Թուրքիան տարածքային պահանջ է ներկայացնում Հայաստանին

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, անդրադառնալով Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջիկա հանդիպմանը, ասել է, որ «սահմանը նորից ճշտելու հարցում պայմանավորվածություն կար։ Դա ինչպե՞ս է արվելու։ Օրինակ, համատեղ հանձնաժողո՞վ է ստեղծվելու։ (Նրանք) Ադրբեջանի հետ համատեղ հանձնաժողով ստեղծելու որոշում են կայացրել»։

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է նրա հայտարարությանը, նշելով, որ «Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերասահմանագծման վերաբերյալ որևէ քննարկում կամ պայմանավորվածություն չկա։ Նման հարց օրակարգում չկա»։

ՀՀ ԱԳՆ կոչվաղ կառույցի պարզաբանումներին վերապահումներով է պետք մոտենալ․ բոլորովին վերջերս, օրինակ, ԱԳՆ-ն հերքեց Ալիեւին, թե Բրյուսելում հանդիպելու են ՀՀ եւ ԱՀ ներկայացուցիչները, բայց մի երկու ժամ անց պարզվեց, որ Ալիեւը ճիշտ էր ասել։ Բացի այդ, շատ վաղուց արդեն Բաքվի ու Անկարայի հետ բանակցությունների մասին տեղեկություններ հայ հանրությունն առաջինը ՀՀ ԱԳՆ-ից չի ստանում, եւ դա պատահական չէ։

Գանք Չավուշօղլու-ՀՀ ԱԳՆ «երկխոսությանը»։ Անկարան բազմիցս հայտարարել է, որ հայ-թուրքական կարգավորումը տեղի է ունենալու Բաքվի շահերի հիմքով, որոնք ձեւակերպվել են Բաքվի հայտնի 5 կետերով։ Նույնը հայտարարում է Մոսկվան։ Բաքուն իր հերթին հայտարարում է, որ Հայաստանը պետք է ճանաչի նաեւ Թուրքիայի ամբողջականությունը։

ՀՀ իշխանությունը փորձում է ներկայացնել, թե Արցախի, սահմանների, հաղորդակցությունների, հայ-թուրքական կարգավորման խնդիրները կապ չունեն իրար հետ եւ առանձին գործընթացներ են, ինչը վկայում է կամ քաղաքական անմեղսունակության, կամ իրավիճակի նենգափոխման մասին։ Իրականում դրանք նույն «փաթեթի» բաղադրիչներ են։ Հայաստանի դեմ 2020-ի ռուս-թուրքական արշավը կապված էր 1921-ի ռուս-թուրքական պայմանագրերի իրավական առավելագույն ժամկետի սպառման հետ։ Դրա նպատակը Մոսկվայի/Կարսի 1921-ի անօրինական պայմանագրերի թարմացումն է՝ ընդլայնված կիրառմամբ եւ Երեւանի կողմից «օրինականացմամբ»։

«Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագրի» իմաստը դա է՝ Արցախի եւ Նախիջեւանի (որը հայկական ինքնավարություն է՝ Կարսի պայմանագրով հանձնված Բաքվի պրոտեկտորատին) Բաքվին պատկանելության ճանաչում։ Թուրքիայի ամբողջականության ճանաչումը նշանակում է Մոսկվայի/Կարսի պայմանագրով Կարսի, Արարատ լեռան շրջանի եւ Հայաստանի այլ շրջանների՝ Թուրքիային պատկանելության ճանաչումը։

Չավուշօղլուի հայտարարությունը նշանակում է, որ Հայաստանի ու Թուրքիայի, իրականում՝ 1921-ին գծված ռուս-թուրքական սահմանի եւ օկուպացված տարածքների խնդիրը մնում է բաց՝ Սոթք-Խոզնավար գծով «ճակատային նոր գիծ» ձեւավորելու ռուսների մտադրության ֆոնին։ Չավուշօղլուի հայտարարությունը նշանակում է Թուրքիայի տարածքային պահանջներ Հայաստանի հանդեպ։

Սա մարտահրավեր ու ռի՞սկ է Հայաստանի համար։ Անկասկած, բայց ոչ միայն։ Սա լուրջ հնարավորություն է Հայաստանի համար, ազգային ինքնիշխան քաղաքական վերնախավի առկայության դեպքում, իհարկե։ Հայաստանի խորհրդարանի քպ-ական մեծամասնությունը եւ երեւանյան փողոցներ փակող «ընդդիմությունը» խնամքով խուսափեցին ԱԺ-ում 1921 թ․ պայմանագրերի խնդրի քննարկումներից, խնդիր, որը Հայաստանի դեմ իրագործվող ռուս-թուրքական ծրագրերի հիմքն է։

LRAGIR.AM

դիտվել է 2266 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգում․ Shamshyan Թրամփը միշտ ցանկացել է այն, ինչ ունեն Սի Ծինպինն ու Վլադիմիր Պուտինը․ Ջեյք Սալիվան Միշուստինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»
Ամենաընթերցվածները