Մոսկվան հստակեցրեց Հայաստանի դեմ ծրագրերը

Մի կասկածեք, Հայաստանի գլխին թափված աղետների հեղինակը մենք չենք, ասել է Նիկոլ Փաշինյանը Քաղաքացու օրվա կապակցությամբ իր ուղերձում։ Հեղինակը գուցե իսկապես ՔՊ-ական իշխանությունը չէ, բայց դա չի հանում այդ աղետները կանխելու պատասխանատվությունը։ Դա չի հանում այդ աղետներից հետո գոնե համարժեք քայլերի բացակայության պատասխանատվությունը։ Եվ այստեղ նշանակություն չունի արդեն՝ ՔՊ-ն աղետների հեղինակների պլանների մասնակի՞ց է, թե զոհ։ Փաշինյանի «խաղաղ դարաշրջանը» քաղաքականություն չէ եւ ոչ էլ առավել եւս համարժեք արձագանք իրավիճակին։ ՔՊ-ական սահմանադրական մեծամասնությամբ խորհրդարանն այդպես էլ չքննարկեց այդ աղետների գնահատականի, դրանց հեղինակների, այդ աղետների պատճառ 1921-ի ռուս-թուրքական պայմանագրերի հարցերը, ավելին՝ խուսափեց քննարկել անգամ «ընդդիմության» ներկայացրած անատամ նախագծերը, որոնք վերաբերում էին Արցախին, Հայաստանի սահմանային խնդիրներին։ «Խաղաղ դարաշրջանը» ոչ այլ ինչ է, քան նոյեմբերի 9-ի ժամակավոր նահանջը որպես կապիտուլյացիա եւ կարգավորում, 1921-ի եւ 2020-ի ագրեսիան եւ հայկական տարածքների օկուպացիան օրինականացնելու Մոսկվայի ու թուրքերի պլանների օրինականացում։ Դրանց դիմադրելու ճանապարհը խորհրդարանում կարեւոր որոշումների ընդունումն էր հայկական իրավունքների հաստ փաթեթի հիմքով եւ ուժով։ Դա չի արվում մինչ այժմ։ Ավելին, խորհրդարանի ՔՊ-ական մեծամասնությունը եւ «ընդդիմությունը» ամնհայտորեն խուսափում են դրանից շինծու եւ անհեթեթ պատճառաբանություններով, հանդես գալով պարտության դիրքերից, ինչը խորհրդարանը մասնակից է դարձնում թշնամական տանդեմի պլաններին եւ չեզոքացնում արտաքին բազմաթիվ նպաստավոր հնարավորությունները։ Իշխող մեծամասնությունը եւ «ընդդիմությունը», գիտակցաբար թե ոչ՝ էական չէ, անտեսում են հայկական իրավունքների ու դրանց հիմքով ինքնիշխան քաղաքականության հնարավորությունները։ Որ այդպիսիք կան եւ ծանրակշիռ են՝ վկայում է Հայաստանի դեմ ռուս-թուրքական տանդեմի ճնշման ու շանտաժի մասշտաբը, նախեւառաջ՝ Ռուսաստանի կողմից։ Այլապես, եթե «Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է, Ղարաբաղի խնդիրը կարգավորված է, կարգավիճակի խնդիր չկա, Մինսկի խումբը չեղարկված է», ինչպես պնդում են Պուտինը, Ալիեւը եւ Լավրովը, ապա ինչո՞ւ են իրարանցման մեջ փորձում ստանալ Երեւանի ստորագրությունը։ Նշանակում է՝ կախված են այդ ստորագրությունից։ Սա հնարավորությո՞ւն է հայկական կողմի համար։ Անշուշտ, բայց սա հնարավորություն է նրանց համար, ովքեր գիտակցում են իրավունքի ուժը եւ պատրաստ են պաշտպանել այն։ «Հայաստանի գլխին թափված աղետների հեղինակների» խնդիրը շատ պարզ է եւ փաստաթղթավորած, հատկապես Մոսկվայի կողմից Մինսկի խմբի «չեղարկումից» հետո։ Նախ, Մոսկվան բացառեց հայկական որեւէ շահ եռակողմ համաձայնություններում (Լավրով)։ Դրանց էությունը 1921-ի ռուս-թուրքական ոճրի ընդլայնված կիրառումն է՝ Արցախի եւ Նախիջեւանի (որը հայկական ինքնավարություն է Բաքվի ժամանակավոր պրոտեկտորատի ներքո)՝ Բաքվին պատկանելության օրինականացմամբ, Հայաստանի տարածքի վերաձեւումը միջանցքներով եւ «անկլավներով», Հայաստանի լիակատար մեկուսացումն ու շրջափակումը ինքնիշխան պետականության վերացման երաշխիքով։ Ռուսաստանը Կովկասից իր անխուսափելի հեռացումից առաջ Հայաստանը պատրաստվում է հանձնել թուրքերին։ (Արցախի «դոնբասացման» սազանդարները գուցե այս իրողության ֆոնին բացատրե՞ն դրա էությունը)։ Կարելի է անվերջ շաղակրատել «ռուս-թուրքական» ծիրում, ինչով երկու տարի զբաղված է երեւանյան քաղաքական-մեդիա-փորձագիտական «իսթեբլիշմենտը», սակայն դա չի փոխում իրողությունները։ Ռուս-թուրքական տանդեմի խնդիրը պարզ է․ իսկ ո՞րն է հայկական կողմի խնդիրը։ Հայաստանի տարածքի վերաձեւման անթույլատրելիությունն ու Արցախի խնդրի ակտուալությունն առայժմ պահպանվում են Իրանի ու Արեւմուտքի ջանքերով, սակայն դրանք Հայաստանում համարժեք արձագանք չեն գտնում կարեւոր որոշումների ընդունման տեսքով։ Այս ֆոնին, Փաշինյանի հայտարարությունը, թե աղետների հեղինակներն իրենք չեն, ինչպես նաեւ մինչ այժմ նրա մեկ-երկու կիսատ-պռատ ակնարկները Հայաստանի դեմ ռուս-թուրքական կազմակերպված դավադրության մասին ընդամենը սեփական իշխանությունն ու դիրքերը պահպանելու խղճուկ փորձեր են։ Ճշմարտությունը պետք է ասվի, անուն առ անուն, դիմադրությունն աղետին պետք է սկսեր այդտեղից ու ամրապնդվեր խորհրդարանում կարեւոր որոշումների ընդունմամբ։ Եթե դա չի արվում, նշանակում է՝ մասնակցություն Հայաստանի դեմ աղետների հեղինակների պլաններին։

դիտվել է 1099 անգամ
Լրահոս
Ողբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգում․ Shamshyan Թրամփը միշտ ցանկացել է այն, ինչ ունեն Սի Ծինպինն ու Վլադիմիր Պուտինը․ Ջեյք Սալիվան Միշուստինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»
Ամենաընթերցվածները