Մոսկվան շտապում է. Հայաստանում․ Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից

Մարտի 18-ի հրապարակման մեջ անդրադարձել էինք Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանի աննախադեպ հուսահատ քայլերին, որոնք արագացնում են Կովկասից աստիճանական ու անկորուստ հեռանալու ՌԴ վաղօրոք մշակված ծրագիրը: Նշել էինք, որ ՔՊ գործիչների անադեկվատությունը բացառում է քիչ թե շատ վերահսկելի վիճակը Մոսկվայի համար, որը «բնական տագնապ է ապրում հայերին ռուսական հոգեբանական թակարդում թուրքական վերահսկողությամբ պահելու խնդրի շուրջ: «Խաղաղ դարաշրջանի» գաղափարով վարկաբեկված վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարողությունները այլեւս բավարար չեն ընկալվում: Իբրեւ Հայաստանի քաղաքական վակուումը արեւմտացումից պատսպարելու «տեղական» պատնեշ Մոսկվայում դիտարկվում է Ռոբերտ Քոչարյանի «Հայաստանը»: Հրապարակումից հետո տեղի ունեցած իրադարձությունները հաստատում են այս պնդումը․ Արցախում ռուսական զորախմբի ու Բաքվի զինվորականների համատեղ պատժիչ գործողությունը, ՄԽ համանախագահության չեղարկման եւ Մոսկվա-Երեւան-Բաքու եռակողմ ձեւաչափում գործընթացների արագացման եւ այդ ձեւաչափում հայկական շահի բացառման մասին Լավրովի անկեղծացումները տեղի էին ունենում հակաարեւմտյան կոշտ հռետորաբանության ուղեկցությամբ։ Դրանից ածանցյալ՝ Քպ-ական «միջազգային հանրությունը պահանջում է իջեցնել կարգավիճակի նշաձողը» եւ ռուսանպաստ ընդդիմության՝ «Արեւմուտքը ցանկանում է Արցախը հանձնել Ադրբեջանին» կարգախոսների ներքո էլ Երեւանյան փողոցներում մեկնարկեց ներքաղաքական հերթական տրագիկոմեդիան։ Մոսկվայի ծրագրերը պարզ ու հստակ են, տեսանելի բոլորին։ Հայկական խորհրդարանը կազմող ուժերը կարող են խորհրդարանում կարեւոր որոշումներ կայացնել, որոնք կկանխեին ռուս-թուրքական տանդեմի թշնամական պլանները, «Արցախի հայաթափումն ու Հայաստանի թրքացումը»։ Դա կլիներ ինքնիշխան քաղաքական որոշում եւ ինքնիշխան քաղաքականություն։ Արձանագրենք, որ խորհրդարանական իշխող եւ չիշխող ուժերը խուսափում են դրանից, ինչը նշանակում է, որ դրանք սպասարկում են օտար շահեր։ Ուկրաինայում Ռուսաստանը պարզապես չի տապալվում, տեղի է ունենում 1990-ականների սկզբին սառեցված փլուզման գործընթացի հանգուցալուծումը։ Թե ինչ հետեւանքներ է դա ունենալու ռուսական Հայաստանի համար՝ դժվար չէ ենթադրել։ 

դիտվել է 986 անգամ
Լրահոս
Թրամփը մտադիր է հրթիռների լիցենզավորված արտադրություն սկսել Եվրոպայում․ Bloomberg Հաշմանդամություն ունեցող անձանց և 63 տարեկանից բարձր քաղաքացիների համար կներդրվի զբաղվածության խթանման նոր ծրագիր Պերուում ավտոբուսի վթարի հետևանքով 11 մարդ է զոհվել Կարլ Լագերֆելդի վերջին արխիվը. Sotheby's-ը աճուրդի է հանելու դիզայների ավելի քան 1000 ուրվագծեր՝ 1 եվրո մեկնարկային գնով Անորակ ապրանք չպետք է արտահանել մեր ինքնիշխանության հաշվին. Նիկոլ Փաշինյան Գերմանիան Ուկրաինային կհատկացնի 200 մլն դոլար՝ «Ուկրաինայի համար ԱՄՆ-ից uպառազինnւթյան գնման ծրագրի» հերթական փաթեթի շրջանակներում Անի Լուպեի ծովափնյա ֆոտոշարքը Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց. Փաշինյան Եվրոպայում ԱՄՆ զnրքերի կրճատումը կսկսվի անհապաղ. Ռյուտե Բացահայտվել է Դարբնիկ գյուղում խnւլիգանության դեպքը Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ. Ֆիդան Զելենսկին հայտարարել է մինչև տարեվերջ ԱԹՍ-ների արտադրությունը 20 միլիոնի հասցնելու հնարավորության մասին Ցորենի համաշխարհային գները նվազում են՝ նոր բերքի և Հորմուզի նեղուցի սպասվող բացման պատճառով Իրանի հետ համաձայնագիրը «շատ հզոր» է լինելու․ Թրամփ ՄԷԳ-ը վատթարացրել է 2026 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումը ԱՄՆ-ի և Իրանի գործարքը կընդգրկի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները. Վենս Հիսուսը՝ դուրս պրծած աչքերով. Բրազիլիայում անհաջող վերականգնումը սրբերին վերածել է ծաղրանկարների և գրավել զբոսաշրջիկների ամբոխին Մադրիդի «Ռեալը» հայտնեց Բեռնարդու Սիլվայի տրանսֆերի մասին. պաշտոնական Ջենիֆեր Լոպեսը խոսել է բեմում տեղի ունեցած «մղձավանջի» մասին ԱՄՆ-ի և Իրանի գործարքը նախատեսում է 300 միլիարդ դոլարի մասնավոր հիմնադրամի ստեղծում. Reuters Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով Իրավապահները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետшմին «Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցել Իրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ»
Ամենաընթերցվածները