերնետի հասանելիությունը տարածքում, հատուկ ընդգծեց, որ «Յուքոմ»-ի կողմից տրամադրված շարժական ինտերնետի հասանելիությամբ քարտերը և մոդեմները հնարավորություն կտան սահմանին շատ մոտ ապրող երեխաներին «օգտվելու այն մեծ տրամագծից, որն առաջարկում է մեզ աշխարհը»։

Խոսեցինք նաև 8-րդ դասարանի աշակերտների հետ, որոնք իրենց մաթեմատիկայի ուսուցչի հետ մշակել են բազմապատկման աղյուսակի սերտումը դյուրացնող խաղ։ Վերջինս նույնիսկ արժանացել է փոքր դրամաշնորհի։ Նրանք մեզ պատմեցին, որ այս խաղը թույլ կտա «երեխաներին շատ արագ սովորել բազմապատկման աղյուսակը, իսկ մեծերին՝ վերհիշել այն»։ Աշակերտները նաև մեզ տեղեկացրին, որ դպրոցում գործում են ամենատարբեր խմբակներ՝ մաթեմատիկայի, ռոբոտաշինության, ռազմագիտության, ֆուտբոլի, արվեստի և այլն։ Բացի այդ, նրանցից մեկն ասաց, որ շատ է սիրում կենսաբանություն և քիմիա առարկաները, քանի որ սովորում են իրենց անցած տեսական գիտելիքներն անմիջապես կիրառել հատուկ լաբորատորիա-դասասենյակներում, որտեղ առկա  են փորձերի համար նախատեսված բոլոր անհրաժեշտ պարագաները։  

Երեխաները նաև հույս հայտնեցին, որ «Յուքոմ»-ի տրամադրած ինտերնետի միջոցով այլևս չեն ունենա կապի խափանում ու դանդաղ աշխատող ինտերնետ՝ դասերի ընթացքում համացանցում ուսումնասիրություններ կատարելու նպատակով։ 

Հիշեցնենք, որ «Յուքոմ» ընկերությունը մինչ այդ տրամադրել է շարժական ինտերնետի հասանելիությամբ քարտեր և մոդեմներ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի «Սերունդ դպրոցներ» ծրագրում ներառված Դիլիջանի Թախտա թաղամասում գտնվող թիվ 2 հիմնական դպրոցի տարրական դասարանների աշակերտներին։

դիտվել է 53 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգում․ Shamshyan Թրամփը միշտ ցանկացել է այն, ինչ ունեն Սի Ծինպինն ու Վլադիմիր Պուտինը․ Ջեյք Սալիվան Միշուստինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»
Ամենաընթերցվածները