Կարելի է ասել՝ կորոնավիրուսը վերածվել է սովորական սեզոնային վարակի. վարակաբան

Կառավարության ապրիլի 28-ի որոշմամբ՝ մայիսի 1-ից աշխատանքի վայրում 7 օրը մեկ ՊՇՌ թեստի կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը կհանվի։ Ըստ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի՝ վերջին 14 օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 144 դեպք։ Վերջին ամսվա ընթացքում նկատվում է նաև մահվան դեպքերի կտրուկ նվազում, և այս իրավիճակը հաշվի առնելով՝ որոշ սահմանափակումներ հանվում են։

Վարակաբան Արմեն Օհանյանի խոսքով՝ աշխարհի շատ երկրներում արդեն սահմանափակումները չեղարկվել են, դրա համար Հայաստանում էլ նույնն են անում.

«Սահմանափակումների վերացումը, ըստ էության, կարելի է նորմալ գնահատել, բայց չի կարելի դրա համար հիմք ընդունել ներկա պահին երկրում տիրող կոնկրետ իրավիճակը: Այսօր մենք ռեալ չգիտենք՝ ինչպիսին է իրավիճակը, քանի որ մարդիկ ուղղակի չեն գնում հետազոտման, և հայտնաբերման ցածր ցուցանիշը հենց դրանով է պայմանավորված»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Օհանյանը:

Անդրադառնալով սահմանափակումները վերացնելու հետևանքով հիվանդության հայտնաբերման ցուցանիշի հնարավոր աճին՝ վարակաբանը նշեց.

«Եկեք չմոռանանք, որ այս սահմանափակումները որոշակի ձևական բնույթ են կրում մեր երկրում, դրանք շրջանցող մեխանիզմներ միշտ կան: Իհարկե, սահմանափակումների վերացումը որոշակիորեն կնպաստի դեպքերի ավելացմանը, բայց հիմնական գործոնը չի լինի: Հիմնական գործոնը պարբերականությունն է, ժամանակ առ ժամանակ դեպքերի ավելացում դիտվելու է, հնարավոր է՝ մայիսի վերջ-հունիսի սկզբին մենք ունենանք հիվանդացության մակարդակի ակտիվացում: Մենք ռեալ տեսնում ենք, որ մահացության ցուցանիշն էականորեն նվազել է, ինչն ամենակարևոր մասն է, դրա համար էլ, ըստ էության, սահմանափակումները վերացվել են: Կոպիտ ասած, ինչպես ժողովուրդն է սիրում ասել, կորոնավիրուսը վերածվել է սովորական սեզոնային վարակի, որովհետև մահացության ցուցանիշով շատ չի տարբերվում»:

Մարիամ Նալբանդյան

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում Ողբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգում․ Shamshyan Թրամփը միշտ ցանկացել է այն, ինչ ունեն Սի Ծինպինն ու Վլադիմիր Պուտինը․ Ջեյք Սալիվան Միշուստինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»
Ամենաընթերցվածները